Մուկեշ Դիրուբաի Ամբանի (անգլ.՝ Mukesh Dhirubhai Ambani, ապրիլի 19, 1957, Ադեն, Եմեն), հնդիկ բիզնես մագնատ, ըստ Fortune ամսագրի՝ առաջին 500 ընկերությունների ցանկում ընդգրկված և ըստ շուկայական արժեքի՝ Հնդկաստանի ամենաարժեքավոր երկրորդ կազմակերպության՝ Reliance Industries Limited-ի (RIL) նախագահը, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[10][11][12]։ Նրան են պատկանում ընկերության 44.7%-ը[13]։ Բնակվում է Անթիլիա շենքում, որն աշխարհի ամենաթանկարժեք շենքն է համարվում[14][15]։ Դիրուբաի Ամբանիի և Կոկիլաբեն Ամբանիի ավագ որդին է, Անիլ Ամբանիի եղբայրը։ RIL-ը զբաղվում է հիմնականում զտմամբ, նավթաքիմիական նյութերով, նավթի և գազի ոլորտներով։ Reliance Retail Ltd.-ը՝ ընկերության ենթամասնաճյուղը, Հնդկաստանի ամենամեծ մանրավաճառը[16]։

Մուկեշ Ամբանի
անգլ.՝ Mukesh Ambani
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1957(1957-04-19)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԱդեն, 'Adan Governorate
Քաղաքացիություն Հնդկաստան[4][5]
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՄումբայի համալսարան[1], Սթենֆորդի համալսարան[1], Սթենֆորդի գործարարության դպրոց, Institute of Chemical Technology?[6] և Hill Grange High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և գրաֆիկական դիզայներ
ԱմուսինՆիտա Ամբանի[4]
Ծնողներհայր՝ Դիրուբաի Ամբանի[1], մայր՝ Kokilaben Ambani?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAkash Ambani?, Isha Ambani?[8] և Anant Ambani?[9]
Կայքril.com/OurCompany/Leadership/Chairman-And-Managing-Director.aspx
 Mukesh Ambani Վիքիպահեստում

2014 թվականին Ֆորբսի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը[17], իսկ 2010 թվականին ընդգրկվել է նաև Ֆորբսի «Մեծ նշանակություն ունեցող 68 անձինք» ցանկում[18]։ 2013 թվականի դրությամբ Հնդկաստանի ամենահարուստ, իսկ Ասիայի երկրորդ ամենահարուստ անձն էր[17]։ Ամբանին պահպանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդու տիտղոսն արդեն 9 տարի շարունակ[19]։ Նրան է պատկանում նաև Հնդկաստանի Պրեմիեր լիգայի ֆրենչայզ Մումբայի Ինդիանսը։ 2012 թվականին Ֆորբսը նրան անվանեց սպորտային թիմ ունեցող աշխարհի ամենահարուստ սեփականատերերից մեկը[20][21]։

Եղել է Բանկ օֆ Ամերիկայի տնօրենների խորհրդի անդամը և Միջազգային հարաբերությունների խորհրդի միջազգային խորհրդատուն։ Բանգալորի կառավարման հնդկական ինստիտուտի խորհրդի նախագահն էր, որը համարվում է Հնդկաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://business.mapsofindia.com/business-leaders/mukesh-ambani.html
  2. Nolen J. L. Encyclopædia Britannica
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 https://www.soulhacks.in/2020/03/richest-man.html
  5. http://www.mycorporateinfo.com/director/mukesh-dhirubhai-ambani-1695
  6. Knowledge Graph — 2012.
  7. https://www.sciencehistory.org/othmer-gold-medal
  8. https://biographico.com/isha-ambani-age/
  9. https://biographico.com/anant-ambani/
  10. «Mukesh Ambani :: RIL :: Reliance Group of Industries». RIL.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «FORTUNE Global 500 2011: Countries». CNN. 2011 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «Market Capitalization». Indian stock markets:Companies by Market Capitalization. Rediff.com.
  13. Chu, Patrick; Ismail, Netty (2012 թ․ մարտի 5). «Mukesh Ambani Backed by India Power Holdings Proves Asia's Top Billionaire». Bloomberg. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին. «Year 2012.»
  14. Magnier, Mark (2010 թ․ հոկտեմբերի 24). «Mumbai billionaire's home boasts 27 floors, ocean and slum views». Los Angeles Times.
  15. Kwek, Glenda (2010 թ․ հոկտեմբերի 15). «India's richest man builds first $2-billion home, Antilia,». The Age. Melbourne. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «Ambani tops retailer list, too». Business Standard. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  17. 17,0 17,1 «Mukesh Ambani». Forbes. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  18. «Sonia Gandhi, Tata in Forbes' most powerful people list». The Hindu. Chennai, India. 2010 թ․ նոյեմբերի 4.
  19. "Mukesh Ambani richest Indian with wealth of $21 billion: Forbes" Արխիվացված 2014-10-20 Wayback Machine. CNN-IBN. 25 October 2012
  20. Van Riper, Tom. «Mukesh Ambani in photos». Forbes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  21. «Mumbai Indians owner Mukesh Ambani among richest sport owners». Cricic.com. 2010 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել