Յակոպո Դելլա Քվերչա (իտալ.՝ Jacopo della Quercia, մոտ մոտ 1374[1], Քուերչեգրոսա, Կաստելնուովո Բերարդենգա, Սիենա, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 20, 1438[2], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քանդակագործ, վաղ վերածննդի ներկայացուցիչ։

Յակոպո Դելլա Քվերչա
իտալ.՝ Jacopo della Quercia
Դիմանկար
Ծնվել էմոտ 1374[1]
ԾննդավայրՔուերչեգրոսա, Կաստելնուովո Բերարդենգա, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 20, 1438[2]
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
ԵրկերSculptures from Fonte Gaia - Acca Larentia?, Q3649305? և Creation of Adam?
Մասնագիտությունքանդակագործ
 Jacopo della Quercia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աշխատել է Սիենայում և Բոլոնիայում, նաև Լուկկայում (1406) ու Ֆեռարայում (1408)։ Հետևել է Նիկոլո և Ջովաննի Պիզանոների ավանդույթներին, կրել XIV-XV-րդ դարերի սահմանագծի հս-իտալիայի պլաստիկայի ազդեցությունը։

Շատ գործերին բնորոշ է ֆրանսիական գոթիկայի ազդեցությունը (Իլարիոս դել Կարրետտոյի տապանաքարը Լուկկայի Սան Մարտինո տաճարում, 1406, Տրենտի խորանը Լուկկայի Սան Ֆրեդիանո եկեղեցում, 1416-22)։

Ուշ գոթականին բնորոշ գծերը քանդակագործը մեծ մասամբ հաղթահարել է ստեղծագործական ավելի ուշ շրջանում (Բոլոնիայի Սան Պետրոնիո եկեղեցու շքամուտքի քանդակները, 1425-38)։ Յակոպո Դելլա Քվերչայի «Զաքարիան տաճարում», բրոնզ (1417-28, Սիենայի մկրտարանի ռելիեֆ) Յակոպո Դելլա Քվերչաի լավագույն ստեղծագործությունների հզոր, լակոնիկ կերպարներում մարմնավորված դրամատիզմը և մոնումենտալությունը մեծ ազդեցություն է թողել դել Միքելանջելոյի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Դելլա Քվերչա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 107