Յազդ օսթան (պարս.՝ استان یزد, Օսթան-է Յազդ) օսթան (նահանգ) Իրանի կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Հարավային Խորասան, հարավ-արևելքից` Քերման, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Սպահան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 76 469 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 138 533 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Յազդ քաղաքն է։

Յազդ
պարս.՝ استان یزد
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՅազդ
Բնակչություն1 138 533 մարդ (2016)[1]
Տարածք76 469 կմ²
Սահմանակցում էՔերմանի նահանգ, Հարավային Խորասան, Սպահանի նահանգ և Ֆարս
ISO 3166-2 կոդIR-21
ostanyazd.ir(պարս.)(անգլ.)

Օսթանը ձևավորվել է 1970-ական թվականներին Սպահան օսթանի հարավ-արևելյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[3]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 958 323 մարդ` 258 691 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 074 428 մարդ, որոնք ապրում էին 309 749 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 138 533 մարդ 340 657 տնտեսություններում[6]։

Տասը հազարից մեծ բնակչություն ունեցող քաղաքներն են Յազդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 673 մարդ), Մեյբոդը (80 712 մարդ), Արդաքանը (75 271 մարդ), Համիդիեն (51 793 մարդ), Բաֆքը (45 453 մարդ), Մեհրիզը (34 237 մարդ), Աբարքուն (27 524 մարդ), Աշքեզարը (19 123 մարդ), Թաֆթը (18 464 մարդ), Շահիդիեն (18 309 մարդ), Հերաթը (13 032 մարդ), Զարաչը (11 691 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 85,3%-ը[6]։

Մարզում գերակշռում են պարսիկները, որոնց մեծ մասը շիա մուսուլմաններ են։ Կա նաև փոքր զրադաշտական համայնք։

Վարչական բաժանում խմբագրել

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

 

Յազդ օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Աբարքու շահրեստան 42 610 46 662 51 552 Աբարքու
Աշքեզար շահրեստան 28 072 33 192 32 566 Աշքեզար
Արդաքան շահրեստան 66 900 77 758 97 960 Արդաքան
Բաֆք շահրեստան 51 507 41 876 50 845 Բաֆք
Բեհաբադ շահրեստան1 15 331 17 221 Բեհաբադ
Զարաչ շահրեստան2 15 331 17 221 Զարաչ
Թաֆթ շահրեստան 45 357 45 145 43 893 Թաֆթ
Խաթամ շահրեստան 31 695 35 158 36 562 Հերաթ
Մարվասթ շահրեստան3 Մարվասթ
Մեհրիզ շահրեստան 43 363 44 126 51 733 Մեհրիզ
Մեյբոդ շահրեստան 70,728 82,840 99,727 Մեյբոդ
Յազդ շահրեստան 515 044 582 682 656 474 Յազդ
Ընդհանուր 958 323 1 074 428 1 138 533
1Առանձնացվել է Բաֆք շահրեստանից
2Առանձնացվել է Յազդ շահրեստանից
3Առանձնացվել է Խաթամ շահրեստանից

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ մանրագործական, սննդային, մետաղական, ավտոմոբիլային, էլեկտրական, նավթաքիմիական, կերամիկական, կոշկեղենի, զարդեղենի արդյունաբերություն, շինանյութերի, մետաղամշակման, էներգետիկայի արտադրությունը, երկաթի, կապար-ցինկի հանքաքարերի, ֆոսֆատների, մագնեզիումի և մարմարի արդյունահանումը, գյուղատնտեսությունը (բամբակ, նուռ, խաղող, գետնընկույզ, ընկույզ), առևտուրը, տրանսպորտը։

Յազդ քաղաքում տեղակայված են Յազդի տեքստիլ արդյունաբերության ազատ տնտեսական գոտին, Յազդի գիտատեխնիկական այգին և «Նոսա» հետազոտական կենտրոնը, ինչպես նաև «Խոդրո Կավիր» ավտոմեքենաների գործարանը և «Յազդե անվադողեր» ընկերությունը։

2005 թվականին Թեբեսի ածուխի արդյունահանման տարածքներով անցնող նոր 800 կմ երկաթուղային ցանցը միացրեց Բաֆք և Մաշհադ քաղաքներին։

 
Յազդի տեսարանը Ամիր-Չակմակից։

Տեսարժան վայրերը խմբագրել

Յազդ քաղաքում տեղակայված են երկրի ամենաբարձր մինարեթներով Ուրբաթ (Մայր տաճար) մզկիթը, Ամիր-Չակմակը և Մուլա Իսմալ մզկիթները, Դովազդեհ-Իմամի, Իբն-Ալիի և Ահմադ Ֆահադանի դամբարանները, Շամսիայի մադրասը, «քամու աշտարակը» Դովլաթ-Աբադը, Զրադաշտական տաճարը, Խանի և Զարգարի բազարները, սուրբ Թեքի Ամիր Չախմագի հրապարակը, հնագույն ամրոցը և հին քաղաքի Իսատիս ավերակները, քաղաքի ծայրամասում կա մի զառիթայական սրբավայր ունեցող բլուր։

Էրդեկան քաղաքում տեղակայված են Ուրբաթ մզկիթը և Թեքի շուկան, ծայրամասում կան զրադաշտական սրբերի տաճարներ և դամբարաններ։ Մեյբոդն ունի հետաքրքիր պատմական կենտրոն ՝ ավանդական ճարտարապետությամբ, ներառյալ հին ամրոցը և «աղավնի աշտարակները»։ Բաղե-Գոլշանի պարտեզը գտնվում է Տեբես քաղաքում (Տաբաս)։ Սագենդ քաղաքի մոտակայքում գտնվում է հին քարավանատուն։ Մարվաստ ամրոցը տեղակայված է Հաթամ քաղաքի մոտակայքում:Նադոշանի ամրոցը գտնվում է Մեհրիզ քաղաքի մոտակայքում։ Էբերկու քաղաքում հետաքրքիր է աշխարհի ամենահին եղևնին ՝ Սարվ-է Էբերկուն։

Մարզում է գտնվում Հերանեք ուրվական-քաղաքը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել