Մորմ (բույս)

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մորմ (այլ կիրառումներ)
Մորմ (բույս)
Solanum sodomeum
Solanum sodomeum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մորմածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Մորմ
Լատիներեն անվանում
Solanum


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մորմ (լատին․՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1700, Հայաստանում՝ 4 տեսակ՝

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։

Երևանի պայմաններում մորմը լավ է աճում նաև բաց տարածքներում, ուղիղ արևի կիզիչ ճառագայթների տակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Մորմ քաղցրադառն (Solanum dulcamara)
 
Մորմ սև (Solanum nigrum)

Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Թունավոր է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։ Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս։

Մշակություն խմբագրել

Շատ են տարածված S pseudocapsicum S-ը և capsicastrum Link-ը։ Առաջինի պտուղները կարմրավուն են կամ դեղին, ունենում է մինչև 1,2 մ բարձրություն։ Երկրորդ տեսակը մանր է, կեռասանման կարմիր պտուղներով։ Թփի բարձրությունը լինում է մինչև 60 սմ։ Երկու տեսակն էլ թունավոր է։ Բազմանում է սերմերներով։ Ցանքը կատարում են հունվար-փետրվար ամիսներին, ցանկարկղերի մեջ։ Մեկ անգամ նախածլելուց հետո սերմնաբույսերը նախապես դնում են 7սմ-անոց ծաղկամանների մեջ, որտեղ մնում են մինչև բաց տարածքում դնելը։ Մինչ տնկելը խորհուրդ է տրվում մարգագետիննները պարարտացնել գոմաղբով և տորֆահողով։ Տնկելու ամենալավ ժամանակը մայիսի առաջին տասնօրյակն է։ Լավ արդյունք կստացվի, եթե բույսերը տնկվեն իրարից 30-40 սմ հեռավորության վրա[1]։

Որոշ տեսակներ խմբագրել

Ըստ The Plant List կայքի դասը ընդգրկում է 747 տեսակ[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 362, էջեր 362 — 456 էջ։
  2. Паслён : информация на сайте The Plant List

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմ (բույս)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմ (բույս)» հոդվածին։