Մրցավարների տեսաօգնության համակարգ

Մրցավարների տեսաօգնության համակարգ (անգլ.՝ Video assistant referee), կրճատ՝ VAR կամ մրցավարի տեսաօգնական[1], տեխնոլոգիա ֆուտբոլում, որը թույլ է տալիս մրցավարին որոշումներ ընդունել հանդիպման վիճելի պահերին կրկնապատկերների միջոցով։ 2018 թվականին միջազգային մրցաշարերում պաշտոնապես ընդգրկվել է Ֆուտբոլ խաղալու կանոնների մեջ[2]։

Համակարգի աշխատանքի սկզբունքներ խմբագրել

Տեսաօգնության համակարգը թույլ է տալիս դիտարկել չոր տեսակի վիճելի պահ և օգնել մրցավարին ճիշտ որոշում կայացնել[3]. կանոնների խախտումով խփված գոլերի, տասնմեկմետրանոցների նշանամամբ դրվագների, կարմիր քարտի սխալ ցուցադրման (երկրորդ դեղինի դեպքերը չեն դիտարկվում) և սխալներ պատժված խաղացողների նույնականացման հետ կապված (թույլ է տալիս որոշել՝ ով է խախտում կատարել, որ որևէ քարտ ստանա) ժամանակ։ Այդպիսով, տեսաօգնության համակարգը պաշտոնապես թույլ է տալիս խաղի ընթացքում հայտնաբերել և հաստատել մրցավարի «ակնհայտ սխալները»[4][5]։

Յուրաքանչյուր խաղի ժամանակ հատուկ տեսասենյակում (անգլ.՝ video operation room) աշխատում են տեսամրցավարը, նրա օգնականը և կրկնապատկերների օպերատորը, որոնք հետևում են խաղին մի քանի էկրաններով տարբեր կողմերից և ռադիոկապով կապ են պաշտպանում գլխավոր մրցավարի հետ։ Տեսամրցավարի պաշտոնին կարող է նշանակվել ինչպես գործող միջազգային մրցավար, այնպես էլ խաղային կարիերան ավարտած մրցավար[5]։ Տեսամրցավարը պարտավորվում է հետևել խաղի իրադարձություններին և տեղեկացնել ազգային հեռարձակողներին կրկնապատկերների կիրառման անհրաժեշտության մասին[5]։ Հանդիպման ընթացքում տեսամրցավարը կարող է օպերատորին խնդրել ցույց տալ խաղի ցանկացած վիճելի պահ, և եթե տեսաօգնության համակարգը հայտնաբերի «ակնհայտ սխալի» փաստ մրցավարի կողմից, ապա թիմը կհայտնի գլխավոր մրցավարին այդ մասին (եթե խախտումներ չեն եղել, ապա մրցավարին ոչինչ չեն հայտնում)։ Մրցավարը կարող է համակարգից օգնություն խնդրել, եթե կասկածում է ընդունած որոշման մեջ։ Նմանապես VAR-ը կարող է առաջարկել մրցավարի պահի կրկնակի դիտում։ Ընդհանուր առմամբ մրցավարը VAR հաղորդումից հետո կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. թողել իր որոշումը ուժի մեջ, հայտարարել դադարի մասին՝ էկրանով դիտելու իրավիճակը կամ ընդունել տեսաօգնականի առաջարկությունը և չեղարկել սեփական որոշումը[5]։ Եթե թիմերից մեկն ունի խաղային առավելություն, մրցավարը իրավունք չունի կանգնեցնել խաղը տեսապատկեր դիտելու համար[3]։ Եթե դատավորը գնում է կրկնապատկեր դիտելու, ապա նա զգուշացնում է այդ մասին՝ օդում ցուցամատերով ուղղանկյուն՝ տեսաէկրանի խորհրդանիշ գծելով։ Իրենք՝ խաղացողները, իրավունք չունեն նման ժեստերով մրցավարից կրկնապատկերը դիտելու պահանջ ներկայացնել կամ մտնել այն գոտի, որտեղ մրցավարը դիտում է կրկնապատկերը. խաղացողները դրա համար պատժվում են դեղին քարտով, իսկ մարզչական շտաբի անդամներին հեռացնում են մինչև խաղի ավարտը[3]։

Գոյություն ունի կրկնապատկերները օգտագործելու կանոնների շարք։ Այսպես, դանդաղեցված ցուցադրությունն առաջարկվում է օգտագործել այնպիսի խախտումները դիտարկելու ժամանակ, ինչպիսիք են՝ պայքարը և ձեռքով խաղը։ Նորմալ արագությամբ կրկնապատկերը օգտագործվում է այն բանի համար, որպեսզի որոշվի՝ խախտումը մտադրաբար է կատարվել, թե ոչ[6]։ Գոլային պահերի, տասնմեկմետրանոցի և «վերջին հույսի խախտման» համար կարմիր քարտի մասին որոշման ներկայացումը սկսվում է այն պահից, երբ հարձակվող թիմը ստանում է գնդակը[7], խաղի այլ վիճելի դրվագներում դիտարկվում է հենց խախտման պահը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Видеопомощник арбитра (VAR). Как работает система видеоповторов будущего». Football24. 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  2. «Historic step for greater fairness in football». International Football Association Board. 2018 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Video Assistant Referees (VARs) Experiment – Protocol (Summary)» (PDF). International Football Association Board. 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  4. Podcast, Planet Futbol. «Howard Webb on video replay and its future in soccer». SI.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Platt, Oli (2018 թ․ հունվարի 18). «What is VAR? The video assistant referee system's World Cup & Premier League future | Goal.com». Goal (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  6. 6,0 6,1 «VIDEO ASSISTANT REFEREES (VARs) - Implementation handbook for Competitions». IFAB. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  7. Rumsby, Ben (2018 թ․ հունվարի 7). «Video technology will not make football a mistake-free sport, warns referee chief Mike Riley». The Telegraph. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.