Մուշքեր (հուն. Μόσχοι), ցեղախումբ երկաթե դարի Մերձավոր Արևելքում։ Հիշատակվում են ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում (մ․ թ․ ա․ 12-7-րդ դարեր), Աստվածաշնչում (Մեղեք, Մոսոք)։ Ուսումնասիրողներից ոմանք (Մելիքիշվիլի, Կավենյակ) նույնացնում են ավելի ուշ Սև ծովի հարավային ափին բնակվող մոսքերին և վրացական մեսխերին։ Այլ ուսումնասիրողների (Դյակոնով և այլք) ենթադրությամբ՝ մ․թ․ա․ 12-րդ դարում մուշքերը, ուրումուների հետ միասին Բալկաններից գաղթել են Փոքր Ասիա, այնտեղից էլ հետագայում իբր մտել Հայկական լեռնաշխարհ, խառնվել բնիկներին և դարձել հայ ժողովրդի կարևոր էթնիկական տարրերից մեկը։ Այս տեսակետը հայագետներից շատերն այժմ հերքում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84