Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուշեղ Աբրահամի Մովսիսյան (դեկտեմբերի 26, 1956(1956-12-26), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2004(2004-09-20), Երևան, Հայաստան), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Մուշեղ Մովսիսյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1956(1956-12-26)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 2004(2004-09-20) (47 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և պառլամենտի անդամ

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Մովսիսյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 26-ին Էջմիածնի շրջանի Այգեկ գյուղում[1]։ 1974 թվականին ավարտել է Այգեկի միջնակարգ դպրոցը[2]։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[3]։ 1978-1980 թվականներին Էջմիածնի շրջանի «Կարմիր դրոշ» պետտնտեսությունում աշխատել է ֆիզկուլտուրայի հրահանգիչ։ 1988-1991 թվականներին Լեռնային Ղարաբաղում եղել է պարտիզանական ջոկատի մարտիկ, կամավորական, հրամանատար, 1991-1993 թվականներին՝ Էջմիածնի շրջանի և Այգեկ գյուղի շրջանային ու տեղական խորհուրդների պատգամավոր, 1993 թվականին՝ զորամասի շտաբի պետի շարային մասով օգնական, իսկ 1993-1995 թվականներին եղել է նույն զորամասի շտաբի պետի տեղակալ, պետի պաշտոնակատար։ 1994-1996 թվականներին եղել է Այգեկի գյուղխորհրդի նախագահ, իսկ 1996-1999 թվականներին՝ Այգեկի գյուղապետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ Եղել է «Կայունություն», այնուհետև Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանել։ Մահացել է 2004 թվականի սեպտեմբերի 20-ին, 47 տարեկան հասակում[4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուրի է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. «Мовсисян Мушег Абраамович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  3. Эчмиадзин, Мушег Абраамович Мовсисян арм Մուշեղ Մովսիսյան Армянский депутат Дата рождения: 26 декабря 1956Место рождения:; Ереван, Армянская ССР Дата смерти: 20 сентября 2004Место смерти:; Армения. «Мовсисян, Мушег Абраамович - это... Что такое Мовсисян, Мушег Абраамович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «ՎԱԽՃԱՆՎԵՑ ՄՈՒՇԵՂ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ». A1Plus. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.