Յան Ցիկեր (սլովակ.՝ Ján Cikker, հուլիսի 29, 1911(1911-07-29)[1][2][3][…], Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 21, 1989(1989-12-21)[1][2][3][…], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[5]), 20-րդ դարի սլովակ կոմպոզիտոր, սլովակյան ժամանակակից դասական երաժշտության առաջատար ներկայացուցիչ։ Պարգևատրվել է Սլովակիայի ազգային գործիչ կոչումով, «Հերդերի» մրցանակով (Herder Prize, 1966) և IMC-UNESCO միջազգային երաժշտական մրցանակով (1979)։

Յան Ցիկեր
Բնօրինակ անունսլովակ.՝ Ján Cikker
Ծնվել էհուլիսի 29, 1911(1911-07-29)[1][2][3][…]
Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Սլովակիա
Մահացել էդեկտեմբերի 21, 1989(1989-12-21)[1][2][3][…] (78 տարեկան)
Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[5]
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և մանկավարժ
ԱշխատավայրKonzervatórium v Bratislave? և Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա և Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
Պարգևներ
 Ján Cikker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ցիկերը ծնվել է նախկին Ավստրո-Հունգարիայում, ներկայիս Սլովակիայում, Բանսկա Բիստրիցա քաղաքում։ Նրա առաջին երաժշտական ուսուցիչներն էին մայրը՝ Մարիա Պսոտկովան, և Վիլյամ Ֆիգուշ Բիստրին։ Ավարտել է Պրահայի կոնսերվատորիան, որտեղ սովորել է 1930-1935 թվականներին, մասնակցել է Յարոսլավ Կրժիչկայի (կոմպոզիցիա) և Բեդրժիխ Վիդերմանի (երգեհոն) դասընթացներին։ Այնուհետև Պրահայում Վիտեզսլավ Նովակի և Վիեննայում Ֆելիքս Վահնգարտների մոտ (1936—1937) կատարելագործվել է որպես կոմպոզիտոր։

1939 թվականին դասավանդել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում, 1951 թվականին՝ Բրատիսլավայի երաժշտական արվեստի բարձրագույն դպրոցում։ Եղել է Չեխոսլովակիայի ԽՍՀ-ի Ազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչը։

Ժամանակակից գրավոր ձևերը համակցել է ազգային երաժշտական բանահյուսության մեղեդիներով։

1955 թվականին արժանացել է Կ. Գոթվալդի անվան պետական մրցանակի։ 1966 թվականին Ցիկերին շնորհվել է Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստի կոչում։

Ինը օպերայի հեղինակ է, որոնցից առավել հայտնի է «Հարություն» օպերան (ըստ Լ. Ն. Տոլստոյի)։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Պրահայում, 1962 թվականին։

Ստեղծագործություններ խմբագրել

Օպերաներ խմբագրել

Ծանոթագրություն․ փակագծերում նշված են գրելու տարիները։

  • Յուրո Յանոշիկ (Juro Jánošík, 1950-1953)
  • Բեգ Բայազիդ (Beg Bajazid, 1957)
  • Միստր Սկրուջ (Mister Scrooge, ըստ Չ․ Դիկենսի «Ծննդյան պատմվածքների», 1959)
  • Հարություն (ըստ Լ․ Ն․ Տոլստոյի, 1959-1961)
  • Խաղ սիրո և մահվան մասին (Hra o láske a smrti, ըստ Ռ․ Ռոլանի, 1966)
  • Կորիոլան (1970-1972)
  • Դատավճիռ (Rozsudok, 1976-1978)
  • Բիստրիցայի պաշարումը (Obliehanie Bystrice, 1979-1981)
  • Միջատների կյանքից (Zo života hmyzu, ըստ Կ. Չապեկի, 1984-1986)

Անավարտներ խմբագրել

Բալետ խմբագրել

  • Բալետային երաժշտություն «Իդիլլիա» (1944)

Սիմֆոնիկ երաժշտություն խմբագրել

  • Սիմֆոնիա «Գարնանային» (1937)
  • Սիմֆոնիա «1945 թիվ» (1975)
  • Սիմֆոնիկ պոեմ «Ճակատամարտ» (առաջին անգամ կատարվել է «Պրահայի գարուն» առաջին երաժշտական փառատոնում՝ 1946 թվականին)
  • «Սլովակյան սյուիտ»

Համերգային ստեղծագործություններ խմբագրել

  • Կոնցերտինո դաշնամուրի և նվագախմբի համար (1942)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Циккер Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119401029 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.