Մուրատ Յըլդըրըմ (թուրքերեն՝ Murat Yıldırım; ապրիլի 13 1979, Կոնիա, Թուրքիա), ազգությամբ թուրք դերասան և մոդել։ «Բուք» (թուրքերեն՝ Fırtına) ֆիլմում մարմնավորած կերպարի համար ստացել է «Ոսկե նարինջ» կինոմրցանակ (2006)[1][2]։ Համարվում է Թուրքիայի ամենագեղեցիկ 10 դերասաններից մեկը[3]։ 2015 թվականին նկարահանվել է «Գիշերվա թագուհին» հեռուստանովելում, որտեղ նրա խաղընկերն էր հայտնի թուրք դերասանուհի Մերյեմ Ուզերլին։

Մուրատ Յըլդըրըմ
թուրքերեն՝ Murat Yıldırım
Ծնվել էապրիլի 13, 1979(1979-04-13) (45 տարեկան)
ԾննդավայրՔոնիա, Թուրքիա
ԿրթությունՅըլդըզ տեխնիկական համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Iman Elbani?

Կենսագրություն խմբագրել

Մուրատը ծնվել է 1979 թվականի ապրիլի 13-ին թուրքական Անատոլիայի կենտրոնական հատվածում գտնվող Կոնիա քաղաքում։

Ավարտել է Ստամբուլի «Yıldız» տեխնիկական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ- մեխանիկի որակավորում։ Դերասանական գործունեությամբ սկսել է զբաղվել ուսանողական ոչ պորֆեսիոնալ թատրոնում։ Սովորել է երգեցողություն և դերասանական գործ դրամատիկական դպրոցում։ Կինոկարիերայում առաջին քայլերը կատարել է՝ խաղալով «Մեծ սուտ» ֆիլմում։ Առավել մեծ ճանաչում է ունեցել՝ խաղալով «Փոթորիկ» և «Ասի» հեռուստանովելներում։ Այսօր Մուրատը ճանաչված դերասան է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։

Ընտանիք խմբագրել

  • Մայր՝ թարգմանչուհի արաբերենից,
  • Հայր՝ զբաղվել է բեմական արվեստով,
  • Կին՝ Իման Էլբանի (մարոկկացի մոդել)
  • Նախկին կին՝ Բուրչին Թերզիօղլու, դերասանուհի

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2016 — Գիշերվա թագուհին / Gecenin kralicesi (հեռուստասերիալ)
  • 2012 — Լռություն / Suskunlar
  • 2010 — Սեր և պատիժ
  • 2009 — Անշան ցավը
  • 2007—2009 — Ասի
  • 2006 — Բուք / Փոթորիկ / Fırtına
  • 2006 — Քավարան
  • 2005 — Թռիչք թռչող գորգով
  • 2004 — Մեծ սուտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Баку приедет известный турецкий актёр Мурат Йылдырым
  2. «Мурат Йылдырым / Murat Yildirim». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  3. The most handsome Turkish actors (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրատ Յըլդըրըմ» հոդվածին։