ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտները (անգլ.՝ List of World Heritage Sites in danger), Համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, որոնց սպառնում են լուրջ և որոշակի վտանգներ, ինչպիսիք են «զարգացող ավերածությունների արդյունքում ոչնչացման սպառնալիքը, լայնածավալ հասարակական կամ մասնավոր աշխատանքների նախագծերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացումը, վայրի փոփոխության կամ հողի սեփականության փոփոխման հետևանքով ոչնչացումը, անհայտ պատճառներով լուրջ վնասները, ինչ-ինչ պատճառներով բնական աղետները, զինված հակամարտության վտանգը, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունները, ջրհեղեղները, հեղեղումները»[1]։

Ցուցակում ընդգրկելը նշանակում է Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանման կարևոր աշխատանքների անհրաժեշտություն, ֆինանսական օժանդակության տրամադրում համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում։

Ցուցակը կազմվում է, թարմացվում և հրատարակվում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից, հանձնաժողովի ամենամյա նիստերի ընթացքում։ Արտակարգ իրավիճակների դեպքում կոմիտեն ցանկացած պահի կարող է ընդգրկել նոր վայր, արտահերթ նիստում[1]։

Երբ վտանգը վերանում է, օբյեկտը հեռացվում է ցուցակից։

Ցանկ խմբագրել

2017 թվականի դրությամբ ցանկում ընդգրկված է 53 օբյեկտ։

Ավստրիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Վիեննայի պատմական կենտրոն Քաղաք՝ Վիեննա XVI—XX դդ. 2001 1033 ii, iv, vi
2017 թվականին ընդգրկվել է վտանգված օբյետկների ցանկում, որպեսզի չխախտվի պատմական քաղաքի տեսողական ամբողջականությունը[2]։

Աֆղանստան խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Բուդդայի բամիանական արձաններ Բամիան շրջան 2-րդ դար 2003 208 i, ii, iii, iv, vi
Բուդդայի երկու հանրահայտ արձանները ավերվել են թալիբների կողմից 2001 թվականին։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է ողջ շրջակա հուշարձանները (փլուզված և պահպանված) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ 2007 թվականին իրականացվել է թալիբների ևս մեկ հարձակում, որի արդյունքում կրկին վնասվել է արձաններից մեկը[3]։
2   Ջամի մինարե Գոր շրջան XII դար 2002 211 ii, iii, iv
2002 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության և վտանգված օբյեկտների ցանկում (անկայուն քաղաքական դիրք, ջրհեղեղներ, երկրաշարժեր)[4][5]։

Բելիզ խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Բելիզի արգելախութ Կարիբյան ծովափ 1996 764 vii, ix, x
Ցանկում ընդգրկվել է 2009 թվականին (մանգրենու անտառների հատում)[6]։

Վենեսուելա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Կորո քաղաք Ֆալկոն նահանգ 1527 թվական 1993 658 iv, v
Ներառված է և՛ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, և՛ վտանգված օբյեկտների ցանկում։ Ծղոտի և կավի խառնուրդից պատրաստված կառույցները չեն կարող դիմակայել առատ տեղումներին[7]։

Գվինեա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Մաունթ Նիմբա բնական արգելոց Կոտ դ'Իվուար և Գվինեա XX դար 1981 155 ix, x
Ցանկում ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտի տարածքում հանքարդյունաբերության և գվինեական հատվածում մեծ թվով փախստականների ներհոսքի պատճառով[8]։

Գոնդուրաս խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Ռիո Պլատանո կենսոլորտային արգելոց Գոնդուրասի հյուսիսարևելք 1982 196 vii, viii, ix, x
Արգելոցն ընդգրկված է եղել ցանկում 1996-2007 թվականին։ 2011 թվականին Գոնդուրասը նորից անկարող է լինում վերհսկել տարածքը, որովհետև այս վայրը գտնվում է նարկոբարոնների ձեռքում[9]։

Եգիպտոս խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Աբու Մենա Ալեքսանդրիայի արվարձաններ III—IV դարեր 1979 90 iv
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2001 թվականից։ Մելիորացիայի արդյունքում գրունտային ջրերի մակարդակը բարձրացավ, ինչը հանգեցրեց համալիրի քայքայմանը[10][11]։

Երուսաղեմ խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ Երուսաղեմի հին քաղաքը հանդիսանում է Արևելյան Երուսաղեմի մի մասը, որի շուրջ վիճելի տարածք է Իսրայելի և Պաղեստինի միջև, և այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում մյուս երկրներից առանձին՝ նշելով այն որպես «տարածք, որն առաջարկվել է Հորդանանի կողմից»։

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Երուսաղեմի հին քաղաքը և նրա պարիսպները Քաղաք՝ Երուսաղեմ 1981 148 ii, iii, vi

Ինդոնեզիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ Սումատրա 2004 1167 vii, ix, x
Օբյեկտը ցանկում ներառվել է 2011 թվականից սկսած՝ որսագողության, ապօրինի անտառօգտագործման, գուղատնտեսական նպատակներով օգտագործման, և ճանապարհաշինարարական աշխատանքների համար։

Իրաք խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Աշուր քաղաք Բաղդադի մերձակայք Մ․ թ․ ա 3-րդ հազարամյակ 2003 1130 iii, iv
Օբյեկտը ցանկում ներառվել է 2003 թվականից սկսած՝ Իրաքյան պատերազմի պատճառով։ Բացի դրանից մոտակայքում պլանավորվում էր կառուցել ջրամբար, սակայն նախագիծը հետաձգվել է։ Աշուրի միջնաբերդը պայթեցվել է 2015 թվականի մայիսին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից[12]։.
2   Սամարա քաղաք Սամարա Մ․ թ․ ա 5-րդ հազարամյակ 2007 276 ii, iii, iv
2007 թվականից սկսած օբյեկտը ընդգրկվել է ցանկում որպես վատ իրավիճակում գտնվող կառույցներ, ինչպես նաև Իրաքյան պատերազմի պատճառով։
3   Հատրա
مدينة الحضر
Նայնավայի մուհաֆազ Մ․ թ․ ա III դար 1985 № 277 ii, iii, iv, vi
Օբյեկտը ցանկում ներառված է 2015 թվականից սկսած։ Հատրայի ավերակները վերացվել են 2015 թվականի մարտին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից։

Եմեն խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Զաբիդ քաղաք Քաղաք՝ Զաբիդ 1993 611 ii, iv, vi
Ցանկում ներառվել են 2000 թվականից։ Հին շինությունները փլուզվում են՝ փոխարինվելով բետոնե կառույցներով։
2   Շիբամ Քաղաք՝ Շիբամ III դար 1982 192 III, IV, VI
Օբյեկտը ցանկում ընդգրկվել է 2015 թվականից։ Վտանգված է Եմենում զինված հակամարտության պատճառով։
3   Սանաա քաղաքի պատմական կենտրոն Քաղաք՝ Սանա - 1986 385 IV, V, VI
Ցանկում հայտնվել է 2015 թվականից սկսած`Եմենում զինված հակամարտության պատճառով։

Կոլումբիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Լոս Կատիոս ազգային պարկ Դարիենի լեռնանցք 1996 711 ix, x
Օբյեկտը ցանկում ներառվել է 2009 թվականից սկսած՝ անտառահատման և որսագողության պատճառով։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Գարամբա ազգային պարկ Կոնգոյի հյուսիսարևելք XX դար 1980 136 vii, x
2   Կահուզի-Բիեգա ազգային պարկ Բուկավուի շրջակայք XX դար 1980 137 x
3   Օկապի (արգելոց) Կոնգոյի հյուսիսարևելք, Աուվիմի գետի ջրավազան, Սուդանի և Ուգանդայի սահմանների մոտ XX դար 1996 718 x
4   Սալոնգա ազգային պարկ Կոնգո գետի ավազանի կենտրոնական մասում XX դար 1984 280 vii, x
5   Վիրունգայի ազգային պարկ Ուգանդայի սահմանի մոտ XX դար 1979 63 vii, viii, x

Կոտ դ'Իվուար խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Կոմոե ազգային պարկ Շրջան՝ Զանզան XX դար 1983 227 ix, x
2   Մաունթ Նիմբայի բնական արգելոց Կոտ դ'Իվուար և Գվինեա XX դար 1981 155 ix, x

Լիբիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Կիրենա
Cyrene
Մունիցիպալիտետ՝ Ջաբալ ալ Ախդար Մ․ թ․ ա․ 630 1982 № 190 ii, iii, vi
2   Լեպտիս Մագնա
Lepcis Magna
Մունիցիպալիտետ՝ Էն Նուքատ ալ Խումս Մ․ թ․ ա․ 1100 թ 1982 № 183 i, ii, iii
3   Սաբրաթա
Sabratha
Մունիցիպալիտետ՝ Էզ Զավիա Մ․ թ․ ա․ 500 թ 1982 № 184 iii
4   Տադրարտ Ակակուս լեռան ժայռապատկերներ
Rock-Art Sites of Tadrart Acacus
Մունիցիպալիտետ՝ Գաթ Վերին պալեոլիթ 1985 № 287 iii
5   Գադամես
Ghadames
Մունիիպալիտետ՝ Նալութ Մ․ թ․ ա․ I դար 1986 № 362 v
2016 թվականից բոլոր լիբիական օբյեկտներն ընդգրկվել են ցանկում, քանի որ երկրում 2011 թվականից շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Զինված խմբերը գտնվում են այդ օբյեկտների կամ այդ տարածքների մոտ, ինչը նրանց պահպանման համար վտանգ է ներկայացնում։

Մադագասկար խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Ացինանայի արևադարձային անտառներ Կղզու արևելյան մասում 2007 1275 ix, x
Թվով վեց արգելոցներ, որոնցում առկա են մեծ քանակությամբ էնդեմիկ տեսակներ, 2010 թվականին ընդգրկվել են վտանգված օբյեկտների ցանկում ապօրինի ծառահատումների պատճառով։

Մալիի Հանրապետություն խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Տոմբուկտու պատմական քաղաք
Timbuktu
Տոմբուկտու շրջան X դար 1988 119 ii, iv, v
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը 36-րդ նստաշրջանում ընդառաջում է Մալիի կառավարությանը և ընդգրկում Տոմբուկտու քաղաքն ու Ասկիա դամբարանը վտանգված օբյեկտների ցանկում, ինչը կօգներ պաշտպանել դրանք՝ շրջանում ընթացող զինված հակամարտության դեպքում։
2   Ասկիայի գերեզման
Tomb of Askia
Գաո շրջան 1495 2004 1139 ii, iii, iv
3   Ջեննե պատմական քաղաք
Old Towns of Djenné
Մոփտի շրջան Մ․ թ․ ա․ 250 թվական 1988 116 iii, iv
Ընդգրկվել է ցանկում 2016 թվականին

Միկրոնեզիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Նան-Մադոլ կղզեխումբ, Արևելյան Միկրոնեզիայի կենտրոնը
(անգլ.՝ Ceremonial Centres of the Early Micronesian States: Nan Madol and Lelu )
Նահանգներ՝ Պոնպեի, Կուսաիե VIII-XIII դարեր 2016 1503 i, iii, iv, v, vi
Ցանկում ընդգրկվել է ջրատարների և մագրենու թփերի առաջացրած վտանգների պատճառով։

Նիգեր խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Աիր և Տեներե արգելոցներ Սահարա անապատ 1991 573 vii, ix, x
Ցանկում ընդգրկվել է 1991 թվականին երկրի անկայուն քաղաքական վիճակի՝ քաղաքացիական պատերազմի պատճառով։

Պաղեստին խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Հիսուս Քրիստոսի հայրենիք, Սուրբ Ծննդյան տաճար և Սուրբծննդյան քարանձավ Շրջան՝ Բեթղեհեմ
Քաղաք՝ Բեթղեհեմ
I դարից սկսած 2012 1433 iv, vi
2012 թվականին միաժամանակ ընդգրկվել է և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ Բազիլիկի կառույցին սպառնում է ջրի արտահոսքը։
2   Պաղեստին, ձիթապտղի և խաղողի երկիր։ Երուսաղեմի հարավային մասի մշակութային լանդշաֆտ՝ Բատտիր Շրջան՝ Բեթղեհեմ 2014 1492 iv, v
2014 թվականին ընդգրկվել է միաժամանակ և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ սոցիալ-մշակութային և աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են մեծ վնաս հասցնել օբյեկտի ամբողջականությանը՝ մասնավորապես բաժանարար պարսպի կառուցումը, որը կարող է արգելք դառնալ ֆերմերների համար դեպի իրենց դաշտեր, որոնք նրանք մշակել են դարեր շարունակ։
3   Հեբրոն հին քաղաք Շրջան՝ Հեբրոն 2017 1565 ii, iv, vi
2017 թվականին միաժամանակ ընդգրկվել է և՛ Համաշխարհային ժառանգության, և վտանգված օբյեկտների ցանկում՝ քաղաքական և սոցիալական բարդ իրավիճակի պատճառով։

Պանամա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Պորտոբելո և Սան-Լորենցո․ Պանամայի Կարիբյան ափերի ամրաշինություններ Կոլոն շրջան XVII և XVIII դարեր 1980 135 i, iv
2012 թվականին ընդգրկվել է վտանգված օբյեկտների ցանկում։ Պատճառը շրջակա միջավայրի դրությունն է, խնամքի պակասը և քաղաքաշինության անվերահսկելիությունը։

Պերու խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Չան Չան (հնավայր) Տրուխիլիոյի շրջակայք Շուրջ 1300 թվական 1986 366 i, iii
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 1986 թվականին՝ կլիմայի փոփոխության պատճառով, ինչի արդյունքում փլուզվում են կառույցները։

Սենեգալ խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Նիոկոլո-Կոբա ազգային պարկ Գվինեա Բիսաուի սահմանի մոտ XX դար 1981 153 x

Սերբիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Կոսովոյի միջնադարյան հուշարձաններ Կոսովոյի Հանրապետություն XIII-XIV դարեր 2004 724 ii, iii, iv
Հուշարձանները ցանկում ընդգրկվել են 2006 թվականին տարածաշրջանում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով

Սիրիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Դամասկոսի հին քաղաք Դամասկոս VIII դարից սկսած 1979 20 i, ii, iii, iv, vi
2   Բոսրայի հին քաղաք Բոսրա II դար 1980 22 i, iii, vi
3   Պալմիրայի հնագիտական հուշարձաններ I - II դարեր 1980 23 i, ii, iv
4   Հալեպի հին քաղաք Հալեպ XII դարից սկսած 1986 21 iii, iv
5   Ասպետների ամրոց և Սալահ ալ-Դինի բերդ Հոմսի և Լաթակիայի մարզեր XI - XIII դարեր 2006 1229 ii, iv
6   Հյուսիսային Սիրիայի հին գյուղեր (40 բնակավայրերի ավերակներ) Հալեպի և Իդլիբի մարզեր I - VII դարեր 2011 1348 iii, iv, v
Բոլոր հուշարձանները ընդգրկված են վտանգված օբյեկտների ցանկում, քանի որ 2011 թվականից սկսած երկրում ընթանում են քաղաքացիական պատերազմներ։ Սիրիայի տարածքի մի մասը գրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, որոնք պարբերաբար ոչնչացնում են ոչ միայն Սիրիայի, այլ նաև Իրաքի հուշարձանները։ Դրանք ավերվել են ռազմական գործողությունների պատճառով, իսկ ոմանք էլ մասամբ կործանվել։ Օբյեկտները ցանկում ընդգրկվել են 2013 թվականին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Էվերգլեյդս ազգային պարկ Ֆլորիդա 1979 76 viii, ix, x
Արևմտյան կիսագնդի ամենամեծ մանգրենու անտառները 1992 թվականի փոթորիկի պատճառով ընդգրկված են եղել վտանգված օբյեկտների ցանկում (1993—2007)։ 2010 թվականին ազգային պարկը կրկին ընդգրկվել է ցանկում շարունակական դեգրադացիայի պատճառով։ Մեքսիկական ծոցի էկոլոգիական ճգնաժամը, որն իրականացվել է Ֆլորիդայի մոտ, չի համարվում ցանկում ընդգրկվելու նախապայման։

Սողոմոնյան Կղզիներ խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Իսթ Ռեննելլ
(անգլ.՝ East Rennell)
1998 Остров: Ռեննելլ կղզի
Ռեննելլ և Բելլոնա պրովինցիաներ
854 ix
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել են 2013 թվականից անտառահատման և դրա հետևանքով տեղի էկոհամակարգի վրա ազդեցության պատճառով։

Տանզանիա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Կիլվա Կիսիվանիի ավերակներ և Սոնգա- Մանարա Տանզանիա 1981 144 iii
Ցանկում ընդգրկվել է 2004 թվականին, քանի որ պալատական համալիրը կարող է փլուզվել։

Ուգանդա խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Բուգանդայի արքաների դամբարանները Կասուբիում Ուգանդա 1882 2001 1022 i, iii, iv, vi
2010 թվականի մարտին տեղի ունեցած հրդեհը պատճառ դարձավ, որպեսզի օբյեկտն ընդգրկվի ցանկում։ Հուղարկավորված մնացորդները չեն վնասվել, և կառավարությունը խոստացել է վերստին կառուցել համալիրը։

Ուզբեկստան խմբագրել

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1   Շահրիսաբզ քաղաքի պատմական կենտրոն Կաշկադարյայի մարզ XV - XVI դարեր 2000 № 885 iii, iv
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2016 թվականին անտարբերության պատճառով՝ կառույցները փլուզվում են, իսկ դրնց կից կառուցվում են բարձրահարկ հյուրանոցներ։

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Մանովո-Գոունդա Սեն Ֆլորիս ազգային պարկ Բամբինգի-Բանգորան պրեֆեկտուրա XX դար 1988 475 ix, x
Ցանկում ընդգրկվել է 1997 թվականից՝ շարունակական որսագողության, և դրա համար արագընթաց մեքենաներ և ավտոմատներ գործածելու պատճառով։

Չիլի խմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Համբերսթոունի և Սանտա Լաուրայի կալիումի նիտրատի արտադրություն Տարապակա շրջան XIX դար 2005 1178 ii, iii, iv
Երբեմնի ծաղկուն քաղաք-գործարանն անկում ապրեց 20-րդ դարի սկզբին առավել կատարելագործված տեխնոլոգիայով արտադրություն բացելու պատճառով։ 1960 թվականին քաղաքը դարձավ լքված բնակավայր։ Ընդգրկվել է վտանգված օբյեկտների և միևնույն ժամանակ Համաշխարհային ժառանգության ցանկում։ Լքված գործարանը տուժել է երկրաշարժից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Конвенция об охране всемирного культурного и природного наследия» (PDF) (ռուսերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  2. "Historic Centre of Vienna inscribed on List of World Heritage in Danger". UNESCO. Retrieved 6 July 2017.
  3. "Cultural Landscape and Archaeological Remains of the Bamiyan Valley". UNESCO. Retrieved 28 May 2010.
  4. «Minaret and Archaeological Remains of Jam». UNESCO. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  5. «World Heritage Committee: Twenty-sixth session» (PDF). UNESCO. էջ 55. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  6. «Belize Barrier Reef Reserve System». UNESCO. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  7. «Coro and its Port». UNESCO. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  8. «Mount Nimba Strict Nature Reserve». UNESCO. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  9. «Río Plátano Biosphere Reserve». UNESCO. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  10. «Abu Mena». UNESCO. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  11. «Abu Mena–Threats to the Site (2001)». UNESCO. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Mezzofiore, Gianluca; Limam, Arij (2015 թ․ մայիսի 28). «Iraq: Isis 'blows up Unesco world heritage Assyrian site of Ashur' near Tikrit». International Business Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ» հոդվածին։