Յասուկե 1530-ականներ, ենթդ․ Մոզամբիկ - անհայտ, Կիոտո, Ճապոնիա(ճապ.՝ 弥助 կամ ճապ.՝ 弥介, ճապ.՝ 彌助 կամ ճապ.՝ 彌介), ճապոնացի սամուրայ աֆրիկյան ծագմամբ, որը ծառայել է Սեն Գոկի ժամանակաշրջանի ֆեոդալական շարժման ներկայացուցիչ Օդա Նոբունագեի մոտ[1][2]։ Յասուկեն Ճապոնիա ժամանեց 1579 թվականին, երբ ծառայում էր իտալացի միսիոներ Ալեքսանդրո Վալինյանոյի մոտ։ Նա ներկա էր Հոննոյի վանքում տեղի ունեցած միջադեպին (Օդա Նոբունագայի հարկադիր ինքնասպանության՝ տեղի ունեցած 1582 թվականի հունիսի 21-ին)[3]։ Յասուկեն առաջին աֆրիկացին էր, ում երբևէ տեսել էր Նոբունագան։ Նա մեկն էր բազմաթիվ աֆրիկացիներց, ովքեր եկել էին Ճապոնիա՝ առևտուր կատարելու հարավային բարբարոսների հետ[4]։

Յասուկե
ճապ.՝ 弥助
Դիմանկար
Ծնվել է1530-ականներ
Ծննդավայրենթդ․ Մոզամբիկ
Մահացել էանհայտ
Մահվան վայրԿիոտո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ՄասնագիտությունՍամուրայ
 Yasuke Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Համաձայն Histoire ecclésiastique des isles et royaumes du Japon (Ֆր․ «Ճապոնիայի կղզիների և թագավորությունների եկեղեցական պատմություն») Ֆրանսուա Սոլյեի 1627 թվականի այս գրքում ասվում է, որ Յասուկեն ծագումով Մոզանբիկից է[5]։ Այնուամենայնիվ, սա Սոլյեի ենթադրություն էր, քանի որ նա կես դար առաջ էր ծնվել։ Այլ աղբյուր չի պահպանվել, որտեղ նշված լինի, որ նա Մոզամբիկից է։ Այս տեսությունը գուցե ճշմարիտ է, քանի որ Մոզամբիկն այն ժամանակ Պորտուգալիայի գաղութ էր, և այդտեղից դուրս էին բերվում նաև այլ ստրուկներ։ Ենթադրվում է , որ Ճապոնիայում առաջին ստրուկները եղել են Մոզամբիկից։ Նրանց առաջին անգամ բերել են 1546 թ.-ին ՝ որպես ծովագնացներ կամ ստրուկներ[6]։ Ըստ 2013 թվականի եթեր հեռարձակվող «Աշխարհի առեղծվածները» հեռուստաշոուի ՝ Յասուկեն ծագմամբ սերում է մակուա ազգից՝ իրական անունը Յասուֆե է[7]։ Ամենայն հավանականությամբ, Յասուֆե անունը հայտնի մոզամբիկյան Իսուֆո անվան տարբերակն է[8]։ Այնուամենայնիվ, հետաքննությունը չի համապատասխանել հետաքննական լրագրության չափանիշներին, և հեռարձակումը քիչ ապացույցներ է տվել։ Օրինակ ՝ մինչև 1585 թվականը, մակակացիների և պորտուգալացիների միջև որևէ նշանակալի կապ չի գրանցվել[9]: Շրջանառվում է նաև, որ Յասուկեն ծագմամբ Յաո ցեղախմբից է[10], որը Մոզամբիկի մաս է կազմում[11]։ Այս ամենը բացատրվում է նրա անվամբ, ցեղի անվանն ավելանում է -սուկե վերջածանցը, որը ձևավորում է Յաուսուկե, որն էլ հնչյունափոխվել և դարձել է Յասուկե[10]։ Համաձայն մեկ այլ թեորիայի, Յասուկեն ծագում էր Եթովպիայի սիդդի ցեղախմբից։ Ըստ հետազոտող Թոմաս Լոկլիի ՝ այս տեսությունն ավելի հավանական է։ Այս տեսակետի համաձայն, սիդդիսները համարվում էին լավ կազմակերպված և հմուտ մարտիկներ, ի տարբերություն Արևելյան Աֆրիկայի շատ այլ ժողովուրդների[12]: Նրա եթովպական անունը կարող էր լինել Իսակե կամ Հիսակե։ Հնարավոր է , որ նրա պորտուգալական անունը եղել է Իսահակ։ Յասուֆեն համարվում է եթովպական ազգանուն, որը կարող էր լինել Յասուկեի ազգանունը[13]։ Հնարավոր է նաև, որ Յասուկեն ծագել է Հարավային Սուդանի դինկա ցեղախմբից։ Նա հայտնի էր իր բարձրահասակ և մուգ մաշկով։ Հենց Դինկա ցեղախումբն էլ հայտնի էր իր բարձրահասակությամբ և մաշկի գույնով։ Նրանց մաշկն ավելի մուգ էր, քան Եթովպիայի և Սոմալիի բնակչության։ Սակայն այս ցեղախմբի տղամարդիկ սովորություն ունեին իրենց դեմքը դաջել նախշերով, որոնք Յասուկեն չուներ[14]։

Կյանքը՝ Ճապոնիայում խմբագրել

Յասուկեն Ճապոնիա է ժամանել 1579 թվականին, որպես ծառա միսիոներ Ալեքսադր Վալիանոյի հետ, ով մասնակցում էր Հիսուսի միաբանություն առաքելությանը Հնդկաստանում։ Նա ուղեկցում էր Վալիանոյին, երբ նա ժամանել էր մայրաքաղաք 1581 թվականի մարտին, ում հայտնվելը մարդկանց մոտ հետաքրքություն առաջացրեց։ Երբ Յասուկեն ծանոթացավ Օդա Նոբունագայի հետ, նա կարծում էր, որ աֆրիկացու մաշկը ներկված է թանաքով։ Նա հրամայեց Յասուկեին հանվել և մաքրել մաշկը[15]։ Այս իրադարձությունները նկարագրվում են միսիոներ Լուիս Ֆրոչիի գրքում։ Երբ Նոբունագան հասկացավ, որ նրա մաշկը սև է ՝ սկսեց նրանով հետաքրքրվել։ Սամուրայի «Նոբունանգա իշխանի մասին» ժամանակագրության մեջ նույնպես հիշատակվում է այս դեպքի մասին։ Այդ գրքում խոսվում է , որ 1581 թվականի մարտի 23 - ին սևամորթ զինվորը ժամանեց քրիստոնեական երկրից։ Տղամարդը առողջ էր և շատ լավ բնավորություն ուներ։ Նոբունանգեն գովաբանեց նրա ուժը։ Նոբունանգայի բարեկամը առաջին հանդիպման ժամանակ նրան գումար տվեց[16]։ Մայիսի 14-ին, Յասուկեն Ֆրուշայի և մյուս քրիստոնյաների հետ ուղևորվեց Էխիզեն նահանգ։ Այս ուղևորության ընթացքում նրանք հանդիպել են տեղական այլ գեներալների, ինչպիսիք են Շիբատա Կացուտոյոն, Օդա Հիդեկացուն և Շիբատա Կացույին[17]: Նրանք վերադարձան Կիոտո՝ մայիսի 30-ին[18]։ Ինչ որ պահի Յասուկեն ծառայության անցավ Նոբունագեյի մոտ։

 
Օդա Նոբունագա

Ամենայն հավանականությամբ, Յասուկեն սովորել է ճապոներեն և շատ լավ խոսել է ի շնորհիվ Վալիանոյի, ով ցանկանում էր , որ իր միսիոներները լավ ծանոթ լինեին տեղի մշակույթին[19]։ Հայտնի է, որ Նոբունագան հաճույքով էր շփվում Յասուկեի հետ։ Յասուկեն միակ ծառան էր, ով չուներ ճապոնական ծագում։ Դրանով է բացատրվում Օդուի հետաքրքրությունը նրա հանդեպ[19]։ Համաձայն «Նոբունագա իշխանի մասին» ժամանակագրության, Յասուկեն ուներ իր սեփական բնակության վայրը , որտեղ արարողակարգեր էր կատարում։ Նոբունագեն նրան տվեց զինակրի կոչում[20]։ Տակեդա կլանի դեմ հաղթանակից հետո Նոբունագեն իր զինվորների հետ միասին, որոնց կազմում էր նաև Յասուկեն, գնացին այդ տարածքը զննելու։ Յասուկեի հասակը 188 սանտիմետր էր, իսկ մաշկը ասես սև մոխիր լիներ[21]։ 1582 թվականի հունիսին Հոննո տաճարում Նոբունագայի վրա հարձակվեց Ակետի Միցուխիդեն և նա ստիպված հարակիրի կատարեց։ Այդ ժամանակ Յասուկեն կռվում էր Ակետիի զորքի դեմ։ Նոբունագեյի մահվանից հետո Յասուկեն միացավ նրա ժառանգին ՝Օդե Նոբուդատեին։ Նա փորձեց իր զորքերը հավաքել Նիժո դղյակում։ Նա կռվում էր Նոբուտադիի զորքերի հետ միասին, բայց նրան գերի վերցրեցին։ Երբ Յասուկեին ներկայացրին Ակետիին, նա ասաց, որ սա կենդանի է և ոչ թե ճապոնացի և այդ պատճառով պետք չէ նրան սպանել։ Նրան ուղարկեցին Կիոտոյի Նանբանդզի եկեղեցի[15][22]։ Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Naima Mohamud (2019 թ․ հոկտեմբերի 14). «Yasuke: The mysterious African samurai». BBC News.
  2. Morimoto, Masahiro Matsudaira Ietada nikki. — Shohan. — Токио: Kadokawa Shoten, 1999. — 242 с. — ISBN 4-04-703304-9
  3. Ōta, Gyūichi Shinchō kōki (zen): gendaigoyaku. — Токио: Chikuma Shobō, 2017. — 519 с. — ISBN 978-4-480-09777-4
  4. Cooper, Michael They came to Japan: an anthology of European reports on Japan, 1543-1640. — Беркли: University of California Press[en], 1965. — 439 с. — ISBN 0-520-04509-2
  5. François Solier Histoire Ecclesiastique Des Isles Et Royaumes Du Japon. — 1627. — Vol. I. — С. 444.
  6. Fujita, 2005, էջեր 1—2
  7. «信長最期の刻 — 本能寺にいた「漆黒のサムライ」を追え» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Lockley, 2017, էջեր 199—200
  9. Lockley, 2017, էջեր 180—181
  10. 10,0 10,1 Lockley, 2017, էջեր 200—202
  11. Lockley, 2017, էջեր 181—182
  12. Lockley, 2017, էջեր 193—194
  13. Lockley, 2017, էջեր 198—202
  14. Lockley, 2017, էջեր 187—188
  15. 15,0 15,1 Fujita, 2005, էջեր 8—9
  16. Lockley, 2017, էջեր 65
  17. Fujita, 2005, էջեր 7—8
  18. Fujita, 2005, էջ 8
  19. 19,0 19,1 Lockley, T. The Story of Yasuke: Nobunaga's Black Retainer. — 桜文論叢, 2016.
  20. 織田信長という歴史 『信長記』の彼方へ. — Токио: Bensei Shuppan, 2009. — С. 311—312.
  21. Lockley, 2017, էջեր 77—79
  22. Murakami, Naojiro; Yanagitani, Takeo イエズス会日本年報 上 (新異国叢書). — Yushodo-shuppan, 2002. — ISBN 978-4841910001

Գրականություն խմբագրել