Յանու պանիր (լատիշ․՝ Jāņu siers), լատվիական ազգային պանրատեսակ, որի պատրաստումն ու համտեսում-ճաշակումը տարվա ամենաերկար օրերին՝ հունիսի 21-23-ին նշվող արևի ու պտղաբերության տոնի՝ Յանի տոնի պարտադիր տարրերից մեկն է ավանդաբար համարվում։ Պանրի այդ տեսակը ներկայումս դարձել է լատվիական մշակույթի խորհրդանիշերից մեկը[1]։

Յանու պանիր
Առաջացման երկիր Լատվիա
ՍերտիֆիկացումTraditional speciality guaranteed?
ԱնունովԼիգո
 Jāņu siers Վիքիպահեստում

2015 թվականի նոյեմբերի 16-ին Եվրոպական խորհուրդը յանու պանիրը ներառել է Traditional Speciality Guaranteed (TSG) գրանցամատյանում[2]։ Լատվիայում այդ պանրատեսակն արտադրելու թույլտվություն շնորհված է ընդամենը հինգ ձեռնարկության (Valmieras piens-ին, Rankas piens-ին, Lazdonas piensaimnieks-ին, Straupe-ին, Dundaga-ին), և միայն դրանք իրավունք ունեն արտադրելու (այն էլ՝TSG չափանիշների իրականացմամբ) և իրենց արտադրանքը պիտակավորելու որպես Jāņi պանիր[3]։

Բաղադրիչներ խմբագրել

Հիմնական բաղադրամասերն են կաթնաշոռը (լատիշերեն՝ biezpiens) և թարմ կաթը, որոնց կարող են ավելացվել ալյ մթերքներ ու համեմունքներ (հաճախ, ավանդույթի համաձայն, եփելիս ավելացնում են քիմիոնի սերմեր)։

Պատրաստում խմբագրել

Կաթը տաքացնում են, մասնաբաժիններով ավելացնում կաթնաշոռը, խառնում ու եռացնում (72–77 °C (162–171 °F), մինչև որ կաթը մերվում է, շիճուկն առանձնանում։ Շիճուկը հեռացնում են, առաջացած պանրազանգվածը քամում, տաք զանգվածին ավելացնում են կարագ, ձու, թթվասեևր, աղ, քիմիոն և մարմանդ կրակի վրա տաքացնում, անընդհատ խառնում, մինչև որ ստացվում է համասեռ զանգված։ Պատրաստի զանգվածը լցնում են կաղապարների մեջ, սառեցնում։ Սառը տեղում մի քանի օր մնալուց հետո պանիրը հասունանում է, և կարելի է արդեն ճաշակել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jāņi cheese – a symbol of Latvian identity». Public Broadcasting of Latvia. 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  2. «Traditional Midsummer cheese wins EU protection». Public Broadcasting of Latvia. 2015 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  3. Matisone, Gunta c (2016 թ․ մայիսի 13). «How to spot authentic Midsummer cheese». Public Broadcasting of Latvia. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  4. Linda Dumpe; Anna Šmite; Aija Golde (2004). Jāņi cheese. Riga: SO „Cheese Club”. էջ 204. ISBN 9984-976-20-3.

Գրականություն խմբագրել

Linda Dumpe, Anna Šmite, Aija Golde (2004). Jāņu siers. Rīga: SO «Siera klubs». 204. lpp. ISBN 9984-976-20-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանու պանիր» հոդվածին։