Մուկան Տուլեբաևիչ Տուլեբաև (մարտի 13, 1913(1913-03-13), Lepsinskij County, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - ապրիլի 2, 1960(1960-04-02)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղազախ խորհրդային կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1956 թվականից։

Մուկան Տուլեբաև
Բնօրինակ անունղազ.՝ Мұқан Төлебаев
Ծնվել էմարտի 13, 1913(1913-03-13)
Lepsinskij County, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 2, 1960(1960-04-02)[1] (47 տարեկան)
Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանCentral Cemetery (Alma-Ata)
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
 Mukan Tulebayev Վիքիպահեստում

1951 թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը (դասատուներ Ն․ Յա․ Մյասկովսկի և Վ․ Գ․ Ֆերե)։ Գրել է «Ամանգելդի» (Ե․ Գ․ Բրուսիլովսկու հետ, 1945, Ղազախստանի օպերայի և բալետի թատրոն), «Բիրժան և Սաոա» (1946, Ղազախստանի օպերայի և բալետի թաարոն, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, երկրորդ խմբ․ 1957), նվագախմբային և կամերային ստեղծագործություններ, կինոերաժշտություն, երգեր, Ղազախ․ ԽՍՀ պետ․ հիմնի երաժշտությունը (Ե․ Գ․ Բրուսիլովսկու և Լ․ Ա․ Համիդիի հետ, 19451953 թվականից դասավանդել է Ալմա Աթայի կոնսերվատորիայում։ Եղել է Ղազախ․ ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահը (1956-1960)։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Тулебаев Мукан Тулебаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։