Մուստանգ (անգլ.՝ անգլերեն), վայրիացած տնային ձի։ Մուստանգը տարածված էր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տափաստաններում։ Այն անցյալում որսի օբյեկտ էր (միս, կաշի)։ Գրեթե ոչնչացվել է։

Մուստանգներ

Անվանման ծագումը խմբագրել

"Mustang" բառը ծագում է իսպանական «mestengo» (օգտագործվում է Մեքսիկայում), «mesteño» կամ «mostrenco» բառերից, որոնք օգտագործում են թափառող անասուններին անվանելու համար[1][2]։ Երբեմն դրանց անվանում են գիտական՝ Equus caballus ferus կամ Equus ferus caballus անվանումներով, որն առավել սազական է ձիերի ոչնչացած նախնի տարպանայի համար, այլ ոչ՝ վայրիացած ձիերի[3][4]։

Պատմությունը խմբագրել

Մուստանգը ծագում է XVI դարում Եվրոպայից բերված տնային ձիուց։ Ձիերից շատերը տարբեր պատճառներով փախչում էին մարդկանցից, որոշները մարտում կորցնելով հեծյալին՝ վայրիանում։ Սիու հնդկացիներն առաջին անգամ տեսնելով ձիուն, չհասկացան, թե դա ինչ կենդանի է և դրան անվանեցին «մեծ շուն»,սակայն ավելի ուշ հասկացան,որ այն արագավազ և հավատարիմ կենդանի է։

XIX դարում վայրիացած ձիերը մեծ թիվ էին կազմում Արգենտինայում եւ Պարագվայում[5]։ XX դարի սկզբին հյուսիսամերիկյան տափաստաններում կար մոտ 2 մլն մուստանգ։

Մուստանգներն արվեստում խմբագրել

Մուստանգը և մուստանգավարը Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը» (1865) վեպի հերոսներն են։ Գիրքը բազմիցս էկրանավորվել է։

Նյու Մեքսիկո նահանգում վայրիացած ձիու մասին գիրք է գրել Էռնեստ Սեթըն-Թոմփսընը, որը վերնագրել է «Վայրի մուստանգը» (անգ. «The pacing Mustang», 1930 թ.), որի հիման վրա նկարահանվել համանուն խորհրդային ֆիլմը (1975)։

Կիգեր-մուստանգ ցեղատեսակի ձիու մասին ԱՄՆ-ում նկարահանվել է «Spirit: Stallion of the Cimarron» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2002)։

1890-1900-ական թթ. մուստանգների պահպանության մասին է պատմում 2004 թ. ռեժիսոր Ջո Ջոնսթոնի նկարահանած «Իդալգո» ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  3. Kiger Mustang(ռուս.)
  4. NCBI link: Equus caballus ferus(Ստուգված է 24 փետրվարի 2015).
  5. https://ru.wikisource.org/wiki/%D0%9C%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%9C%D1%83%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%B3