Յաշա Հայֆեց (Իոսիֆ Ռոբերտովիչ) (հունվարի 20 (փետրվարի 2), 1901, Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 10, 1987(1987-12-10)[4][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկյան ջութակահար։ 1905-1909 թվականներին Վիլնյուսում ջութակ նվագել է սովորել Իլյա Մալկինի մոտ, 6 տարեկանում հանդես է եկել Մենդելսոնի ջութակի կոնցերտի կատարումով։ 1910 թվականից սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Հ. Նալբանդյանի և Լ. Աուերի դասարաններ)։ 1912 թվականին որպես «հրաշամանուկ» ելույթ է ունեցել Բեռլինում։ 1917 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ 1959 թվականից ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) պրոֆեսոր է, 1962 թվականից վարում է ջութակի վարպետության դասարանը (աշակերտներից են ջութակահարներ Վ. և Մ. Գոճյան եղբայրները)։ Հայֆեցի կատարողական արվեստին բնորոշ է մոնումենտալությունը, վիրտուոզային փայլը, ոճի հստակությունը, գեղարվեստական մեկնաբանման բոլոր տարրերի հարմոնիկ հավասարակշռությունը։ Նրա երկացանկում համաշխարհային դասական երաժշտական արվեստի մեծաթիվ ստեղծագործությունների հետ տեղ են գրավել Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի երկերը։ Կատարել է մշակումներ (այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և «Այշեի պարը», «Գայանե» բալետից) և փոխադրումներ։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (1934 թվականին՝ ԽՍՀՄ-ում)։

Յաշա Հայֆեց
Ծնվել էհունվարի 20 (փետրվարի 2), 1901
Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԱՄՆ[3]
Մահացել էդեկտեմբերի 10, 1987(1987-12-10)[4][2] (86 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, ջութակահար և ուսուցիչ
Գործիքներջութակ[3]
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
ԼեյբլRCA Records և Victor Talking Machine Company[3]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[3]
ԱմուսինՖլորենս Վիդոր[3]
Պարգևներ
Կայքjaschaheifetz.com
 Jascha Heifetz Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Хейфец Яша // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.francemusique.fr/personne/jascha-heifetz
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 215