Մուղնի

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Մուղնի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Հեռավորությունը Աշտարակից՝ 2 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ։

Գյուղ
Մուղնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՄղոն, Մոգնի, Մողան,Մողնի, Մուխնի, Մուղնա գյուղ
ԲԾՄ1260 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն781[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մուղնի (Հայաստան)##
Մուղնի (Հայաստան)
Մուղնի (Արագածոտնի մարզ)##
Մուղնի (Արագածոտնի մարզ)

Անվանում խմբագրել

Մուղնին նաև ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, և Մուղնա գյուղ[2]։

Բնակչություն խմբագրել

Մուղնու բնակչության մի մասը տեղափոխվել Մաստարա գյուղից։ Ըստ Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Մուղնիի մշտական բնակչությունը կազմել է 781, իսկ առկա բնակչությունը՝ 610 մարդ[1]։ Մուղնիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 54 267 299 294 374 488 654[4] 839[5] 781[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Սուրբ Գևորգ եկեղեցի

Գյուղի հյուսիս արևելյան կողմում է գտնվում XVII դարի «Կարբո ծով» ջրամբարը, իսկ հարավային մասում՝ սբ. Գևորգ (1664-1669 թթ.) եկեղեցին և Մուղնու վանական համալիրը (XIV-XVII դդ.)։

Սուրբ Գևորգ վանք խմբագրել

Սբ. Գևորգը XIV դարի վանք է, որը գտնվում է Մուղնիում։ Վանքը ժամանակին թե՛ քրիստոնյաների, և թե՛ մուսուլմանների համար ուխտագնացության վայր է համարվել։ Եկեղեցին վերակառուցվել է 1661-1669 թվականներին վարդապետ Հովհաննեսի պատվերով։ 1999-2000 թվականներին եկեղեցին գլխավոր վերականգնման է ենթարկվել[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 50. ISBN 9994101218.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուղնի» հոդվածին։