Յաշի մշակույթի պալատ (ռումիներեն՝ Palatul Culturii), կառույց Ռումինիայի Յաշ քաղաքում։ Մինչև 1955 թվականը շենքը ծառայել է որպես վարչական և արդարադատության պալատ, այնուհետև այս շենքում է տեղավորվել չորս թանգարաններ միավորող «Մոլդավիայի ազգային թանգարանային համալիրը»։ Այս շենքում է տեղակայված նաև «Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնը», ինչպես նաև այստեղ կազմակերպվում են տարաբնույթ ցուցահանդեսներ և միջոցառումներ։

Յաշի մշակույթի պալատ
Տեսակազգային թանգարան
Երկիր Ռումինիա[1]
ՏեղագրությունՅաշի շրջան[1]
ՎայրՅաշ[1]
ՀասցեPiața Palat 1, municipiul Iași[1]
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ժառանգության կարգավիճակՌումինիայի ազգային պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մշակույթի պալատը ընդգրկված է Ռումինիայի ազգային պատմական հուշարձանների ցանկում[2]։

Պատմություն խմբագրել

 
Մոլդովայի նախկին իշխանական պալատը՝ կառուցված նեոդասական ոճով (հետագայում վերանվանվել է վարչական պալատ)

Պալատի շինարարությունը սկսվել է 1906-1907 թվականներին մասամբ Մոլդովայի միջնադարյան իշխանական պալատի (1434) ավերակների և մասամբ նախկին նեոդասական ոճի պալատի հենքի և առաջին մակարդակի վրա, իշխան Ալեքսանդր Մուրուզի օրոք (1804-1806, ճարտարապետ՝ Յոհան Ֆրեյվոլդ), վերակառուցվել է իշխան Միխայիլ Ստրուդզայի օրոք (1841-1843, ճարտարապետ՝ Նիկոլաե Սինգուրով), ապամոնտաժվել է 1904-1906 թվականներին[3]։ Այս վերջին շենքից պալատը ժառանգել է 365 սենյակների մասին լեգենդը (այնքան սենյակ, որքան տարվա օրերն են)[4]։

Ռումինացի ճարտարապետ Ի. Դ. Բերենդեյին հանձնարարվել է նախագծել շենքը, որն այն նախագծել է նեոգոթիկա ոճով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, պայմանավորված սահմանափակման ռեսուրսներով, շինարարական աշխատանքները դադարեցվել են, սակայն անավարտ շենքում ապաստանել են ռումինական ու ռուսական զորքերը, տարբեր պետական հաստատություններ և ռազմական հիվանդանոցներ[3]։ Շենքի կառուցումն ավարտվել է 1925 թվականի հոկտեմբերի 11-ին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել մեկ տարի հետո Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I-ի կողմից։

Մինչև 1955 թվականը շենքը եղել է վարչական և արդարադատության պալատ, ինչպես նաև այստեղ են տեղավորվել տարբեր կառույցներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքում ապաստանել են գերմանական զորքերը, այնուհետև՝ ռուսական։ 1975-1977 թվականներին վերջին հարկի փայտե կամուրջը փոխարինվել է ցեմենտե կամրջով՝ ամրացված պողպատե ցանցերով։ Նոր կամրջային հատվածը 1977 թվականի Վրանչայի երկրաշարժի ժամանակ պահպանվել է, սակայն առաջին հարկի կամրջային հատվածը, պատերը, զարդանախշերն ու ռելիեֆները վնասվել են։ 2008 թվականին մեկնարկել է լայնածավալ վերականգնման ծրագիր[5]։ Աշխատանքների մի մասն ավարտվել է 2016 թվականին[6]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Արտաքին տեսք

Պալատն ունի 298 մեծ սենյակներ 34236 մ2 ընդհանուր մակերեսով, 92 պատուհաններ շենքի առջևի մասում և 36 պատուհաններ շենքի ներսում[7]։

Կենտրոնական դահլիճը նկարազարդված է խճանկարով՝ երկգլխանի արծիվ, վիշապներ, գրիֆոններ, առյուծներ։ Դահլիճի վերևի ապակե առաստաղային սենյակն ի սկզբանե եղել է ջերմոց։

Չնայած իր արխայիկ դիզայնի, պալատը նախագծված է ժամանակակից նյութերով ու տեխնոլոգիաներով։ Քարե աղյուսներին փոխարինել են թեթև և էժան նյութերը։ Բացի այդ, որոշ սենյակներ ձևավորվել են՝ օգտագործելով հատուկ նյութեր Անրի Կոանդայի արտոնագրով, այդ թվում բոիս-ցեմենտ։ Ուշագրավ են նաև դեկորատիվ երկաթե տարրերը։ Շենքը հագեցած է բարձր տեխնոլոգիական հնարավորություններով, ինչպիսիք են էլեկտրական լուսավորում, (օդաճնշական) ջեռուցում, օդափոխման համակարգ, թերմոստատ, փոշեկուլներ, որոնք բոլորը կարգավորվում են ստորգետնյա հարկում գտնվող տեխնիկաների սենյակից։ Հաշվի առնելով նաև 14 հրդեհները, որոնք ավերել են նախորդ շենքերը, շենքի գլխավոր ճարտարապետ Բերենդեյը ձեղնահարկի փայտե կառուցվածքը մշակել է օրնիթիոն հատուկ նյութով, իսկ կտուրը՝ էտերնիտե նյութով։

Ժամացույցի աշտարակ խմբագրել

Պալատ կարելի է մտնել մեծ աշտարակի միջոցով՝ թևերը լայն բացած արծվի անկողնախորշով։ Աշտարակը պալատի կենտրոնական ճարտարապետական տարրն է։ Երեք կողմերից յուրաքանչյուրի վրա պատկերված է 3,25 մետր տրամագծով ժամացույց, որի վրա գունավոր ապակիով պատկերված են կենդանակերպի 12 նշանները։ Ժամացույցի կողքերին պատկերված են ազգային տարազով երկու մարդ, որոնք հսկում են ժամացույցը (նախագծվել է ըստ Պելեշ դղյակի աշտարակի ժամացույցի)։ Գիշերվա ընթացքում գունավոր ապակե պատուհանները լուսավորվում են էլեկտրականությամբ։ Աշտարակի կարիլյոնն ունի ութ զանգեր, որոնք յուրաքանչյուր ժամը մեկ հնչեցնում են «Միասնության հորա» երգը՝ թմբուկի 69 բլթակների օգնությամբ[8]։

Մոլդավիայի ազգային թանգարանային համալիր խմբագրել

Մոլդավիայի ազգային թանգարանային համալիրը (ռումիներեն՝ Complexul Muzeal Național "Moldova") ներառում է մշակույթի պալատում ներկայացված 4 թանգարանները՝ Արվեստի թանգարան, Մոլդավիայի պատմության թանգարան, Մոլդավիայի ազգագրական թանգարան, Ստեփսան Պրոկոպիուի անվան գիտության և տեխնիկայի թանգարան։ Թանգարաններն ունեն իրենց ենթաբաժինները, գրադարանները, ժամանակավոր ցուցադրությունների սրահները[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «The Romanian Register of Historical Monuments in Iaşi County» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 Daniela Malache (2014 թ․ սեպտեմբերի 6). Marius Frăţilă (ed.). «Destination: Romania/ The Palace of Culture of Iaşi, the most important achievement of the Neo-Gotic style in Romania». Agerpres (Romanian). Agerpres. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Presentation
  5. Un tur al Palatului Culturii înainte de deschidere
  6. Daniela Malache (2016 թ․ հունվարի 15). Mihai Simionescu (ed.). «The Palace of Culture will be partially open for the public starting with April». Agerpres (Romanian). Agerpres. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Palatul Culturii». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  8. Turnul cu Ceas de la Palatul Culturii
  9. Museums

Արտաքին հղումներ խմբագրել