«Մևերիկ» (անգլ.՝ «Maverick»), կինոֆիլմ, ռեժիսոր Ռիչարդ Դոների կատակերգական վեսթեռնը։ Ֆիլմում գործում են 1957-1962 թվականների հեռուստասերիալի նույնանման որոշ հերոսներ և սյուժետային քայլեր։ «Օսկար»-ի մրցանակակիր է լավագույն հանդերձանքի համար (1995):

Մևերիկ
անգլ.՝ Maverick
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1] և վեստեռն[2]
Թեմամոլեխաղ
ՀիմքMaverick?
Թվականհունիսի 30, 1994[3] և 1994
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Դոններ[1][4][2][…]
ՊրոդյուսերԲրյուս Դևի
Սցենարի հեղինակՈւիլյամ Գոլդման և Roy Huggins?[5]
ԴերակատարներՄել Գիբսոն[4][2][6][…], Ջուդի Ֆոսթեր[4][2][6][…], Ջեյմս Գարներ[2][6][7], Գրեհեմ Գրին[4][6], Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր[4][6], Ալֆրեդ Մոլինա[4][6][7], Փոլ Լոուրենս Սմիթ[6], Քորի Ֆիլդման[6], Դենի Գլովեր[6], Դեն Հեդայա[6], Արտ ԼաՖլյոր[6], Դենվեր Փայլ[6], Դագ ՄաքՔլեր[6], Դաբ Թեյլոր[6], Ջեֆրի Լյուիս[6], Մարգո Քիդդեր[6], Մաքս Պերլիխ[6], Մայքլ Փոլ Չան[6], Ուիլյամ Սմիթ[6], John Fogerty?[5], Ռիբա Մաքինթայր[5], Լինդա Հանթ[5], Վիլմոշ Ժիգմոնդ[5], Ռոբերտ Ֆուլեր[5], Will Hutchins?[5], Ջեյմս Դրուրի[5], Բերթ Ռեմսեն[5], Leo Gordon?[5], Փոլ Բրինեգար[5], Ջ. Միլս Գուդլո[5], Լորեն Շուլեր Դոններ[5], Henry Darrow? և Bill Henderson?[5]
ՕպերատորՎիլմոշ Ժիգմոնդ
ԵրաժշտությունՌենդի Նյուման
ՄոնտաժՍտյուարտ Բեյրդ
Պատմվածքի վայրՕրեգոն
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Արիզոնա և Յուտա
ԿինոընկերությունIcon Productions
Տևողություն121 րոպե

Սյուժե խմբագրել

Բերթ Մևերիկը պրոֆեսիոնալ խաղաթուղթ խաղացող է, պատրաստվում է պոկերի առաջնության, մասնակցության համար անհարաժեշտ է 25 000 դոլլար հավաքել և նրան չի բավարարում ընդամենը երեք հազար։ Ճամփորդության ընթացքում, կես միլիոն դոլար շահելով, նա պատրաստվում է իր հին ծանոթներից հետ վերցնել պարտքերը և ստանալ անհրաժեշտ գումար։ Մևերիկը հավատում է, որ գերբնական ուժի է տիրապետում և անհրաժեշտ պահի կարող է պահանջված քարտը վերցնել։

Քրիստալ Ռիվեր քաղաքում անհաջող կերպով փորձում է տեղական բանկի կառավարչից պարտքը ստանալ։ Հետո, մի փոքր քարտային խաղի ժամանակ, նա ծանոթանում է խարդախությամբ զբաղվող Անաբել Բրենսֆորդի և «Անգել» կեղծանվամբ ավազակի հետ։ Ավազակին գալիս է հանելուկային միհեռագիր, որտեղ գրված էր բռնել Մևերիկին ամեն գնով և չթողնել միչև մրցաշարին։ Ճամփորդներին միանում է նաև ծեր մարշալ` Զեյն Կուպերը։ Սկսվում է նրանց մրցաշարի երկար ճանապարհը, որում Մևերիկը հանդիպում է շատ խոչընդոտների։ Նա փրկվում է հնդկացիների հարձակումից, «Անգել»-ի ավազակներից և վերադարձնում է կանանց թանկարժեք գողացած իրերը` դիմանալով աղքատությանը։ Մևերիկը հասնում է Սենտ Լուիս շոգենավի մեկնելու ժամանակ։ Մնացած 3 հազար դոլլարը Մևերիկը վերջին պահին գտնում է` հիշելով «սպանիր հնդկացուն» խարդախ խաղը հարուստ ռուս իշխանի հանդեպ։ Գումարը բավարար է լինում և Անաբելի մուտքի վճարի համար։

Պոկերի մրցաշարում, որը անց է կացվում շոգենավում, եզրափակիչ սեղան է հասնում չորս հոգի՝ Մևերիկը, Անգելը, Անաբելը և կոմանդոր Դյուվալը։ Մևերիկը հաղթանակի է հասնում, կուրորեն առևտուր անելով և ամեն ինչ դնելով քարտի վրա, որը նա չէր տեսել ընդհուպ մինչև քարտի բացումը։ Ինչպես պարզվեց, նա գնել էր տուզը մինչև ռոյալ-ֆլեշի։ Ընդ որում, շահումը նա անմիջապես չի ստանում. Զեյն Կուպերը, սպառնալով զենքով, շոգենավում թաքնվում է մրցաշարի ամբողջ գումարով։ Հետո պարզվում է, որ նա Մևերիկի հայրն է և հանցակիցը, հասկանում է, որ «Անգել»-ը և ուրիշ հանցագործներ չեն թողնի այդպես բացահայտ հեռանան մրցաշարից հաղթանակով։

Եզրափակիչ տեսարանում հայրը որդուն հարցնում է, թե ինչպես նրան հաջողվեց հանել անհրաժեշտ քարտը, ինչին և Մևերիկը պատասխանում է՝ Կախարդանք։ Ընդ որում, Մևերիկից և Կուպերից գումարի մի մասը Անաբելն է վերցնում, անսպասելիորեն հայտնվելով բաղնիքում, որտեղ անզեն հերոսները հանգստանում էին բոլոր դժվարություններից հետո։

Դերակատարումներ խմբագրել

Դերակատար Դեր
Մել Գիբսոն Մևերիկ Մևերիկ
Ջոդի Ֆոսթեր Անաբել Բրենսֆորդ Անաբել Բրենսֆորդ
Ջեյմս Հարներ Զեյն Կուպեր Զեյն Կուպեր
Գրեմ Գրին Ջոզեֆ Ջոզեֆ
Ալֆրեդ Մոլինա Անգել Անգել
Ջեյմս Կոբուրն Դյուվալ Կոմոդոր Դյուվալ
Ջեֆրի Լյուիս Մեթյու Ուիքր Մեթյու Ուիքր
Փոլ Լ. Սմիթ ռուս կոմս ռուս կոմս
Մաքս Փերլիք Ջոնի Հարդին Ջոնի Հարդին

Ֆիլմում կան բազմաթիվ կամեոներ արևմտյան դերասաններից, մարդիկ, որոնք նախկինում աշխատել են Դոների, Գիբսոնի, Ֆոսթերի կամ Գարների հետ և այլ հայտնի մարդկանց հետ, նաև Դենի Գլովերը, Հալ Քեթչումը և Քորնի Ֆելդմանը որպես բանկի գող, Ռիդ Մորգանը և Սթիվ Կահանը, Դաբ Թեյլորը[8], Արթ Լաֆլյուրը և Լեո Գորդոնը Մևերիկի առաջին խաղում՝ որպես պոկերի խաղացողներ, Փաուլ Բրինեգարը՝ որպես բեմական արվեստի վարպետ, Դենվեր Փուլը որպես սուտասան ծեր թղթամոլ[8], Ռոբերտ Ֆուլերը, Դաուգ Մարշալը, Հենրի Դրոուը, Վիլյամ Սմիթը և Չարլզ Դայրքոփը որպես նավակի պոկեր խաղացողներ, Դան Հեդայա որպես Թվիթչի, մեկ այլ նավի պոկեր խաղացող, Վիլյամ Մարշալը որպես նավի պոկեր խաղացող` Անգելի կողմից պարտության է մատնվել, Դենիս Ֆիմփլ որպես Սթութերինգ, խաղացողը պարտվել է Քոմոդորի կողմից, Բերթ Ռեմսեն որպես մեծահասակ լաստանավի խաղամոլ` պարտվել է Մևերիկի կողմից[8] և Մարգոթ Քիդեր որպես քարոզիչ Մարգարեթ Մերի, որի անունը չի հիշատակվել[9] :

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

Ֆիլմի երգերը հետևյալ երեք երգերն են` Թրեյսի Լոուրենսի "Renegades, Rebels and Rogues"-ը[10], Քլինթ Բլաքի "A Good Run of Bad Luck"-ը[11] և Քարլեն Քարթերի "Something Already Gone"-ը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0110478/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://stopklatka.pl/film/maverick
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.bbfc.co.uk/releases/maverick-1970-1
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 http://www.imdb.com/title/tt0110478/fullcredits?ref_=tt_cl_sm
  7. 7,0 7,1 http://www.adorocinema.com/filmes/filme-10491/
  8. 8,0 8,1 8,2 Ebert, Roger (1994 թ․ մայիսի 20). «Maverick». Chicago Sun-Times. Sun-Times Media Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Full Cast & Crew on IMDb (cited 9 April 2014)
  10. Whitburn, Joel (2008). Hot Country Songs 1944 to 2008. Record Research, Inc. էջեր 232–233. ISBN 0-89820-177-2.
  11. Whitburn, pp. 50-51
  12. Maverick (CD booklet). Various artists. Atlantic Records. 1994. 82595

Արտաքին հղումներ խմբագրել