Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուտա (այլ կիրառումներ)

Մուտա, իտալյան նիմփա։ Երբ Յուտուռնա նիմփան դառնում է Յուպիտերի սիրուհին, նրա քույրը՝ Լարան, այդ մասին հայտնում է Յունոնային։ Զայրացած Յուպիտերը Լարային զրկում է խոսելու կարողությունից և այդ ժամանակից նա ստացել է Մուտա Համր անունը։ Հետագայոմ Մուտան սիրել է Մերկուրիոսին, որից ունեցել է երկվորյակ որդիներ (Օվիդիոս)։ Մուտային հաճախ շփոթում են լռության հռոմեական աստվածուհի Տացիտայի հետ։