Յան Կոխանովսկի լեհ.՝ Jan Kochanowski, 1530[1], Sycyna Północna, Լեհական թագավորության թագ - օգոստոսի 22, 1584(1584-08-22)[1][2][3][…], Լյուբլին, Ռեչ Պոսպոլիտա[4]), լեհ բանաստեղծ։ Գրել է «Համաձայնություն» (հրատարակվել է 1564), «Սատիր» (մոտ 1564), «Դրոշ» (1569) պոեմները։ «Ֆրաշկի»-ն (գիրք 1-3, հրատարակվել է 1584) կարճ բանաստեղծությունների ժողովածու է։ Գրական լեզվի և բանաստեղծության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել «Դավթի սաղմոսներ»-ի փոխադրությունը (1578)։ Յան Կոխանովսկին էական ազդեցություն է գործել լեհական պոեզիայի զարգացման վրա։ Հորինել, ստեղծել է բանաստեղծական նոր ձևեր, որոնք հետագայում լայն տարածում են գտել լեհական պոեզիայում։ Գրել է լեհերեն առաջին թատերգությունը։ Համարվում է Ադամ Միցկևիչին նախորդած լեհ բանաստեղծներից մեծագույնը[5][6]։

Յան Կոխանովսկի
լեհ.՝ Jan Kochanowski
Ծնվել է1530[1]
ԾննդավայրSycyna Północna, Լեհական թագավորության թագ
Վախճանվել էօգոստոսի 22, 1584(1584-08-22)[1][2][3][…]
Վախճանի վայրԼյուբլին, Ռեչ Պոսպոլիտա[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և դրամատուրգ
Լեզուլեհերեն և լատիներեն
Քաղաքացիություն Լեհական թագավորության թագ և  Ռեչ Պոսպոլիտա
ԿրթությունՔյոնիգսբերգի համալսարան (1556), Պադովայի համալսարան (1555) և Կրակովի համալսարան
ԺանրերQ11816927?, phrase?, դրամա, քնարապատմողական, ողբ, Տապանագիր, ներբող, էլեգիա, Մակագիր և Հարսանեկան պոեզիա
Ուշագրավ աշխատանքներFraszki?, The Dismissal of the Greek Envoys?, David's Psalter?, Laments?, Q11816918?, Q11799352?, Q9334025?, Chess?, Q25415026?, Q9392156? և Q24947030?
Ստեղծագործությունների ցանկQ11758016?
ԱմուսինDorota Podlodowska?
ԶավակներUrszula Kochanowska?, Hanna Kochanowska? և Jan Kochanowski?
ԱզգականներPiotr Kochanowski? և Jerzy Kochanowski?
Изображение автографа
 Jan Kochanowski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում է ազնվականի ընտանիքից, հայրը՝ Պյոտր Կոխանովսկին, եղել է դատավոր Սանդոմեժում։ 1544 թվականից սովորել է Կրակովի համալսարանում, այնուհետև՝ Քյոնիգսբերգի (1551-1552) և Պադուայի համալսարաններում։

Իտալիայում լատիներենով գրել է փոքրածավալ ստեղծագործություններ։ 1555-1556 թվականներին ապրել է Քյոնիգսբերգում, 1556-1559 թվականներին իրականացրել է 2 ուղևորություն դեպի Իտալիա։ Ֆրանսիայով և Գերմանիայով վերադարձել է Լեհաստան։

Գրականություն խմբագրել

  • Кохановский Я. Избранные произведения. М. — Л., 1960․
  • Кохановский Я. Лирика. М., 1970․
  • Голенищев-Кутузов И. Н. Первый великий поэт Польши Ян Кохановский. — В кн.: Голенищев-Кутузов И. Н. Славянские литературы. М., 1973․
  • Кохановский Я. Стихотворения. М., 1980․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Кохановский Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. |wstitle=Kochanowski, Jan|year=1920|inline=1}}
  6. Herbermann, Charles, ed. (1913). «Jan Kochanowski» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կոխանովսկի» հոդվածին։