Մրինալ Սեն (բենգալի` মৃণাল সেন, մայիսի 14, 1923(1923-05-14)[1][2], Faridpur, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 30, 2018(2018-12-30)[3][4], Կալկաթա, Հնդկաստան[5]), հնդիկ կինոռեժիսոր և սցենարիստ, նկարահանում է հիմնականում ֆիլմեր բենգալերեն լեզվով։ Հանդիսանում է այսպես կոչված «զուգահեռ կինոյի» (Արտհաուս) ներկայացուցիչներից մեկը Հնդկաստանում, որն ի տարբերություն բոլիվուդյան ֆիլմերի, կյանքը ներկայացնում է իրականորեն և շոշափում սոցիալական սուր խնդիրներ։ Կինեմատոգրաֆիայի զարգացմանն ուղղված ներդրումների համար պարգևատրվել է մեծությամբ երրորդ կառավարական Պադմա Բհուշան և հնդկական կինոյի բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևներով, յոթ անգամ արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ որպես լավագույն ռեժիսոր և սցենարիստ։

Մրինալ Սեն
Ծննդյան թիվ՝մայիսի 14, 1923(1923-05-14)[1][2]
Ծննդավայր՝Faridpur, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 30, 2018(2018-12-30)[3][4] (95 տարեկան)
Վախճանի վայր՝Կալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, սցենարիստ և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 0784019
mrinalsen.org

Կենսագրություն խմբագրել

Մրինալ Սենը ծնվել է միջին բուրժուական ընտանիքում, ուր տիրում էր հակակայսրական տրամադրություն, մերժվում էր կաստայական հիերարխիան և կրոնական խավարամտությունը։ Ուսումն առել է Կալկաթայում և շարունակել այնտեղի համալսարանում։ Ուսանողական տարիներին մոտ է եղել Հնդկաստանի կոմունիստական կուսակցության շրջանակներին, սակայն երբեք չի անդամագրվել այդ կուսակցությանը։ Ուսումնառությունից հետո իր ուժերը փորձել է բժշկության մեջ, եղել է լրագրող, իսկ հետո ընտրել կինեմատոգրաֆիան։ Որոշ ժամանակ զբաղեցրել է Կալկաթայի կինոստուդիայի հնչյունային մասնագետի պաշտոնը։

Իր առաջին՝ «Արևածագից առաջ» կինոնկարը նկարահանել է 1955 թվականին, որտեղ գլխավոր դերը կատարել է հայտնի դերասան Ուտտամ Կումարը։ Ֆիլմը չի պահպանվել, սակայն ըստ Մրինալ Սենի, այն չհաջողված ֆիլմ էր[6]։ Հաջողությունը նրան ժպտաց միայն իր երրորդ՝ 1960 թվականին նկարահանված «Հարսանիքի օրը» ֆիլմի համար, որը նրան բերեց միջազգային ճանաչում։ Մրինալ Սենի համբավը ամրապնդվեց 1969 թվականին նկարահանված «Բհուվան Շոմ» ֆիլմով։ Դա Հնդկաստանում «նոր կինոյի» առաջին ֆիլմերից մեկն էր[7]։ «Բհուվան Շոմ»-ը Մրինալ Սենին արժանացրեց Ազգային կինոմրցանակի՝ լավագույն ռեժիսոր կատեգորիայում։ Նրա հետագա ֆիլմերը զուտ քաղաքական թեմաներով էին։ Այդ ընթացքում նա ստացավ իր միջազգային պարգևների մեծ մասը։ Իր վերջին ֆիլմը Մրինալ Սենը նկարահանել է 2002 թվականին՝ 80 տարեկանում («Իմ հողը»)։

Մրինալ Սենը ստանալով միջազգային ճանաչում, ընդգրկվել է մի շարք միջազգային կինոփառատոնների ժյուրիի կազմում։ Նա նշանակվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի պատվավոր անդամ (1998-2003 թթ.), Հնդկաստանի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է։ Նրա մասին նկարահանվել են մի քանի վավերագրական ֆիլմեր։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1955  Արևածագից առաջ Raat Bhore
1958  Երկնագույն երկնքի ներքո Neel Akasher Neechey
1960  Հարսանիքի օրը Baishey Shravana
1961  Վերջաբան Punascha
1965  Ամպերից վեր Akash Kusum
1966  Հողի մարդը Matira Manisha
1969  Բհուվան Շոմ Bhuvan Shome
1971  Հարցազրույց Interview
1971  Կալկաթա 71 Calcutta 71
1975  Երգչախումբ Chorus
1977  Թագավորական որս Mrigayaa
1977  Մարգինալներ Oka Oori Katha
1979  Խաղաղ օրն սկսվում է Ek Din Pratidin
1979  Պարաշուրամ Parashuram
1981  Սովի անատոմիան Akaler Sandhane
1981  Գեղադիտակ Chaalchitra
1982  Դատական գործը դադարեցվել է Kharij
1984  Փլատակներ Khandhar
1985  Գենեզիս Genesis
1989  Օրն սկսվեց Ek Din Achanak
1989  Քաղաքային կյանք City Life
1994  Անելանելիություն Antareen
2002  Իմ հողը Aamaar Bhuvan

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Legendary filmmaker Mrinal Sen passes away at 95 // The Times of India — 2018. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Sen, Mrinal // The International Who’s Who 2004. — London: Europa Publications, 2003. — xix + 1888 p. — (The International Who’s Who, vol. 67). — ISBN 978-1-857-43217-6 — P. 1518.
  6. Кино Индии / Редколлегия: Л. М. Будяк, Е. С. Громова, В. М. Муриан, Р. П. Соболев, И.А. Звягинцева. — Москва: Искусство, 1988. — С. 252-278. — 288 с.
  7. Suresh Kohli (2012 թ․ մայիսի 12). «Bhuvan Shome (1969)» (անգլերեն). The Hindu. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրինալ Սեն» հոդվածին։