Յադրանկա Ջոկիչ (խորվաթերեն՝ Jadranka Đokić, հունվարի 14, 1981(1981-01-14)[1], Պուլա, Իստրիա, Խորվաթիա), խորվաթ դերասանուհի, որին շատերը համարում են 21-րդ դարի խորվաթ ամենատաղանդավոր դերասանուհին[2][3]։ Նա արժանացել է քննադատների դրվատանքին և բազմաթիվ մրցանակների՝ կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում բազմաբնույթ կերպարներ վարպետորեն մարմնավորելու համար[4][5]։ Հիշատակման են արժանի հատկապես նրա դերակատարումները «Գեղեցիկ մահացած աղջիկներ» «Ափսոս էր Քունգ Ֆուն», «Ապակուց այն կողմ», «Փոթորիկ», «Մետաստազներ», «Քահանայի երեխաները» գեղարվեստական կինոնկարներում։ «Ապակուց այն կողմ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն տպավորիչ կերպով մարմնավորելու համար Յադրանկան 2008 թվականին Պուլայի կինոփառատոնում «Ոսկե ասպարեզ» մրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նրան լայն ժողովրդականություն ու համբավ են բերել նաև դերակատարումները Naša mala klinika, Luda kuća, Moja 3 zida, Ko te šiša հեռուստաֆիլմերում[6]։ Դերասանական իր բարձր վարպետությունը Ջոկիչը դրսևորել է նաև Զագրեբի խորվաթական ժողովրդական թատրոնում հանդես գալով մրցանակների արժանացած Լիր արքա, Տարտյուֆ, Ձմեռային հեքիաթ, Քեռի Վանյա, Svaki tvoj rođendan, Ապուշը ներկայացումներում[7]։ Նա հնչյունավորել է Թերքին 1999 թվականին նկարահանված Տարզան ֆիլմի խորվաթական կրկնօրինակում[8]։

Յադրանկա Ջոկիչ
Ծնվել էհունվարի 14, 1981(1981-01-14)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՊուլա, Իստրիա, Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Յադրանկան ծնվել է 1981 թվականի հունվարի 14-ին, Խորվաթիայի Պուլա քաղաքում, մեծացել է նրա մերձակայքում գտնվող Սիյանում[9], Pula Arena-ի հարևանությամբ[10]։ Դպրոց ու գիմնազիա հաճախել է Պուլայում։ Դեռ պարմանուհի՝ հրապուրվել է թատրոնով[11][12]։ Դերասանական իր կարիերան սկսել է Պուլայի թատրոն-ստուդիայում, որտեղ վարպետության դասեր է առել Ռոբերտ Ռապոնիայից, խաղացել շեքսպիրյան գործերի բեմադրություններում, այդ թվում՝ Օթելլո-ում, Տիմոն Աթենացի-ում, Համլետ-ում, Սիմբելին-ում։ Այնուհետև ուսանել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայում, դեռ այնտեղ սովորելու տարիներին ստացել իր առաջին դերը թատրոնում՝ որպես պրոֆեսիոնալ դերասանուհի։

2011 թվականին արժանացել է Խորվաթիայի թատերական մրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ovo bi mogla biti moja ulica ներկայացման մեջ իր բարձրարվեստ դերակատարման համար[13]։ Այդ բեմադրությունը մեծ հաջողությամբ ներկայացվել է ոչ միայն Զագրեբում, այլև Հռոմում, Բեռլինում, Պրահայում[14]։

Թատրոնում Ջոկիչի լավագույն դերակատարումներից են համարվում Կորդելիան՝ շեքսպիրյան «Լիր արքա»-ում[15][16], Նաստասյա Ֆիլիպովնան՝ Դոստոևսկու «Ապուշ»-ի բեմականացումում[17][17]։

Ջոկիչը մոլի ընթերցասեր է[12], սիրում է կարդալ հատկապես Իվան Վիդիչի, Մարգերիտ Դյուրասի, Ժան Ռասինի, Սիլվիա Պլատի, Ֆյոդոր Դոստոևսկու և Դանիել Դրագոևիչի ստեղծագործությունները[18]։

Պարգևներ խմբագրել

2010 թվականին Globus ամենշաբաթյա հանդեսը գրել է, որ Յադրանկա Ջոկիչը Խորվաթիայի առաջատար կինոդերասանուհիներից մեկն է[19]։

Արտիստական իր ոչ այնքան մեծ կարիերայի ընթացքում նա արդեն հասցրել է շահել խորվաթական թատրոնի լավագույն արտիստուհու չորս, Պուլայի կինոփառատոնի մեկ «Ոսկե ասպարեզ», «Večernji list» օրաթերթի խմբագրության սահմանած երկու մրցանակ, հինգ «Ոսկե ծիծաղ», ժյուրիի երեք Grand Prix, Ֆաբիան Շովագովիչի անվան երկու, Վելիկո Մարչիչի անվան մեկ և Վլադիմիր Նազորի անվան մեկ մրցանակ[20]։ Բացի այդ, խորվաթական Teatar.hr կայքի անցկացրած հարցումների հիման վրա երկու անգամ (2013 և 2015 թթ.) ճանաչվել է «Տարվա դերասանուհի» և արժանացել հատուկ մրցանակների[21][22]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինոդերեր խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
1999 Šverceri hlapić Նատաշա Երկրորդ պլանի դեր
2002 Գեղեցիկ մահացած աղջիկներ Լիդիա Գլխավոր դեր
2004 Ափսոս էր Քունգ Ֆուն Զորիցա Երկրորդ պլանի դեր
2007 Pusti me da spavam Կլարա Գլխավոր դեր
2008 Ապակուց այն կողմ Մայա Երեն Գլխավոր դեր
«Ոսկե ասպարեզ» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2009 Փոթորիկ Բելմա Շուլիչ Գլխավոր դեր
2009 Մետաստազներ Կրպայի կինը
2010 Izgubljeni snovi Յուլիա
2012 Drugi Վինկա
2012 Գիշերային մակույկներ Վարսահարդար Երկրորդ պլանի դեր
2012 Zagrebačke priče vol. 2 Ելենա Գլխավոր դեր
2012 Inspector Martin and the Gang of Snails Իվնա Հնչյունավորում
Երկրորդ պլանի դեր
2013 Քահանայի երեխաները Անա Գլխավոր դեր
2016 Transmania Մանյա
2019 Sam samcat Դուբրավկա

Հեռուստադերեր խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
2005 Kad zvoni? Գրասիելա 3 դրվագ
2005 Žutokljunac Ռուժիցա Երկրորդ պլանի դեր; 14 դրվագ
2004–2007 Naša mala klinika Բուժքույր Հելգա Գլխավոր դեր; 112 դրվագ
Večernji list թերթի մրցանակ «Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[23] (2007, 2008)
2008 Bitange i princeze Պոռնոդերասանուհի 2 դրվագ
2006–2009 Luda kuća Վերիցա Գլխավոր դեր; 132 դրվագ
2009 Bračne vode Մարիցա Կումարիցա Գլխավոր դեր; 94 դրվագ
2009–2013 Moja 3 zida Յադրանկա Գլխավոր դեր; 20 դրվագ
2017–2020 Ko te šiša Լիլի Գլխավոր դեր; 60 դրվագ

Խորվաթական կրկնօրինակումներ խմբագրել

Տարին Ֆիլմի վերնաֆիրը Դերը
2003 Հերակլես Մեգարա
Balto III: Wings of Change Դիփսի
Սինդբադ. յոթ ծովերի լեգենդը Մարինա
2004 Շնաձկան հեքիաթը Լոլա
Առյուծ արքան Շենզի
Սուպեր ընտանիքը Միրաժ
Տարզան Թերք
2005 Տարզան 2
Պստիկ ճուտիկ Աբբի Միլարդ
Valiant Charles De Girl
2006 Ցանկապատի վրայով Ստելլա
Ավտոմեքենաներ Սալլի Կարերա
2008 Կուն Ֆու պանդան Վագրուհի
Մադագասկար։ Փախուստ 2 Աֆրիկա]] Ֆլորի
2011 Կուն Ֆու պանդա 2 Վագրուհի
Ավտոմեքենաներ 2 Սալլի Կարերա
2014 The Nut Job Էնդի
How To Train Your Dragon 2 Վալկա
2016 Կուն Ֆու պանդա 3 Վագրուհի
2017 The Nut Job 2 Էնդի
Ավտոմեքենաներ 3 Սալլի Կարերա
2019 How to Train Your Dragon: The Hidden World Վալկա
Առյուծ արքան Շանզի
The Angry Birds Movie 2 Զետա

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը
2011 "Uvik kontra" (The Beat Fleet) Դերասանուհի

Գովազդային հոլովակներ խմբագրել

Տարին Ընկերությունը Դերը
2009 Խորվաթիայի փոստային բանկ Դերասանուհի
2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 'Sestra Helga' kao underground ikona
  3. GLUMICA KOJU JE PROSLAVILA ULOGA SESTRE HELGE U NAŠOJ MALOJ KLINICI 'Ponosna sam, odana i iskrena. Kad ne glumim, vrijeme za sebe nalazim u šumi' (in Croatian)
  4. Jadranka Đokić odlično spaja nespojivo (Kultura - in Croatian)
  5. Vecernji.hr Jadranka Đokić: Ivan ima sve ono što nemaju drugi muškarci, on ima mene
  6. Đokić: Uživali smo u Vinkovcima zbog sinergije s publikom (in Croatian)
  7. Jadranka Dokic HNK biography
  8. «Disney International Dubbings Croatian Ljubomir Krekes/Leon Luchev». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  9. JADRANKA ĐOKIĆ - PIKANTERIJE IZ ŽIVOTA POPULARNE GLUMICE 'Živim brzo, trudim se ne nervirati i uživati u knjigama i ljubavi'
  10. Jadranka Dokic Biography
  11. Boba Jelcic prema Cehovu - HNK(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 Croatian-language article: Jadranka Đokić: 'S godinama sam si sve opuštenija i bolja'
  13. «„OVO BI MOGLA BITI MOJA ULICA" U BERLINU - Jadranka Dokic». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  14. Na lijepom Plavom Dunavu IMDB
  15. Jadranka Đokić i Lana Gojak plijenile pažnju besprijekornim stajlinzima
  16. Jadranka Đokić kao Cordelia u "Kralju Learu", Tamara Obrovac potpisuje glazbu (in Croatian)
  17. 17,0 17,1 Jadranka Djokic najveca uloga nastasije filipovne
  18. Jadranka Dokic Biografija in Croatian
  19. PIKANTERIJE IZ ŽIVOTA POPULARNE GLUMICE 'Živim brzo, trudim se ne nervirati i uživati u knjigama i ljubavi' (in Croatian)
  20. Jadranka Đokić: Taština je otrov, jer sprečava napredak
  21. [1]
  22. Evo too su dobitnici teeter.hr nagrade publike! in Croatian
  23. «TV Zona plus - Nagrada EKRAN za Jadranku Djokic». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրանկա Ջոկիչ» հոդվածին։