Մումթազ (հինդի` मुमताज़, հուլիսի 31, 1947(1947-07-31)[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2], Բոմբեյ, Հնդկաստան), պարսկական ծագումով հնդկական կինոդերասանուհի։

Մումթազ
Ծնվել էհուլիսի 31, 1947(1947-07-31)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիHamraaz?, C.I.D. 909? և Brahmachari?
Ամուսին(ներ)Mayur Madhvani?
Երեխա(ներ)Tanya Madhwani? և Natasha Madhwani?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Առաջին անգամ Մումթազը կինոէկրանին հայտնվել է մանուկ հասակում։ Արդեն 14 տարեկանում նրան նկատել էին ռեժիսորները և 1960-ական թվականներին նա հիմնականում նկարահանվում էր ցածրորակ ֆիլմերում։ Աստիճանաբար նա կարողացավ գրավել հանդիսատեսի սիրտը և նրան սկսեցին վստահել գլխավոր դերերը։ Իր 12 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Մումթազը նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Սպասումներն արդարացան, երբ 1970 թվականին նկարահանված «Խաղալիքը» ֆիլմի համար Մումթազն արժանացավ Filmfare Awards մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար[3]։ Նրա խաղընկերներն են եղել Ֆերոզ Խանը, Սանջիվ Կումարը, Դհարմենդրան, Ռաջեշ Կհաննան, Ջիտենդրան, Շաշի Կապուրը և այլք։ Հիշարժան են նրա դերերը նաև «Ռամն ու Շյամը» (1967 թ.), «Քույր և եղբայր» (1971 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Հանցագործություն» (1972 թ.), «Խորամանկություն ընդդեմ ագահության» (1972 թ.), «Ակամա ինքնակոչները» (1974 թ.), «Մի կտոր հաց» (1974 թ.), «Սիրո փորձություն» (1975 թ.) և այլ ֆիլմերում։

1974 թվականին ամուսնանալուց հետո, Մումթազը հեռացավ կինոաշխարհից։ Սակայն դեռևս հանդիսատեսը հիշում է նրան և դիտում նրա ֆիլմերը։ 1996 թվականին Մումթազը կրկին արժանացավ Filmfare Award մրցանակի՝ այս անգամ կյանքում ունեցած ձեռքբերումների համար[4], իսկ 2008 թվականին՝ IIFA Awards-ի մրցանակը՝ հնդկական կինոյում կատարած ներդրումների համար[5]։

Անձնական կյանքը խմբագրել

Մումթազն ամուսնացել է 1974 թվականին՝ միլիոնատեր Մայուր Մադհվանիի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ Նատաշա և Տանյա։ 2005 թվականին Նատաշան ամուսնացել է Ֆերոզ Խանի որդու՝ դերասան Ֆարդին Խանի հետ։

2000 թվականին Մումթազի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի ուռուցք, սակայն դերասանուհին պայքարում է հիվանդության դեմ։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1963 Ոսկյա ճոճանակներ Sehra Ջուհի
1963 Թույլ տվեք ինձ` ապրել Mujhe Jeene Do Ֆարիդա
1963 Ռուստամ և Սոհրաբ Rustom Sohrab Շեհրու
1964 Սամսոն Samson արքայադուստր Շերա
1965 Թագավորական որդին Do Dil Ալբելի
1965 Իմ սիրելին Mere Sanam Կամինի
1965 Կրկնակի ամուսնություն Bahu Beti Սավիտրի
1965 Ընտանիք Khandan Նիլիմա Շյամ, Լալ
1965 Ստվերներ Kaajal Ջհարնա
1966 Արքայադուստրն ու ավազակը Suraj Կալավատի
1966 Կեցցե սերը Pyar Kiye Jaa Մինա Պրիյադարշինի
1966 Տատիկը Daadi Maa Սիմա
1966 Տղամարդն ու կինը Ladka Ladki Աշա
1967 Համրազ Hamraaz Շաբնամ
1967 Ռամն ու Շյամը Ram Aur Shyam Շանտա
1967 Գործակալ 909 C.I.D. 909 Ռեշմա
1967 Քարե սիրտը Patthar Ke Sanam Մինա
1967 Մարգարտահատ դարձած կաթիլ Boond Jo Ban Gayee Moti Շեֆալի
1967 Հուր Aag Պարո
1968 Գաուրի Gauri Գիտա
1968 Իմ ամենասիրելի ընկերը Mere Hamdam Mere Dost Մինա
1968 Ամուրին Brahmachari Ռուպա Շարմա
1969 Խուճապի մեջ Do Raaste Ռինա
1969 Ճանապարհ դեպի երջանկություն Bandhan Գաուրի Մալիկրամ
1969 Ընկերության փորձություն Aadmi Aur Insaan Ռիտա
1969 Լավագույն ընկերը Jigri Dost Շոբհա Դաս
1970 Խաղալիքը Khilona Չանդ
1970 Մայրական սեր Maa Aur Mamta Մարի
1970 Վտանգավոր նմանություն Sachaa Jhutha Լինա, Ռիտա
1970 Ճշմարտություն Himmat Մալտի
1971 Եղբայր և քույր Haré Raama Haré Krishna Շանտի
1971 Թշնամին Dushmun Փհուլմատի
1971 Թշնամիներ Mela Լաջու Չոուդհրի
1971 Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքը Kathputli Նիշա
1972 Հանցագործություն Apradh Մինա, Ռիտա
1972 Խորամանկություն ընդդեմ ագահության Apna Desh Չանդա, մադամ Պոպոլոլիտա
1972 Անհաջող փոխարինում Roop Tera Mastana արքայադուստր Ուշա, Կիրան
1972 Գոմատիի պարգևը Gomti Ke Kinare Ռոշնի Դաս
1972 Մեր սրտերի տրոփյունը Dharkan Ռեքհա Պրասադ
1972 Վերամիավորում Tangewala Պարո, Չանդիկա
1972 Խելացնոր սեր Pyaar Diwana Մամտա
1973 Անբանը Loafer Անջու
1973 Կապված ձեռքեր Bandhe Haath Մալա
1973 Լճի այն կողմում Jheel Ke Us Paar Նիլու
1974 Ակամա ինքնակոչները Chor Machaye Shor Ռեքհա
1974 Երդվում եմ ձեզանով Aap Ki Kasam Սունիտա Բհատնագար
1974 Մի կտոր հաց Roti Բիջլի
1975 Սիրո փորձություն Prem Kahani Կամինի Սինհա, Կամինի Կումար
1975 Ադամանդյա մանյակ Lafange Սապնա
1976 Կոբրա Nagin Ռաջկումարի
1977 Հայելի Aaina Շալինի Շաստրի
1990 Փոթորիկ Aandhiyan Շակունթալա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Jha, Subhash (2012 թ․ հուլիսի 30). «Mumtaz: I am lonely». The Times of India.
  3. 1–3. An interview with Mumtaz. 22 September 2006. Yahoo.com. Արխիվացված 15 Նոյեմբեր 2006 Wayback Machine
  4. «Top Bollywood sex symbols of all time». India Tribune. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  5. «IIFA to honour Rehman, Benegal and Mumtaz». DNA. 2008 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումթազ» հոդվածին։