Յանոշ Ֆադրուս (հունգ.՝ Fadrusz János, սեպտեմբերի 2, 1858(1858-09-02)[1][2][3][…], Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 26, 1903(1903-10-26)[1][2][3][…] կամ հոկտեմբերի 25, 1903(1903-10-25)[4], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա), հունգարացի քանդակագործ։ Հունգարական արվեստում նեոկլասիցիզմի ներկայացուցիչ է։

Յանոշ Ֆադրուս
Ծնվել էսեպտեմբերի 2, 1858(1858-09-02)[1][2][3][…]
ԾննդավայրԲրատիսլավա, Ավստրիական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1903(1903-10-26)[1][2][3][…] (45 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1903(1903-10-25)[4] (45 տարեկան)
Վախճանի վայրըԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա (1891)[5]
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինAnna Deréky?
Պարգևներ և
մրցանակներ
Ֆրանց Իոսիֆի կայսերական ավստրիական շքանշանի ասպետ
 János Fadrusz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1858 թվականին Պոժոնում (ներկայումս՝ Բրատիսլավա), չքավոր գյուղացու ընանիքում։ Տարրական կրթության մի քանի դասարան ավարտելուց հետո սովորել է հյուսնի մասնագիտություն, ազատ ժամանակ շատ է նկարել։ Այնուհետև Ուգրովցի քաղաքային իշխանությունների աջակցությամբ դպրոցում փայտագործություն է սովորել։ Ընդունակություններով օժտված երիտասարդին սատարել են, որ ընդունվի Վիեննայի գեղարվեստի ակադեմիա։

1879-1883 թվականներին Պրահայում ռազմական ծառայության ժամանակ ծանոթացել է չեխ նշանավոր քանդակագործ Յոսեֆ Վացլավ Միսլբեկին, որի արվեստը մեծ ազդեցություն է թողել Յանոշ Ֆադրուսի վրա։ Իր տաղանդը նա ուղղել է քանդակների ու հախճապակու վրա գեղանկարների ստեղծմանը։ Նրա աշխատանքները գովեստով են ընդունվել, ու նա հովանավորների պակաս չի ունեցել։

1885 թվականին Յանոշ Ֆադրուսը կրթությունը շարունակելու համար թոշակ է շահել։ 1886 թվականից աշխատել է Վիեննայի ակադեմիայի դասախոս Վիկտոր Տիլգների ղեկավարությամբ, այնուհետև դարձել է նույն ակադեմիայի դասախոս Էդմունդ Հելմերի աշակերտը։

1880-ական թվականների երկրորդ կեսին Յանոշ Ֆադրուսը ստեղծել է քանդակային դիմանկարների հաջող շարքեր։

1892 թվականին «Խաչելություն» քանդակը նրան ճանաչում է բերել ողջ Հունգարիայում։

1892 թվականի վերջերին նրան հանձնարարվել է քանդակել կայսրուհի Մարիա Թերեզայի՝ ձիու վրա նստած արձանը, որի վրա քանդակագործն աշխատել է 1892-1896 թվականներին[6]։ 1893 թվականին Բուդապեշտում բացել է քանդակագործական արվեստանոց և զբաղվել դիմաքանդակներով ու մոնումենտալ քանդակագործությամբ։

1894 թվականին Յանոշ Ֆադրուսը Մատյաշ Հունյադիի (բացվել է Կլուժ-Նապոկայում) արձանի համար արժանացել է առաջին մրցանակի։ 1893 թվականին քանդակագործն ավարտել է այլաբանական քանդակները Հունգարիայի արդարադատության պալատի համար։

Մահվանից առաջ ստեղծված հիմնական աշխատանքներից են Բելա Վինկհայմի (Կիշբեր, 1901), Միկլոշ Վեշելենյիի (Զալեու, 1901), Հունգարների մուտքը Դանուբ (Զալեու, 1902, ավերվել է Ռումինիայի կոմունիստական իշխանությունների կողմից) և Լայոշ Տիսայի (Սեգեդ, 1903) քանդակները։

Պարգևներ խմբագրել

  • Ֆրանց Յոզեֆի կայսերական ավստրիական օրդենի ասպետի շքանշան
  • Երկաթե թագի 3-րդ կարգի շքանշան
  • Կլուժ Նապոկի համալսարանի պատվավոր դոկտոր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Gyula F. Magyarok a bécsi Képzőművészeti Akadémián (հունգ.)MTA, 1935. — P. 40.
  6. В 1921 году памятник был полностью разрушен словацкими националистами.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Ֆադրուս» հոդվածին։