Յակոբիններ, Յակոբինյան ակումբ, քաղաքական ակումբ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում (18-րդ դարի)։ Յակոբինյան ակումբի նախորդն էր Բրետոնական ակումբը․ այն 1789 թվականին Փարիզ փոխադրվելով՝ վերակազմավորվել է «Սահմանադրության բարեկամների ընկերության», որն իր նիստերն անց էր կացնում վանական-յակոբինյանների (այսպես էին կոչվում Ֆրանսիայում դոմինիկյան օրդենի անդամները) նախկին գրադարանի դահլիճում (այստեղից էլ՝ յակոբինյան անվանումը)։

Յակոբիններ
Изображение логотипа
Տեսակքաղաքական կազմակերպություն
ՀիմնադիրAntoine Barnave?
Ղեկավար կենտրոնCouvent des Jacobins de la rue Saint-Honoré, Փարիզ
Գործունեության տարածք Ֆրանսիա
Ստեղծման տարեթիվհունիս 1789
Լուծարման տարեթիվնոյեմբերի 12, 1794
 Jacobin Club Վիքիպահեստում

Մասնաճյուղեր խմբագրել

Ակումբն ուներ մասնաճյուղեր գավառներում։ Յակոբինյան դիկտատուրայի ժամանակաշրջանում Յակոբինյան ակումբը կառավարության քաղաքական գծի մշակման կարևոր կենտրոն էր։ Պառակտման հետևանքով Յակոբյան ակումբից առաջացան «1789 թվականի ընկերությունը», Ֆելյանների ակումբը, ժիրոնդիստների ակումբը և այլն։

Յակոբինյան ակումբը փակվել է Տերմիդորյան հեղաշրջումից (1794 թվականի հուլիսի 27-28) հետո Կոնվենտի դեկրետով, 1794 թվականի նոյեմբերի 12-ին։

Առաջնորդներ խմբագրել

Յակոբինյանների առաջնորդներն էին՝

Յակոբինյանները փաստորեն ներկայացնում էին քաղաքական կուսակցություն, որի ծրագիրը նախատեսում էր հեղափոխության նվաճումների պահպանում և նրա հետագա զարգացում։ Իշխանության գլուխ են անցել 1793 թ. մայիսի 31-հունիսի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 106  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբիններ» հոդվածին։