Յարմուք գետի ճակատամարտ

Յարմուք գետի ճակատամարտ (արաբ․՝ معركة اليرموك‎‎), խոշոր ճակատամարտ մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև։ Ճակատամարտը տևեց վեց օր և տեղի ունեցավ Յարմուք գետի մոտ՝ ներկայիս Հորդանանի և Սիրիայի սահմանի մոտ։ Ճակատամատն ավարտվեց բյուզանդական բանակի գլխովին ջախջախմամբ, որով ավարտվեց բյուզանդական իշխանությունը Սիրիայում։ Յարմուք գետի ճակատամարտը համարվում է ռազմական պատմության ամենաճակատագրական ճակատամարտերից մեկը, քանի որ այս ճակատամարտով սկսվեց իսլամի արագ թափանցումը քրիստոնյա Լևանտ։ Ճակատամարտում բյուզանդական բանակի կազմում կռվում էր նաև հայկական զորամաս Վահանի գլխավորությամբ։

Յարմուք գետի ճակատամարտ
Թվականօգոստոսի 15–20, 636 թ.
Մասն էՍիրիայի իսլամական նվաճում
և Բյուզանդա-արաբական պատերազմներ
ՎայրՅարմուք գետի մոտ
ԱրդյունքԱրաբների լիակատար հաղթանակ
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրություն,
Ղազանիդներ
Ռաշիդուն խալիֆայություն
Հրամանատարներ
Հերակլիոս Ա
Վահան
Ումար
Կողմերի ուժեր
80 000-100 00024 000—27 000
Ռազմական կորուստներ
50 0004 000