Յասուո Ֆուքուդա (ճապոներեն` 福田 康夫, հուլիսի 16, 1936(1936-07-16)[1][2], Տակասակի, Գումմա և Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), 2007-ից 2008 թթ.եղել է Ճապոնիայի 91-րդ վարչապետը։
Հաջորդել է հրաժարական տված վարչապետ Շինզո Աբեին, 2007 թվականին ընտրվելով Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և սեպտեմբերին դարձել է վարչապետ։
Հրաժարական է տվել 2008 թ. սեպտեմբերի 1-ին[3]։

Յասուո Ֆուքուդա
福田 康夫
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1936(1936-07-16)[1][2] (87 տարեկան)
ԾննդավայրՏակասակի, Գումմա կամ Սետագայա, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան և Azabu Junior and Senior High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱմուսինԿիյոկո Ֆուկուդա
Ծնողներհայր՝ Տակեո Ֆուկուդա, մայր՝ Միե Ֆուկուդա
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի վարչապետ, Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Minister of State for Gender Equality?
ԿուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
ԵրեխաներՏացուո Ֆուկուդա
 Yasuo Fukuda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թաքասաքիում, հետագայում Ճապոնիայի 67-րդ Նախկինում վարչապետը դարձած Թաքեո Ֆուքուդայի ընտանիքում։ Մեծացել է Տոկիոյում, 1959 թ. ավարտել է Վասեդա համալսարանը, ստանալով տնտեսագետի աստիճան։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նավթային ընկերությունում։
1976-ից 78 թթ. իր հոր` Թաքեո Ֆուքուդայի վարչապետ եղած ժամանակ դարձավ քաղաքական քարտուղար։ 1978-ից 1989 թվականները եղել է Քիզայի ֆինանսական հաստատության տնօրենը։

Նաև եղել է Ճապոնիայի կանոեյի ֆեդերացիայի նախագահը մինչև վարչապետ դառնալը[4]։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

1990 թ. մասնակցել է Ներկայացուցիչների պալատի ընտրարշավին և դարձել է անդամ։ Հետո, 1997 թ. ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ և 2000 թ. դարձել է Յոշիրո Մորիի աշխատակազմի քարտուղար։
2007 թ. սեպտեմբերին, Աբեի հրաժարականից հետո, ֆուքուդան հայտարարում է, որ մասնակցելու է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններին, որով պետք է որոշվեր նաև վարչապետի հարցը։ Ֆուքուդան ստանում է մեծ աջակցություն, այդ թվում նաև՝ արտգործնախարար Նոբութաքա Մաչիմուրայի գլխավորած ԼԴԿ խմբակցության կողմից, որի անդամ էր Ֆուկուդան։ Նրա կողմից էր նաև ֆինանսների նախարար Ֆուքուշիրո Նուքագան[5]։ Ֆուքուդայի միակ մրցակից Թարո Ասոն հրապարակայնորեն խոստովանեց իր հավանական պարտության մասին ընտրություններից մի շաբաթ առաջ[6]։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում Ֆուուդան Ասոյի 197 քվեի դիմաց ստանում է 330-ը[7] Որպես Ճապոնիայի 91-րդ վարչապետ պաշտոնապես ընտրվում է սեպտեմբերի 25-ին[8], ստանալով 338 քվե։

Պարգևներ խմբագրել

  Հեղինե թագուհու շքանշան
  Ծառայությունների շքանշան (Նորվեգիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Kato, Taku (2008 թ․ սեպտեմբերի 1). «Fukuda Resigns as Japan's Prime Minister Citing Gridlock». Bloomberg. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Appointment of Mr. Yasuo Fukada, President of Japan Canoe Federation as Prime Minister of Japan.
  5. "Japan's finance chief not to run for ruling party president", Associated Press (International Herald Tribune), September 14, 2007.
  6. "Former FM Aso acknowledges probable defeat in Japan's leadership race" Արխիվացված 2007-10-13 Wayback Machine, Associated Press (International Herald Tribune), September 16, 2007.
  7. "Fukuda Chosen to Replace Abe as Japan's Prime Minister", VOA News, September 23, 2007.
  8. «LDP leader Fukuda elected prime minister».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասուո Ֆուքուդա» հոդվածին։