Յաունելգավա[4] (նաև Яунъелгава, լատիշ․՝ Jaunjelgava), քաղաք Լատվիայում, վարչական կենտրոնը գտնվում է Յաունելգավայի շրջանում։ 1647 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Գտնվում է Դաուգավա գետի ձախ ափին ՝ Պլյավինսկիի ջրամբարի մոտ։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Այզկրաուկլսկիի շրջանում։

Քաղաք
Յաունելգավա
լատիշ․՝ Jaunjelgava
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Հիմնադրված է1647 թ.
Այլ անվանումներՆեու - Միտաու, Ֆրիդրիխշտադտ
Տվյալ կարգավիճակում1647 թվականից
Մակերես6.1 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն2245[1] մարդ (2011)
Խտություն368 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 651
Փոստային ինդեքսLV-5134[2]
Փոստային դասիչLV-5134
Կոդ ATVK0321007[3]
Պաշտոնական կայքjaunjelgava.lv
Յաունելգավա (Լատվիա)##
Յաունելգավա (Լատվիա)

Պատմություն խմբագրել

XIII դարում քաղաքի տեղում եղել է Յաունելգավա մի հնագույն ամրոց, որը քանդվել է խաչակիրների կողմից։ Հետագայում այստեղ ձևավորվել է մի բնակավայր։ Այդ բնակավայրը հայտնի էր Սերենա, Նոյշտեդտխեն, ապա Նեու-Միտաու անվանումներով։ 1590 թվականին քաղաքը պաշտոնապես ճանաչվել է Դուկե օֆ Ցուռլանդ Ֆռիեդրիչ թագավորի կողմից։ Հայտնի է, որ 1596 թվականին Նեու - Միտաու քաղաքում բնակվում էր մոտ 60 ընտանիք, որի հիմնական եկամուտը ստանում էին Ռիգա գետի մոտ տեղի ունեցող առևտրից։ 1621 թվականին Նեու - Միտաու քաղաքը ավերվել է լեհ - շվեդական պատերազմի հետևանքով, բայց հետո վերակառուցվել է։ 1647 թվականին Ֆրիդիխ Մագդալենի հրամանով քաղաքը ստացել է Ֆրիդրիխշտադտ անվանումը։ Այստեղ տեղի են ունեցել մի քանի ջրհեղեղներ և հրդեհներ, իսկ 1831 և 1848 թվականներին բնակչությունը վարակվել է խոլերա հիվանդությամբ։ 1795 թվականից մինչև 1924 թվականը քաղաքը եղել է որպես վարչաշրջան։ 1812 թվականին քաղաքը գրավել են Նապոլեոնի զորքերը։ 1861 թվականին բացվել է Ռիգա - Դվինսկայա երկաթուղին, որը կապել է Ռիգա - Դվինսկ ջրային ճանապարհը, սակայն Դաուգավան կորցրել է իր նշանակությունը։ 1896-1897 թվականներին կանգնեցվել է Սուրբ Փրկիչ Պայծառակերպություն ուղղափառ եկեղեցին[5] : 1897 թվականին քաղաքում ապրել է 5.175 մարդ, այդ թվում՝ հրեաներ - 2.748 մարդ, լատիշներ - 1.469 մարդ, գերմանացիներ - 770 մարդ, ռուսներ - 110 մարդ[6] :

Տրանսպորտ խմբագրել

Ավտոճանապարհներ խմբագրել

Յաունելգավա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Բաուսկա - Այզկրաուկուլե ավտոճանապարհը։ Քաղաքը հարմար է տարածաշրջանային ԳԷՍ - Յաունելգավա ավտոճանապարհի համար։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն խմբագրել

Հիմնական երթուղիներն են՝ Յաունելգավա - Ռիգա, Յաունելգավա - Բաուսկա, Յաունելգավա- Ակնիստե, Յաունելգավա - Ակնիստե - Սուբատե, Յաունելգավա - Այզկրաուկուլե - Էկաբպիլս։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշերեն)
  2. Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշերեն)
  3. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011(լատիշերեն)
  4. Передача букв и буквосочетаний // Инструкция по русской передаче географических названий Латвийской ССР / Составитель: Г. Н. Саввина. Редактор: В. Э. Сталтмане. — Москва: ЦНИИГАиК, 1989. — С. 10. — 42 с. — 300 экз.
  5. Яунелгавский Спасо-Преображенский храм
  6. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաունելգավա» հոդվածին։