Յան Մի (չինարեն՝ , սեպտեմբերի 12, 1986(1986-09-12)[1][2], Xuanwu District, Պեկին, Չինաստան), չինացի դերասանուհի։ Յան Մին իր կարիերան սկսել է 4 տարեկանում, իսկ 6 տարեկանում նա ստացել է իր առաջին կինոմրցանակը և լայն ճանաչում ձեռք բերել։ 1993 թվականին «Թանգ Մինգ Հուանգ» և «Հո Ուաի» սերիալներում նկարահանվելուց հետո դերասանուհին ընդունվել է դպրոց և լքել հեռուստատեսությունը։

Յան Մի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1986(1986-09-12)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրXuanwu District, Պեկին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Կրոնբուդդայականություն[3]
ԿրթությունBeijing No. 14 High School? (2005) և Պեկինի կինոակադեմիա (2009)
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինHawick Lau?
 Yang Mi Վիքիպահեստում

2003 թվականին էկրան վերադառնալուց հետո դերասանուհին հաջողությամբ համատեղում է նկարահանումները հեռուստասերիալներում և լիամետրաժ ֆիլմերում։ 2011 թվականին դերասանուհին ստացել է Մագնոլիա մրցանակը «Հանրաճանաչ դերասանուհի» անվանակարգում (280 միլիոն քվե)։

Խուան Շենիի, Լիու Յիֆեյի և Վան Լուոդանի հետ միասին դարձել է «չորս նոր փոքրիկ դերասանուհիներից մեկը»[4]։

Կենսագրություն խմբագրել

Յան Միը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 9-ին ոստիկանի ընտանիքում։ Քանի որ ինչպես հայրը, այնպես էլ մայրը ունեեն Յանգ ազգանունը, դուստրը, որը ընտանիքում եղել է երրորդ Յանգը, անվանվեց Մի, որը բառացիորեն նշանակում է «Աստիճանի ցուցիչ»։ Շնորհիվ այն բանի, որ հիերոգլիֆը քիչ տարածված է և հազվադեպ է օգտագործվում չինարեն լեզվում, ապագայում, արդեն հայտնի դառնալով, դերասանուհին շատ անհարմար պահեր կունենա, երբ լրագրողները, և երկրպագուները նրա անունը շփոթեն այլ նմանատիպ հիերոգլիֆների հետ։ Իր ծնողների մասին դերասանուհին մի անգամ ասել է «Լուսավոր մարդիկ», որոնք ոչ մի պահանջ չեն ներկայացնում բացի «Երջանիկ լինելուց»[5]։

Չորս տարեկան հասակաում հայրը աղջկան ուղարկել է թատերական դասերի և արդեն 1990 թվականից Յան Մին սկսել է նկարահանվել սերիալում։ Ավելի ուշ նկարահանվել է «Մուրացկանների թագավորը» ֆիլմում, որը նրան լայն ճանաչում է բերել։ Դպրոց ընդունվելուց հետո նա ստիպված է եղել թողնել նկարահանումները։ Դպրոցում սովորելու ընթացքում Յան Մին ցանկություն է ունեցել մոդել դառնալ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է ամսագրերի համար նկարահանվել, իսկ հետո գովազդների։

2003 թվականին արդեն հասուն դերասանուհի վերադարձել է էկրան։ 2005 թվականին Յան Մին ընդունվել է Պեկինի կինոյի ակադեմիա՝ հավաքելով ամենաբարձր միավորները։ Ուսմանը զուգահեռ դերասանուհին շարունակել է կարիերան կինոյում և հեռուստատեսությունում։

2011 թվականին Յանգ Միը իր կարիերայի նոր գագաթնակետին է հասել «Պալատ» հեռուստասերիալում ունեցած դերակատարմամբ։ Նույն թվականին նա գլխավոր դեր է խաղացել սարսափ ֆիլմում, որը, չնայած թերահավատ կանխատեսումներին, Չինաստանի սահմաններում 90 մլն յուանի շահույթ է բերել։ 2012 թվականին դերասանուհին նկարահանվել «Ներկված կաշի II. Հարություն» և «Ու Դան» ժապավեններում։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի հունվարի 8-ից Մին ամուսնացել է։ Ամուսինը եղել է դերասանի հետ (ծնվ.1974), որի հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ։ 2014 թվականի մայիսի 12-ին հայտնի է դարձել, որ ամուսինները սպասում են իրենց առաջնեկին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://ent.sina.com.cn/s/m/w/2014-08-04/05324185556.shtml2014-08-04 — 2014.
  4. «冠达星布衣柜携手杨幂 领"尚"家居新生活». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. 汪洋 (2011 թ․ ապրիլի 8). «杨幂:狐狸未成年» (չինարեն). 男人装. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «Celeb couple Hawick Lau & Yang Mi expecting a baby boy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Մի» հոդվածին։