Յան Ֆերդինանդ Օլշևսկի (լեհ.՝ Jan Ferdynand Olszewski, օգոստոսի 20, 1930(1930-08-20)[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3] - փետրվարի 7, 2019(2019-02-07)[4][1][2], Վարշավա, Լեհաստան[5]), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի վարչապետ (դեկտեմբերի 23 1991 թվական - հունիսի 5 1992 թվական

Յան Օլշևսկի
 
Կուսակցություն՝ Movement for Reconstruction of Poland?, Centre Agreement?, Patriotic Movement? և Ruch dla Rzeczypospolitej?
Կրթություն՝ Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ (1953) և Lyceum 13, Warsaw? (1949)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, արհմիութենական գործիչ, գրող, իրավաբան և հրապարակախոս
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 20, 1930(1930-08-20)[1][2]
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3]
Վախճանի օր փետրվարի 7, 2019(2019-02-07)[4][1][2] (88 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստան[5]
Թաղված Պովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Լեհաստան
Ամուսին Marta Olszewska?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան և Ազատության և համերաշխության խաչ

1953 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Արդարադատության նախարարությունում և Գիտությունների ակադեմիայում։ 1956 թվականին կոչով հանդես եկավ մամուլում, որը վերաբերում էր Կրայովայի բանակին ռեաբիլիտացիային, իսկ արդեն 1957 թվականին նրան արգելվեց լրագրությամբ զբաղվել։ 1960-ական թվականներին մի քանի դատական պրոցեսներում հանդես է եկել որպես այլադավանների փաստաբան։ Իր իրավապաշտպան գործունեության շնորհիվ Օլշովսկին շուտով հայտնի դարձավ ընդդիմադիր շրջանակներում։ Մասնակցել է ընդդիմադիր գիտակների՝ Լեհական անկախ համաձայնության կազմակերպմանը, հեղինակել է «Քաղաքացի և Անվտանգության ծառայություն» հոդվածը, որը պարունակում էր գործնական հանձնարարություններ՝ ձերբակալության և հարցաքննության դեպքերի հետ կապված։

1981 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Լեհաստանում ռազմական դրության ներմուծումից հետո, Օլշևսկին չդադարեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ 1980-ական թվականների վերջում մասնակցել է Լեհաստանի իշխանության և ընդդիմության «կլոր սեղանին»։

1991 թվականին ընտրվեց Սեյմում, մասնակցեց նոր Սահմանդրության նախապատրաստման հանձնաժողովի աշխատանքներին։ Օլշևսկին ներկայացնում էր «Կենտրոնի համաձայնություն»(լեհ.՝ Porozumienie Centrum) կուսակցությունը, որի կարկառուն գործիչները Կաչինսկի եղբայրներն էին։ Շուտով՝ ընտրություններից հետո, նախագահ Լեհ Վալենսան Օլշևսկուն առաջարկեց գլխավորել կառավարությունը։ Ընդ որում՝ Օլշևսկին պնդում էր, որ իր ղեկավարած կառավարության կազմի մեջ չմտնի Լեհաստանում տնտեսության «շոկային թերապիայի» ճարտարապետ Լեշեկ Բալցերովիչին։ Օլշևսկին իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Վատիկան (1992 թվականի փետրվար)։

Օլշևսկու վարչապետությունը մռայլվեց, երբ իր և նախագահի միջև հակասություններ առաջացան, սի սա էլ հանգեցրեց վարչապետական կաբինետի հրաժարականի։ Այդ պաշտոնն զբաղեցնելիս Օլշևսկու կատարած կարևոր գործողությունը լյուստրացիայի մասին օրենքի ներդրումն էր (որը, սակայն, շուտով ճանաչվեց ոչ սահմանադրական)։ Ինչպես ավելի ուշ գրել է լեհ քաղաքագետ Ալեքսանդր Սմոլյարը (Aleksander Smolar)՝ «Հասարակության գիտակցության մեջ պահպանվում է լյուստրացիայի կոպիտ փորձերի մասին հիշողությունը. Լեհաստանի բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ Լեհ Վալենսային, հրապարակայնորեն մեղադրել են, թե նրանք եղել են գաղտնի ոստիկանության լրտեսներ։ Մամուլում երկրի ղեկավարներիից հրապարակվեցին տասնյակ անուններ»[6]։ 1992 թվականի հունիսի 5-ին Օլշևսկու կառավարությանն անվստահության քվե հայտնեցին։

1995 թվականին մասնակցել է Լեհաստանի նախագահական ընտրություններին և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ստանալով 1 225 453 (6,86 %) քվե։ Հենց այդ ժամանակ էլ նա հիմնեց Լեհական վերակառուցման շարժում կուսակցությունը, որը գլխավորեց մինչև 2011 թվականը։ Ավելի ուշ սատարել է Կաչինսկի եղբայրներին և «Լեհական ընտանիքների լիգա», «Իրավունք և արդարություն» իրավական կուսակցություններին։

Պարգևներ խմբագրել

2009 թվականին Օլշևսկին արժանացավ Լեհաստանի բարձրագույն պարգևին՝ «Սպիտակ արծիվ» շքանշանին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1995 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է նաև Օլշևսկու նախկին պաշտպանյալը՝ Յացեկ Կուրոնը, ով զբաղեցրեց երրորդ տեղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119309564 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 WSPOMNIENIA KRAJAktualizacja: 08.02.2019, 09:10 Publikacja: 08.02.2019Nie żyje były premier Jan Olszewski (польск.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.rp.pl/Wspomnienia/190209414-Nie-zyje-Jan-Olszewski.html
  6. «Александр Смоляр. Польские радикалы у власти. «Pro et Contra», Московский центр Карнеги, № 5-6, 2006». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել