Մսի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, իրականացնում է կենդանիների, թռչունների, ճագարների մթերումն ու սպանդը, արտադրում միս, երշիկեղեն, մսի պահածոներ, կիսաֆաբրիկատներ, կենդանական չոր կեր, բժշկական պատրաստուկներ (ինսուլին, հեպարին, լիպոկաին և այլն), ինչպես նաև սոսինձ, դոնդողանյութ, փետրաաղվամազային արտադրանք։

Ուսումնաարտադրական այց մսամթերքի արտադրական ձեռնարկությունում
Երշիկի արտադրամաս Հայաստանում

Հայաստանում ճյուղի ձևավորումն ու զարգացումը սկսվել է խորհրդային շրջանում։ 1935-ին շահագործման հանձնվեցին Լենինականի (այժմ՝ Գյումրի) մսի-պահածոների կոմբինատը (հզորությամբ 4-րդը նախկին ԽՍՀՄ-ում), 1932-ին՝ Երևանի մսի կոմբինատը (1959-ին՝ նոր համալիրը), 1953-ին՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) ու Ղափանի, 1980-ին՝ Կամոյի (այժմ՝ Գավառ) մսի կոմբինատները։

Կառուցվեցին նաև թռչնաբուծական (հնդկահավաբուծական՝ 1, հավաբուծական՝ 13) ֆաբրիկաներ, խոզաբուծական համալիրներ (Սովետաշենում [այժմ՝ Նուբարաշեն], Թալինում և այլն), Երևանի սառցակոմբինատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61