Մ-120 (ռուս.՝ М-120, ՀԳՎ ինդեքս՝ 52-Մ-846), խորհրդային 120-միլիմետրանոց ականանետ։

Մ-120
Տեսակ120 mm regimental mortar?
Երկիր ԽՍՀՄ
ՍտեղծողKBM?

Ստեղծման պատմություն խմբագրել

Մ-120 ականանետը մշակվել է պաշտպանության նախարարության հրթիռ-հրետանային գլխավոր վարչության հանձնարարությամբ, որ տրվել էր 1944 թվականին։ Հանձնարարության նպատակն էր բարելավել սպառազինության մաս կազմող 107 միլիմետրանոց ԳՎ-38 և 120 միլիմետրանոց ՊՄ-38 ականանետները[1]։ Արդիականացման աշխատանքները տարվել են Կոլոմնայի ՄԿԲ-ում՝ Բորիս Իվանովիչ Շավիրինի ղեկավարությամբ և 120-միլիմետրանոց ՊՄ-43 գնդային ականանետի մարտական կիրառության փորձը[2]։ 1955 թվականին ականանետն ընդունվել է Խորհրդային բանակի սպառազինության մեջ, սակայն զանգվածային արտադրություն, ինչպես և 107 միլիմետր տրամաչափով Մ-107-ը, չի ունեցել[1]։

Կառուցվածք խմբագրել

Մ-120 ականանետն ստեղծվել է երևակայական եռանկյունու սխեմայով։ Փողի վերին մասը տեղադրված է երկոտանի-հրետասայլի վրա, իսկ լցամասը հենվում է հենասալի վրա, որը տեղադրվում է հողի մեջ, որը դրա միջոցով կլանում է հետդարձի էներգիան։ Լցամասում տեղադրված է պղնձե փականային օղակ։ Լիցքավորումը տեղի է ունենում փողաբերանի մասից։ Կրկնակի լիցքավորումը կանխելու համար փողաբերանի հատվածում տեղադրվում է հատուկ մեխանիզմ։ Կրակոցն իրականացվում է հարվածային հատուկ մեխանիզմով, որը տեղադրված է ականանետի փողաբերանի հատվածում[2]։

Մ-120 ականանետի ժամանակը կազմում է 1..1,5 րոպե։ Մարտական դիրքում նրա քաշը կազմում է 280 կգ։ Քանդած վիճակում փողը 74 կգ է, երկոտանի-հրետասայլը՝ 55 կգ, հենասալը՝ 80 կգ։ Ռազմամթերքի անվանացուցակում ներառված են 3ОФ34, 3ОФ36, ինչպես նաև 53-ОФ-843А տիպի բեկորա-ֆուգասային հրետանային ականներ։ Հրետանային ականի զանգվածը կազմում է 15,9-16 կգ։ Մ-120-ի կրակոցի հեռահարությունը 460-7100 մետր է, ընդ որում՝ միջին կողմնային շեղումը կազմում է 12,8 մետր, իսկ հեռավորության միջին շեղումը՝ 28,4 մետր։ Նշանառությունը կատարվում է ՄՊՄ-44 ականանետային նշանոցի միջոցով, որը տեղադրվում է Մ-120 ականանետի վերին հատվածում[2]։

Կիրառվող կրակոցներ խմբագրել

Ռազմամթերքների անվանացուցակ[3][4][5][6]
Կրակոցի ինդեքս Ականանետի ինդեքս Ականանետի զանգված, կգ ՊՆ (պայթուցիկ նյութերի) զանգված, կգ Կենդանի ուժին հարվածելու մակերես, մ² Տեխնիկային հարվածելու մակերես, մ² Նշանաձգության առավելագույն մակերես, կմ
Կրակոցներ Մ-120 և 2Բ11 ականանետների համար
Բեկորա-ֆուգասայիններ
3ՎԲՖ68 3ԲՖ34 16,1 3,43 2250 1200 7,1
3ՎԲՖ69 3ԲՖ36 16,1 3,16 1700 700 7,1
3ՎԲՖ79 53-ԲՖ-843Բ 16 1,4 1200 200 7,1
Կառավարվողներ
ԿՄ-8 «Սահմանագիծ» 27 5,1 9
«Բետա» մինչև 16 5,0 7
Ծխառումբեր
3ՎԴ17 3Դ14 16,1 6,8
Կրակոցներ ՊՄ-38, ՊՄ-41, ՊՄ-43 ականանետների համար
Ֆուգասայիններ
53-ՎՖ-843 53-Ֆ-843 16,2 3,93 4,1
Բեկորա-ֆուգասայիներ
53-ՎՕՖ-843 53-ԲՖ-843 15,9 3,0 5,7
53-ՎՕՖ-843Ա 53-ԲՖ-843Ա 15,9 1,58 5,52
53-ՎՕՖ-843Բ 53-ԲՖ-843Բ 16 1,4 1200 200 5,7
3ՎՕՖ3 3ԲՖ5 15,6 1,25 5,35
3ՎՕՖ53 3ԲՖ34 16,1 3,43 2250 1200 5,7
3ՎՕՖ57 3ԲՖ36 16,1 3,16 1700 700 5,7
Հրկիզողներ
53-ՎԶ-843А 53-Զ-843Ա 17 1,359 5,47
3ՎԶ4 3-զ-2 16,3 1,94 5,7
Ծխառումբեր
53-ՎԴ-843А 53-Դ-843Ա 16,44 1,6 5,5
3ՎԴ5 3Դ5 16,6 1,65 5,8
3ՎԴ16 3Դ14 16,1 5,4
Լուսավորողներ
53-ՎՍ-843 53-Ս-843 16,28 0,875 5,4
3ՎՍ24 3Ս9 16,28 1,28 5,4

Ձևափոխված տարբերակներ խմբագրել

  • «Տունջա» – ինքնագնաց ականանետ, որ մշակվել է ՄՏ-ԼԲ-ի հիման վրա, որպես հիմնական զենք օգտագործվում է Մ-120 ականանետը, որը տեղադրվում է քարշակի կորպուսում։
    • SMM B1.10 «Tundzha» – բուլղարական արտոնագրված տարբերակ։
  • 2Բ11 – խորհրդային ականանետ։ Մշակվել է 1979 թվականին Նիժնի Նովգորոդում՝ «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, Մ-120-ի հիման վրա։

Օպերատորներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Энциклопедия артиллерии — Статьи. «КЛАССИФИКАЦИЯ АРТИЛЛЕРИИ — Классификация минометов» (rus). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Карпенко А. В., Ганин С. М., Отечественные бомбомёты и миномёты, стр. 36
  3. Энциклопедия XXI век. Оружие и технологии России. Том 12. Средства поражения и боеприпасы, стр. 183, 217—222.
  4. 120-мм возимый миномёт 2С12. Техническое описание и инструкция по эксплуатации. Часть 2. Боеприпасы, стр. 5—6.
  5. Jane's ammunition handbook
  6. Таблицы стрельбы 120-мм полковых миномётов обр. 1938 г. и обр. 1943 г. ТС № 104 / Под ред. Цыбышева В. А. — М.: Военное издательство Министерства обороны СССР, 1967. — 91 с.
  7. Military Balance 2016. — С. 178.
  8. Military Balance 2016. — С. 380.
  9. Military Balance 2016. — С. 184.
  10. Military Balance 2016. — С. 185.
  11. Military Balance 2012. — С. 262.
  12. Military Balance 2016. — С. 115.
  13. Military Balance 2012. — С. 137.
  14. Military Balance 2016. — С. 127.
  15. Military Balance 2012. — С. 291.

Գրականություն խմբագրել

  • Карпенко А. В., Ганин С. М. 120-мм ПОЛКОВОЙ МИНОМЁТ образца 1955 года (М-120) // Отечественные бомбомёты и миномёты. Часть 2. — Санкт-Петербург: Гангут, 1997. — С. 36. — 60 с. — 500 экз. — ISBN 5-85875-123-7

Արտաքին հղումներ խմբագրել