Յան Բերտ Լիվե Վերտոնգեն (հոլանդերեն՝ Jan Vertonghen, ապրիլի 24, 1987(1987-04-24)[2][3][4][…], Սինտ Նիկլաս, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[1]), բելգիացի ֆուտբոլիստ, Տոտտենհեմ Հոտսպուրի և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Յան Վերտոնգեն
հոլ.՝ Jan Vertonghen[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յան Բերտ Լիվե Վերտոնգեն
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 24, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Սինտ-Նիկլաս, Բելգիա Բելգիա
Հասակ 189 սմ
Քաշ 86 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Համար 5
Պատանեկան կարիերա
1997 - 2000
2000 - 2003
2003 - 2006
Բելգիա Տիլրոդե
Բելգիա Բերսխոտ
Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2012
2007
2012 - ներկա
Նիդերլանդներ Այաքս
Նիդերլանդներ Վալվեյկ
Տոտտենհեմ
155 (23)
12 (3)
88 (5)
Ազգային հավաքական
2002
2006 - 207
2007 - ներկա
Բելգիա Բելգիա (մինչև 16)
Բելգիա Բելգիա (մինչև 19)
Բելգիա Բելգիա
6 (1)
3 (0)
69 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ տարիներ խմբագրել

Յան Վերտոնգենը ծնվել է Փոլ և Ռիի Վերտոնգենների ընտանիքում։ Յանն իր երկու եղբայրների հետ տեղի Տիլրոդեի թիմում զբաղվել է ֆուտբոլով։ 12 տարեկանում Յանը հայտնվում է Անտվերպենի «Բերսխոտ» թիմում, որտեղից էլ 2003 թ-ին, 15 տարեկան հասակում տեղափոխվում է Ամստերդամի «Այաքս»։ Քանի որ Յանը դեռ չէր ավարտել դպրոցը, նա դպրոց է հաճախում Ամստերդամում։ Սկզբում Յանը խաղում էր «Այաքսի» պատանեկան թիմում, իսկ 2005 թ-ին նա տեղափոխվեց ամստերդամցիների երիտասարդական թիմ։

2005 թ-ի հուլիսի 1-ին Վերտոնգենը ստորագրեց իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Ակումբային կարիերա խմբագրել

«Այաքս» խմբագրել

2006 թ-ի ամռանը Յանը հայտնվում է ակումբի առաջին թիմում։ Պաշտոնական նորամուտը կայանում է նույն թվականի օգոստոսի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայում «Կոպենհագենի» հետ խաղում։ 2007 թ-ի հունվարի 3-ին Յանը հոլանդական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2011 թ-ի հունիսի 30-ը։

«Վալվեյկ» խմբագրել

2007 թ-ի հունվարի 31-ին Յանը վարձավճարով տեղափոխվեց «Վալվեյկ»։ Նույն թվականի ապրիլին «Վալվեյկ» հանդիպեց «Այաքսին»։ Այդ խաղում Յանը դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ «Վալվեյկում» նա մասնկացեց առաջնության 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

«Տոտտենհեմ» խմբագրել

2010 թ-ի հուլիսի 12-ին Լոնդոնի «Տոտտենհեմը» հայտնեց Վերտոնգենի հետ պայմանագրի ստորագրման մասին։ 2012 թ-ի սեպտեմբերի 29-ին Յանը Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում խփեց իր առաջին գոլը։ 2013 թ-ի մարտին Յանը ճանաչվեց Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Olympedia — 2006.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671

Արտաքին հղումներ խմբագրել