Յամալ (ռուսերեն՝ Ямал, երկիր, մալծայր), թերակղզի Ասիայում, Արևմտյան Սիբիրի հյուսիս-արևմուտքում, Բայդարատայի և Օբի խորշերի միջև։

Յամալ թերակղզի
Ямал

Տեղագրություն Ասիա
Ողողող ջրեր Կարայի ծով
Երկիր Ռուսաստան Ռուսաստան

Յամալ թերակղզու արբանյակային լուսանկարը
Յամալ (Ռուսաստան)##
Յամալ (Ռուսաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածությունը 122 հազար կմ² է, երկարությունը՝ 750 կմ, բարձրությունը՝ մինչև 84 մ։ Կազմված է ծովային, հարավում՝ սառցադաշտային նստվածքներից։

Տարածված է հավերժական սառածությունը։ Կան շատ լճեր։ Ծածկված է տունդրային և անտառատունդրային բուսականությամբ։ Կան գազի և նավթի հանքավայրեր։

Զբաղվում են եղջերվապահությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Օբի խորշի ափին է Նովի պորտ նավահանգիստը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 115