Յան Լեխոն (լեհ.՝ Jan Lechoń, մարտի 13, 1899(1899-03-13)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 8, 1956(1956-06-08)[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), լեհ բանաստեղծ, գրական և թատերական քննադատ։

Յան Լեխոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1899(1899-03-13)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 8, 1956(1956-06-08)[3][4] (57 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԵրկերQ11735902?
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, դիվանագետ, օրագրի հեղինակ, գրող և գրական քննադատ
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ակադեմիական ոսկե դափնի
ԱնդամությունPolish PEN Club? և Związek Zawodowy Literatów Polskich?
 Jan Lechoń Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1916-1920 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Գրական աշխարհում իր նորամուտը նշել է 14 տարեկանում։ Նա «Скамандр» գրական խմբի հիմնադիրներից մեկն էր, որում ընդգրկված էին Յուլիան Տուվիմը, Անտոնի Սլոնիմսկին, Յարոսլավ Իվաշկևիչը։

1921 թվականին փորձել է ինքնասպան լինել։

1930-1939 թվականներին եղել է Փարիզում Լեհաստանի դեսպանության մշակութային կցորդը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Ֆրանսիայի ավերումից հետո Իսպանիայով և Պորտուգալիայով ճանապարհվել է Բրազիլիա, հետագայում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Յորքում։ Նա համագործակցել է և եղել է ԱՄՆ-ում գործող լեհական պարբերականների խմբագիր։

Ինքնասպանություն է գործել` նետվելով Նյու Յորքի երկնաքերի պատուհանից։ 1991 թվականին մոխիրը վերաթաղվել է Լեհաստանում՝ Լյասկի գյուղի Անտառային գերեզմանատանը։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Իր առաջին գործերը սկսել է տպագրել 14 տարեկանում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912-ին։ «Karmazynowy poemat» (Մանուշակագույն պոեմ, 1920) բանաստեղծությունների ժողովածուն, որը փառաբանում էր Լեհաստանի անկախության համար պայքարը, նրան մեծ համբավ է բերել։ «Srebrne i czarne» («Արծաթագույն և սև», 1924) ժողովածուն արտացոլում էր հիասթափությունը իրականությունից և մահվան հանդեպ հիացմունքը։ Այն համարվում է լեհական գրականության առավել հոռետեսական գրքերից մեկը։ Այս գրքից հետո նա երկար ժամանակ ընդհատել է գրական գործունեությունը։

Բանաստեղծությունները բնութագրվում են բարձր ոճով և բանաստեղծական ձևի խստությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Լեխոն» հոդվածին։