Յարոսլավա Բլաժկովա (սլովակ.՝ Jaroslava Blažková, նոյեմբերի 15, 1933(1933-11-15)[1][2][3], Վելկե-Մեզիրժիչկի[2][3] - փետրվարի 20, 2017(2017-02-20)[4][1][2], Գուելֆ, Օնտարիո, Կանադա[5]), սլովակ բանաստեղծուհի, հրապարակախոս և լրագրող։ Հիմնական ստեղծագործությունները գրված են երեխաների և պատանիների համար։

Յարոսլավա Բլաժկովա
սլովակ.՝ Jaroslava Blažková
Ծնվել էնոյեմբերի 15, 1933(1933-11-15)[1][2][3]
ԾննդավայրՎելկե-Մեզիրժիչկի[2][3]
Վախճանվել էփետրվարի 20, 2017(2017-02-20)[4][1][2] (83 տարեկան)
Վախճանի վայրԳուելֆ, Օնտարիո, Կանադա[5]
Մասնագիտությունգրող, լրագրող, մանկագիր, խմբագիր և հրապարակախոս
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Կանադա

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Յարոսլավա Բլաժկովան ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 15-ին չեխական Վելկե-Մեզիրժիչկի քաղաքում։ Մանկությունն անցկացրել և՛ Չեխիայում, և՛ Սլովակիայում։ 1948 թվականից ապրել է Բրատիսլավայում։ Նախնական կրթությունը ստացել է Բրատիսլավայի գիմնազիայում։ Այնուհետև Բլաժկովան Կոմենսկու անվան համալսարանում սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում։ Ուսումը կիսատ թողնելով՝ 1954 թվականին հեռանում է համալսարանից։ Դեռև գիմնազիայում սովորելու տարիներին Յարոսլավան սկսել է աշխատել Չեխոսլովակիայի ռադիոյում։ Ավելի ուշ աշխատանքի է անցել թերթի խմբագրությունում։ Այստեղից 1956 թվականին նրան վտարել են՝ քաղաքական հայացքների պատճառով։ Յարոսլավա Բլաժկովան զբաղվել է այգեգործությամբ։ Սկսած 1959 թվականից, նա գործունեություն է ծավալում գրականության ասպարեզում։ 1968 թվականից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում ապրել և ստեղծագործել է Կանադայում, որտեղ արտագաղթել էր ընտանիքի հետ միասին։ 2010 թվականին վերադառնում է Սլովակիա և ապրում Վալասկա-Բելա ավանում։

Երեխաների համար գրված ստեղծագործությունների համար Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակով։

Յարոսլավա Բլաժկովան իր մահկանացուն կնքել է 2017 թվականի փետրվարի 20-ին Գուելֆում (Օնտարիո, Կանադա

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ամենաշատ թվով ստեղծագործություններ Յարոսլավա Բլաժկովան գրել է Չեխոսլովակիայում ապրելու տարիներին։ 1989 թվականից հետո լույս են տեսել միայն ստեղծագործությունների վերահրատարակությունները։ Բանաստեղծուհու ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրահատուկ հումորով, սենտիմենտալությամբ։ Հիմնականում Յարոսլավա Բլաժկովան իր գրվածքներում վեր է հանել դեռահասների խնդիրները։

Գրականություն մեծերի համար խմբագրել

  • 1961 - Նեյլոնե լուսին
  • 1964 - Գառնուկն ու գրանդին
  • 1968 - Իմ հիանալի եղբայրը, վեպ
  • 1997 - ...ինչպես շնորհավորական բացիկից (ընտիր արձակ)
  • 2001 - Հարսանիք Գալիլիայի Կանայում, պատմվածքների ժողովածու
  • 2005 - Հեփիենդ
  • 2013 - Այս երեխան խելագար է

Գրականություն երեխաների և պատանիների համար խմբագրել

  • Տոնոն, ես ու մրջյունները
  • Գաշաշար կապիտանի կղզին
  • Հրավառություն պապիկի համար
  • Ինչպես կատուներն իրենց համար հեռուստացույց գնեցին
  • Հեքիաթներ կարմիր գուլպայից
  • Մինկան և պիժաման
  • Երեք քաջարիներն ու Միգելի ոգին
  • Կատուները պարկի մեջ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել