Մուրճագլուխ շնաձուկ

ձկների տեսակներ
Չշփոթել նույն կարգին պատկանող հսկա մուրճագլուխ շնաձկան հետ

Սովորական մուրճագլուխ շնաձուկ, շնաձուկ-մուրճ կամ պարզապես մուրճաձուկ (լատին․՝ Sphyrna zygaena), մուրճագլուխ շնաձկների ընտանիքին պատկանող կռճիկային ձկնատեսակ։

Մուրճագլուխ շնաձուկ
Մուրճագլուխ շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Վերնակարգ Շնաձկներ
Կարգ Մուրճագլուխներ
Լատիներեն անվանում
Sphyrna zygaena
(Linnaeus, 1758)
Հոմանիշներ

Squalus zygaena Linnaeus, 1758
Zygaena malleus Valenciennes, 1822
Zygaena subarcuata Storer, 1848
Zygaena vulgaris Cloquet, 1830

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արդյունագործածական նշանակությունը այնքան էլ մեծ չէ։ Որոշ երկրներում օգտագործում են մուրճաձկան միսը, մաշկը, ինչպես նաև լյարդի ճարպը։ Մարդկանց վրա հարձակվում է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հյուսիսային և ճապոնական ծովերում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան և Մեծ Բրիտանիա կղզու ափամերձ ջրերում։

Որոշ անկախ պոպուլյացիաներ հանդիպում են նաև Հրո երկիր հրվանդանում (Հարավային Ամերիկա) և հարակից ջրերում, Միջերկրական ծովում, Հարավային Աֆրիկայի ափամերձ հատվածում, Ցեյլոնի կղզու շրջակայքում և Ավստրալիայի ափերի մոտ։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 6 մետրի։ Մուրճաձուկը կշռում է միջինում 450 կգ։ Բերանը գտնվում է մուրճաձև գլխի ստորին մասում, իսկ աչքերը՝ կողքերին։

Սնվում է բազմազան հատակային անողնաշարավորներով՝ փափկամարմիններով և գետնակերպերով, փոքր ձկներով, կաղամարներով, թմրաձկներով և այլով։ Հաճախ հարձակվում է նաև իր տեսակի մյուս առանձնյակների վրա։

Բավականին վտանգավոր ձուկ է։ Հարձակվում է մարդկանց վրա։

Բազմացում խմբագրել

Կենդանածին է։ Ձագերի թիվը հասնում է 40-ի, որոնց երկարությունը կազմում է 40-50 սմ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 95 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։