Մոցարելա

իտալական պանիր

Մոցարելա (իտալ.՝ mozzarella, mozzare - կտրել, կտրատել), իտալական ավանդական պանրի տեսակ։ Հատկապես գործածական է պիցցաների պատրաստման մեջ։ Փոքրիկ կտորներն ավելացնում են աղցանների մեջ։

Մոցարելա
Mozzarella
Տեսակիտալական պանիր և պաստա ֆիլատա
Առաջացման երկիր Իտալիա
ՏարածաշրջանԿամպանիա և ուրիշ
Կաթկաթ
Պաստերիզացումոչ պարտադիր
Կազմվածքշերտավոր
Հասունացման ժամանակաշրջան1 - 3 օր
ՍերտիֆիկացումMozzarella di Bufala Campana GDP и DOP 1996, TSG 1998
Ճարպեր22%
 Mozzarella Վիքիպահեստում
Մոցարելայի գնդիկներ
Մոցարելային աղցան

Պատրաստումը խմբագրել

Մոցարելա պատրաստելու համար կովի պաստերիզացված պանրային մակարդվածքը ենթարկում են հալեցման, որից հետո կաղապարում են տարբեր չափի կլոր կամ ձվաձև պանիրներ։ Թաց, փայլուն, ձյունաճերմակ պանիրները՝ աղաջրի հետ միացին, տեղավորում են պոլիմերային թաղանթի կամ պլաստիկից պատրաստված տարայի մեջ։ Պիցցաների համար նախատեսված մոցարելաները պատրաստում են աղյուսաձև կտորներով, և փաթեթավորում թաղանթով։ Պանրի կտրվածքի տեքստուրան պետք է լինի միասեռ, ոչ ռետինանման, գերխոնավ։ Այս տեսակի պանիրն ունի նուրբ համ և բուրմունք։ Մոցարելան թարմ պանիր է, ուստի այն անհրաժեշտ է օգտագործել պատրաստելուց հետո մի քանի օրվա ընթացքում։

Բաղադրությունը խմբագրել

Բաղադրիչը %
յուղի պարունակությունը չոր նյութերում 50 %
ջուր 54 %
աղ 0,7-1,0 %

Գրականություն խմբագրել

  • Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»

Արտաքին հղումներ խմբագրել