Յակոպո Պալմա Ավագ (Պալմա իլ Վեկկո, իտալ.՝ Palma il Vecchio, իրական անունը՝ իտալ.՝ Jacopo Negretti, մոտ 1480[1][2], Սերինա, Բերգամո, Լոմբարդիա[3][2] - հուլիսի 30, 1528[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3][2]), իտալացի նկարիչ[4][5]։

Յակոպո Պալմա Ավագ
իտալ.՝ Jacopo Palma il Vecchio
Ի ծնեիտալ.՝ Jacopo Negretti
Ծնվել էմոտ 1480[1][2]
ԾննդավայրՍերինա, Բերգամո, Լոմբարդիա[3][2]
Վախճանվել էհուլիսի 30, 1528[1][2]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[3][2]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՎենետիկի գեղարվեստի դպրոց
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներDe heilige familie?, The Adoration of the Sheperds with a Donor? և Resting Venus?
ՈւսուցիչԱնդրեա Պրեվիտալի
ԱշակերտներԲոնիֆացիո Վերոնեզե
ԶավակներViolante Negretti?
 Palma il Vecchio Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պալմա իլ Վեկկոն սովորել է ծնվել է 1480 թվականին Բերգամոյի մոտ։ Սովորել է Ջովաննի Բելլինիի, Վիտտորե Կարպաչչոյի ու Տիցիանի և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Վենետիկում։ Պալմա իլ Վեկոյի ստեղծագործություններն առանձնանում են գեղեցիկ կոմպոզիցիայով, վստահ նկարով, փայլուն ու ջերմ կոլորիտով։ Նրա նկարների ֆիգուրները, որոնք մեծ մասամբ նկարված են բնանկարի ֆոնին, ունեն ազնվական բնույթ և հագած են լայն ծալքերով լայն հագուստ։

Նկարչի լավագույն ստեղծագործություններից մեկը Վենետիկի Սանտա Մարիա Ֆորմոզա եկեղեցու «Սուրբ Վարվառան սրբերի հետ» պոլիպտիխն է։ Այն առանձնանում է շարժման հիանալի փոխանցմամբ և ներդաշնակ գույների փայլով։ Պալմայի ոչ պակաս հիանալի աշխատանքներից են հետևյալ նկարները․

  • նկար, որում պատկերված են Վեետիկի բնակիչ երեք աղջիկներ, հավանաբար՝ նրա դուստրերը,
  • այսպես կոչված «Տիցիանի սիրելին»,
  • «Վեներա»,
  • «Ադամ և Եվա»,
  • նկարչի ինքնադիմանկարը, որը նախկինում վերագրվել է Ջորջոնեին,
  • «Հովհաննես Մկրտիչ և սբ. Եկատերինա»,
  • «Մադոննա»,
  • «Սուրբ Կույսը՝ շրջապատված սրբերով ու հրեշտակներով»

և այլն։

Ավագ մականունը կապված է Յակոպո Պալմա Կրտսեի հետ, որը նրա ազգականներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Savy B. M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 78.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 OPAC SBN (իտալ.)
  4. Rylands, Philip, Palma Vecchio, 1988, Cambridge, the standard monograph in English
  5. "RC", Lucy Whitaker, Martin Clayton, The Art of Italy in the Royal Collection; Renaissance and Baroque, Royal Collection Publications, 2007, 9781902163291

Գրականություն խմբագրել

  • Сомов А. А. (1890–1907). «Пальма, итальянские живописцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Freedburg, Sidney J.. Painting in Italy, 1500–1600, 3rd edn. 1993, Yale, 0300055870
  • Jaffé, David (ed), Titian, The National Gallery Company/Yale, London 2003, 1 857099036
  • "RC", Lucy Whitaker, Martin Clayton, The Art of Italy in the Royal Collection; Renaissance and Baroque, Royal Collection Publications, 2007, 9781902163291
  • Rylands, Philip, "Palma." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 26 Feb. 2017. subscription required
  • Steer, John, Venetian painting: A concise history, 1970, London: Thames and Hudson (World of Art), 0500201013
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Պալմա Ավագ» հոդվածին։