Յագուարը (Pantera onca) շատ նման է հովազին, չափերով ավելի խոշոր է։ «Յագուար» անվանումը կեչուա լեզվով նշանակում է՝ արյուն։

Յագուար
Յագուար
Երիտասարդ յագուար
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն բազմաբջիջներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս կենդանածիններ
Ինֆրադաս ընկերքավորներ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք մեծ կատուներ
Ցեղ Պանտերա
Տեսակ Յագուար
Լատիներեն անվանում
Panthera onca
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Ներկա տարածվածությունը

  Նախկին տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180593
NCBI 9690

Յագուար

Ապրում է Ամերիկա աշխարհամասում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա։ Յագուարը հանդիսանում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոշորագույն կատվազգի գիշատիչը։

Յագուարն ունի չափազանց ուժեղ ժանիքներ, որոնցով հնարավոր է ջարդել սողունների զրահը։

Մարմնի երկարությունը առանց պոչի տատանվում է 120-185 սմ, պոչի երկարությունը՝ 45-75 սմ, քաշը 36-113 կգ, հիմնականում 60-90 կգ, հանդիպում են նաև 120 կգ-անոց յագուարներ։ Պատմության մեջ հայտնաբերված ամենախոշոր յագուարը կշռել է 158 կգ։ Էգը 20%-ով ավելի թեթև է։

Յագուարները տարածքային կենդանիներ են։ Նրանց տարածքի մակերեսը տատանվում է 25-100 կմ², կախված լանդշաֆտից և որսի քանակությունից, ինչպես նաև կենդանու սեռից։ Որպես կանոն արու յագուարի տարածքն ունի եռանկյունու ձև։ Այն շրջում է իր տարածքով և ամեն 5-15 օրը մեկ հայտնվում է «սահմանամերձ» կետերում։ Միայնակ կյանք է վարում։

Յագուարները բավական հանդուրժող են իրենց ցեղակիցների հանդեպ, և նրանց որսատարածքները կարող են հատվել, սակայն ոչ կատվառյուծների նկատմամբ։

Յագուարները սնվում են ջրախոզուկներով (կապիբարա), վայրի խոզերով, պեկարիներով, գետակինճներով, մազամի եղջերուներով, կապիկներով, թռչուններով, աղվեսներով, օձերով և կրծողներով։ Որսում են նաև կրիաներ։

Յագուարի հզոր ժանիքները ի վիճակի են ջարդել կրիայի պատյանը։ Ի տարբերություն կատվառյուծների, յագուարները հաճախ հարձակվում են ընտանի եղջերավոր կենդանիների վրա։ Գիշատիչը հիանալի լողում է և որսը չի կարող թաքնվել նրանից ջրում։

Ունենում են 2-4 ձագ, որոնք ապրում են մոր հետ այնքան ժամանակ, մինչև որ սեփական տարածք ձեռք բերեն։ Անազատության մեջ ապրում են 20-25 տարի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. կենդանիների հանրագիտարան. Երևան: Վահագն Աբրահամյան. 2015. էջ 31.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յագուար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յագուար» հոդվածին։