Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրճ (այլ կիրառումներ)

«Մուրճ», գրական-գեղարվեստական, քննադատական պարբերական։ Հայաստանի պրոլետարական գրողների («պրոլետկուլտականների») հրատարակություն։ Լույս է տեսել 1922-1923 թվականներին Երևանում։ Խմբագիր՝ Ազատ Վշտունի։

Պարբերականը ներկայացրել է երիտասարդ գրական սերնդին, համախմբել պրոլետարական գրականության դիրքերում կանգնած գրողներին։ Մերժել է դասական գրական ժառանգությունը, «Տեսական ձևակերպումներ» խորագրով ծանոթացրել պրոլետարական գրականության նպատակներին, բացահայտել գիտության, մշակույթի ու գրականության դասակարգային բնույթը։

Տպագրվել են Գուրգեն Մահարու, Ալազանի, Նաիրի Զարյանի, Արծիվ Որբունու, Վաղարշակ Նորենցի, ինչպես նաև ռուս պրոլետարական գրողների ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 99