Յադրին, 18-րդ դարում` Յադրինսկ (չուվաշերեն՝ Етĕрне, մար.՝ Ядырна, լեռնային մար.՝ Йӓдӹрнӓ), քաղաք (1781 թվականից) Ռուսաստանում, Չուվաշիայի Յադրինսկի շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Յադրին
չուվաշերեն՝ Етĕрне
մար.՝ Ядырна
լեռնային մար.՝ Йӓдӹрнӓ
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1590 թ.
Մակերես55 կմ²
ԲԾՄ70 մետր
Պաշտոնական լեզուչուվաշերեն և ռուսերեն
Բնակչություն8387 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ83547
Փոստային դասիչ429060
Պաշտոնական կայքядрин.рф
Յադրին (Ռուսաստան)##
Յադրին (Ռուսաստան)

Բնակչությունը` 8089 մարդ (2021 թվական

Ստուգաբանություն խմբագրել

Ժողովրդական ստուգաբանությունը «Յադրին» անվանումը բացատրում է այն բանով, որ Իվան IV Ահեղը Կազանի խանության դեմ պատերազմի ժամանակ այստեղ ռազմագունդ է պատրաստել։ Այդ տարբերակը չի վկայվում պատմական տվյալներով. քաղաքը կառուցվել է Կազանի գրավումից հետո, քաղաքի բնակիչների մեջ դարբիններ և այլ վարպետներ չկային։ Ժամանակակից ստուգաբանությունը կապված է Етĕрне կամ Едьрне (ռուսական ձևը` Յադրի) բնակավայրի հիմնադրի, այն հողի տիրոջ անունով, որի վրա կառուցվել է քաղաքը, կամ որ ավելի հավանական է, կապված է Етерне բնակավայրի չուվաշական անվան հետ։ Յադրինի վոլոստը գոյություն է ունեցել մինչև քաղաքի հիմնադրումը։ Այնուամենայնիվ, քաղաքի անվանման «հրետանային» առաջացման տարբերակն անդրադարձ է գտել գերբի մեջ, որը հաստատվել է 1781 թվականին. «եռանկյուն թնդանոթային չուգունե բուրգը կազմավորվել է կարմիր դաշտում, որը իրենից ներկայացնում է այս քաղաքի անվանումը»։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Սուրա գետի ափին, 59 կմ հեռու է Շումերլյա երկաթուղու կայարանից և 8 կմ հեռու է Մոսկվա М7` Ուֆայի դաշնային ավտոմայրուղուց, 60 կմ (ավտոճանապարհից 77 կմ) հարավ-արևմուտք հեռու է հանրապետության մայրաքաղաք Չեբոքսարիից։

Պատմություն խմբագրել

 
Յադրին քաղաքի գերբը (1781 թվական)
 
Յադրին քաղաքի գերբը (1859 թվական)

1590 թվականին հիմնադրվել է որպես ռազմական-ֆեոդալական ամրություն ռուսական հանրապետության արևելյան ծայրամասում։ Առաջին բնակիչները` ստրելեցները, թնդանոթագործները, բոյարի երեխաները և այլ զինծառայողներ, որոնց թիվը 17-րդ դարի առաջի կեսերին հասել է մինչև 195 մարդ։

1648 թվականին 20 հետիոտն ստրելեցները զինվորական այլ մարդկանց հետ հիմնադրել են Տագայ քաղաքը[2]։

18-րդ դարի սկզբին Յադրինը կորցրել է ռազմա-պահպանական նշանակությունը։ Դարի վերջին քաղաքում ապրել է շուրջ 1,5 հազար մարդ, 19-րդ դարի կեսերին` շուրջ 2,5 հազար մարդ, իսկ 1915 թվականին` շուրջ 4429 մարդ։ Այն ժամանակ բնակչության գլխավոր զբաղմունքը համարվում էր հողագործությունը, առևտրի և գործի զարգացումը։

1791 թվականին բացվել է փոքր ժողովրդական ուսումնարանը (1804 թվականից` գավառական), 1817 թվականին դրան կից գրադարան է բացվել։ 1927 թվականի սեպտեմբերի 5-ից քաղաքը Յադրինսկի շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակչություն խմբագրել

2019 թվականի հունվարի 1-ին քաղաքի բնակչության թիվը Ռուսաստանի Դաշնության 1115 քաղաքներից 993-ն է։

Կրթության և մշակույթի հաստատություն խմբագրել

Քաղաքում գործում է գիմնազիա, պրոֆեսիոնալ լիցեյ (մեխանիզատորներ, դերձակ, վարպետ խոհարարներ, խոհարարներ, վաճառողներ են նախապատրաստում), երկու լիարժեք հանրակրթական դպրոց, արվեստի դպրոց, մանկական ստեղծագործության տուն, մանկական-երիտասարդական սպորտային դպրոց, մշակույթի Տուն, երեք գրադարան, Նիկոլայ Մորդվինովի տուն-թանգարանը, Ֆիզկուլտուրայի սպորտի համալիր։ Թողարկվել է «Աշխատանքի դրոշ» շրջանային թերթը։ 2003 թվականի մայիսի տվյալներով քաղաքի դպրոցներում սովորել է 2075 մարդ։

Տնտեսություն խմբագրել

  • «Յադրինի արդյունաբերական կոմբինատ» բաժնետիրական ընկերություն,
  • «Յադրինկաթ» բաժնետիրական ընկերություն,
  • «Յադրինի սպիրտի գործարան» սահմանափակ պատասխանատվության ընկերություն,
  • «Յադրինի» մսի վերամշակման ձեռնարկություն,
  • «Յադրինի մեքենաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն,
  • «Յադրինի աղյուսի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն։
  • Յադրինի մոտ, Սուրայի ափին, գտնվում է Չուվաշիայի ձիաբուծարանը։
  • Յադրինսկի շրջանում գայլուկ, կարտոֆիլ և հացաբույսեր են աճեցնում։ Բազմացնում են խոշոր եղջյուրավոր անասուն, խոզ և թռչուն։
  • Կավի հանքավայր։

Մարդիկ, որոնք կապված էին Յադրին քաղաքի հետ խմբագրել

  • 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին քաղաքի զարգացմանը մեծ դեր են խաղացել Տալանցևի վաճառական եղբայրները[3]` Միխայիլը, Զինովին և Նիկոլայը, Չեբոքսարիի հայտնի վաճառական Միխայիլ Տալանցևի որդիները։
  • Այստեղ աշխատել և մահացել է բժիշկ Կոնստանտին Վոլկովը։
  • Գլեբ Աբակումով` ռուս և խորհրդային քիմիկոս, Ռուսաստանի գիտության ակադեմիայի ակադեմիկոս։
  • Նիկոլայ Աշմարին` ռուս և խորհրդային լեզվաբան, թյուրքագետ։
  • Նիկոլայ Մորդվինով` թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949 թվական)։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Միխայիլ հրեշտակապետի եկեղեցի (17-րդ դարի վերջ` 18-րդ դարի սկիզբ),
  • Սբ․ Երրորդություն եկեղեցի (1829 թվական),
  • 19-րդ մի շարք տներ (նախկին ռեալական ուսումնարանի, գանձատան, փոստի, շրջանային գրադարանի և այլի շենքը),
  • Ալեքսեևի եկեղեցի (1856 թվական),
  • «Հիշատակի և փառքի հրեշտակը» քանդակը (2005 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. Н. П. ИнфоРост //. «ГПИБ | Мартынов П. Л. Тагай : упраздненный город Симбирского уезда : (историко-статистический очерк). - Симбирск, 1898». elib.shpl.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 18-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրին» հոդվածին։