Yamaha Corporation (ճապ.՝ ヤマハ株式会社 Յամահա կաբուսիկի գայսյա), ճապոնական կոնցեռն, արտադրում է Երաժշտական գործիքներ, ակուստիկ սարքեր, ձայնային սարքեր, Մարզագույք և այլն։

Յամահա
Изображение логотипа
Տեսակերաժշտական գործիքների արտադրող, հանրային ընկերություն և կազմակերպություն
Հիմնադրված էհոկտեմբերի 12, 1887 և 1887[1]
ՀիմնադիրTorakusu Yamaha?
ՎայրNaka-ku, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերություներաժշտական արդյունաբերություն և Manufacture of machinery and equipment n.e.c.?
Հասույթ229 մլրդ ¥ (2014)[2]
Աշխատողների թիվ19 895 մարդ (մարտի 31, 2022)
Դուստր ընկերություններYamaha Motor Company, Yamaha (United States)?, Yamaha Music Communications Co., Ltd.? և Yamaha Drums?
Կայքyamaha.com
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[3], SD Association[4] և Wireless Power Consortium?[5]
Բորսա7951
 Yamaha Corporation Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Գլխավոր գրասենյակ

Yamaha - հնագույն ընկերություններից է աշխարհում, 1897 թ. հիմնադրել է գործարար Տորակուսու Յամահան. Տորակուսու Յամահաի աշխատանքը երաժշտական գործիքների հետ սկսվել է 1887 թվականին, երբ ինչ որ տղամարդ խնդրեց բժշկական գործիքների վերանորոգման վարպետ Տորակուսու Յամահաին, որը այդ ժամանակ բնակվում էր ք.Յամահացու վերանորոգել իր գործիքի սրինգը։ Այդ գործիքի հետ աշխատանքը այնքան հետաքրքրեց նրան, որ վերանորոգումից հետո նա որոշեց ստեղծել իր ֆիսհարմոնիաի նմուշը. Հիմնվելով այդ գործիքի ստեղծման գիտելիքներին, որոնք ստացել էր վերանորոգման ընթացքում, նա սկսեց ինքնուրույն ստեղծել ամեն դետալ։ Երկու ամիս անց, նա ինքնուրույն ուժերով ուղարկում է գործիքը փորձարկման երաժշտական գործիքների հետազոտության ինստիտուտ Տոկիո (այսօր - Տոկիոի ազգային Կերպարվեստի և Երաժշտության ինստիտուտ).Ինստիտուտի մասնագետները ընդունեցին, որ գործիքը ունի ճիշտ պատյանի ձև, բայց հայտնաբերեցին մի քանի թերություններ, այդ թվում ճսգրտման ոչ ստաբիլությունը. Չհիասթափված, Յամահան որոշեց մնալ Տոկիոյում և հասնել իր նպատակին, ուսումնասիրելով երաժշտական թեորիաներ և Ինստիտուտում երաժշտական հետազոտությունների մշտական ունկնդիր դառնալով։ Մեկ ամիս լարված ուսուցումից հետո Յամահան վերադարձավ Համամացու, որտեղ սկսեց աշխատել վաղ առավոտյանից մինչև ուշ երեկո, պատրաստելով իր երկրորդ նմուշը։ Կրկնակի ստուգումից հետո նրա գործիքը ճանաչվեց «արժանի փոխարինել արտասահմանյան նմուշներին»։

 
Տորակուսու Յամահա
 
Yamaha ընկերության լոգոների փոփոխությունները

1889 թ. Յամահան հիմնեց Yamaha Organ Works ընկերությունը, և յոթ տարի անց, 1897 թ. ստեղծեց Nippon Gakki Co. ընկերությունը, Ltd, որի նշանը դառան կամեռտոնները, իսկ ապրանքային նշանը՝ չինական փյունիկը կամեռտոնը կտուցում։

Ժամանակակից լոգոն Yamaha ներկայացնում է իրենից լատինական տառերով հիմնադրի անունը զուգորդվելով կամերտոններով.

Ծանոթագրություններ խմբագրել