Մուրղաբ (պարսկ./փաշթո՝ مرغاب), գետ Աֆղանստանում և Թուրքմենստանում։ Երկարությունը 978 կմ է, ավազանը՝ 46900² կմ։ Սկիզբ է առնում Պարոպամիզի լեռներից (Աֆղանստան) և հովհարաձև ոռոգիչ ցանցով վերջանում Կարակում անապատում։ Միջին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 52 խմ/վրկ է։ Մուրղաբի ջրերն օգտագործվում են ոռոգման համար (գետի վրա կառուցված է 6 ջրամբար)։ Մարիից վեր Մուրղաբին է միախառնվում Կարակումի ջրանցքը։ Սնումը խառն է։ Վարարում է գարնանը։ Վտակներն են՝ Աբիկայսոր, Կաշան, Կուշկա։ Մուրղաբի ափերին են Իոլոտան, Մարի, Բայրամալի քաղաքները։

Մուրղաբ
Բնութագիր
Երկարություն978 կմ
Ավազանի մակերես46 900 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումParopamisus?
Գետաբերանի տեղակայումԿարակումի ջրանցք
Կոորդինատներ
Հոսող հոսքերԿաշան և Kushk River?
Ջրի մարմիններՍարեզյան լիճ
ԵրկրամասԳուր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրղաբ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 99