Մտերիմ ընկերները (ֆիլմ) (հայտնի է նաև որպես «Հավատարիմ ընկերներ» և «Ընկերություն»), (հինդի՝ दोस्ताना, լատին․՝ Dostana), հնդկական ֆիլմ, թողարկվել է Բոլիվուդում 2008 թվականին։ Ֆիլմում նկատելի է զուգահեռներ «Չակ և Լարրի» և «Հրշեջ հարսանիքը» ֆիլմերից[1]։

Մտերիմ ընկերները
հինդի՝ दोस्ताना
Երկիր Հնդկաստան
 ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, դրամա և ռոմանտիկ կատակերգություն
Թվական2008
Լեզուհինդի
ՌեժիսորԹարուն Մանսուխանի
ՊրոդյուսերԿարան Ջոհար և Հիրու Ջոհար
Սցենարի հեղինակԹարուն Մանսուխանի
ԴերակատարներԱբհիշեկ Բաչչան, Ջոն Աբրահամ, Պրիանկա Չոպրա, Բոբբի Դեոլ, Կիրոն Կհեր և Բոման Իրանի
ՕպերատորԱյանանկա Բոզե
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի և Մայամի
ԿինոընկերությունDharma Productions
Տևողություն146 րոպե
Բյուջե5 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժեն խմբագրել

Լուսանկարիչ Կունալը և բուժեղբայր Սամիրը ապրում են Մայամիում։ Նրանք պատահաբար ծանոթանում են միմյանց հետ, մի գիշեր, երբ անցկացնում են աղջիկների հետ որոնք ապրում էին միևնույն բնակարանում։ Ավելի ուշ որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպում են պատահական, երբ գնում են նայելու բնակարանը, որը նրանք պատրաստվում են վարձակալել։ Բնակարանի տերը հանձնում է երկու սենյակներ երեքսենյականոց բնակարանում։ Սենյակները շատ են դուր գալիս Կունալին և Սամիրին և բավարարում նրանց վարձավճարը։ Սակայն, բնակարանի տերը հրաժարվում է հանձնել նրանց տղամարդկանց, քանի որ երրորդ սենյակում պետք է ապրի իր գեղեցկուհի զարմուհին՝ Նեհան։ Տղաները հեռանում են, այդպես էլ չհամոզելով տիրուհուն

Մի քիչ մտածելով, նրանք վերադառնում են և ասում են տիրոջը, որ նրան ոչինչ չկա անհանգստանալու զարմուհու համար, քանի որ իրենք երկուսն էլ հանդիսանում են գեյ-զույգ և երջանիկ են միասին։ Մի քիչ մտածելով, տանտիրուհին համաջայնվում է։ Եվ հերոսները ստիպված պետք է ներկայանան «քաղցր զույգ» Նեհայի ներկայությամբ, քանի որ նրանք վախենում են, որ նա ամեն ինչի մասին կպատմի իր մորաքրոջը։ Ամեն ինչ բարդանում է նրանով, որ երկու հերոսներն էլ սիրահարվում են Նեհային, ով դառնում է նրանց լավագույն ընկերը։

Եվ սա դեռ ամենը չէ։ Կունալը և Սամիրը որոշում են գնալ մինչև վերջ, նրանք գրանցվում են որպես գեյ-զույգ միգրացիոն ծառայությունում, որպեսզի ավելի արագ ստանան բնակության իրավունք։ Սխալմամբ փաստաթղթերը գալիս են Սամիրի մոր տուն և նա իմանում է, որ իր որդին ապրում է տղամարդու հետ։ Կինը իսկույն թռչում է Մայամի որպեսզի պարզաբանի հարցը։ Միևնույն ժամանակ Նեհայի տնօրենը, ով հանդիսանում է նույնպես գեյ, փորձում է սիրախաղ սկսել Կունալի հետ, իսկ Նեհային խնամում է երկրպագու Աբխիմանյումը։

Դերերում խմբագրել

Սաունթրեկ խմբագրել

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Shut Up & Bounce»  Վիշալ Դադլանի, Սունիդխի Չաուխան 4:38
2. «Jaane Kyun»  Վիշալ Դադլանի 4:38
3. «Maa Da Laadla»  Սալիմ 4:05
4. «Khabar Nahi»  Ամանտա Ալի,Ռաջա Խասան, Շրեյա Գխոշալ, Վիշալ Դադլանի 4:19
5. «Desi Girl»  Շանկար Մախադեվան, Վիշալ Դադլանի 5:07
6. «Kuch Kum»  Շաան 5:41
7. «Maa Da Laadla»  Սալիմ 4:02

Հետաքրքրի փաստեր խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղափոխվել են ԱՄՆ, քանի որ նման ծավալով իրադարձությունները Հնդկաստանում անիրատեսական են, քանի որ հոմոսեքսուալությունը Հնդկաստանում համարվում է քրեական հանցագործություն։ Ուստի միասեռականության թեման տաբու է մնում հնդկական կինեմատոգրաֆում։ Այնուամենայնիվ, հոդված 377 հնդկական քրեական օրենսգրքի, քննադատության է ենթարկվում հատկապես վերջին տարիներին կառավարությունում, ուստի նման ֆիլմի նկարահանումը, Կարան Ջոհարը հույս ուներ, որ այս ֆիլմը «Dostana» դեր կխաղա օրեսդրությունում կարծիքների վերանայմանը[2].

Պակիստանում ֆիլմը մեղադրվում էր, որպես (նույնասեռականության քարոզչություն) և արգելված էր ցուցադրումը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. План «Г» Արխիվացված 2010-11-25 Wayback Machine // Журнал «Квир», #66-67, январь-февраль 2009
  2. Болливуд за права геев Արխիվացված 2008-09-12 Wayback Machine // Телеканал «Россия»
  3. Пакистан запретил «гей-фильм» из Болливуда // Gay.ru, 20.11.2008

Արտաքին հղումներ խմբագրել