Մորմազգիներ
Մորմազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Կարգ Մորմածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Լատիներեն անվանում
Solanaceae
Արեալ
պատկեր

Մորմազգիների (լատին․՝ Solanaceae) ընտանիքի մեջ մտնում է բույսերի մոտ 2200 տեսակ։ Դրանք լայնորեն տարածված են աշխարհի տարբեր մասերում, բայց մորմազգիներն ավելի բազմազան են Ամերիկա և Հարավային Ամերիկայում։ Մեր օրերում տարածված տեսակները գերազանցապես խոտաբույսեր են։ Արևադարձներում հանդիպում են թփեր և փոքր ծառեր։

Ձևաբանություն խմբագրել

Տերև խմբագրել

Տերևները պարզ են՝ ամբողջական կամ կտրտված տերևաթիթեղով, տերևակիցներ չունեն։

Ծաղիկ խմբագրել

Մորմազգիների ծաղիկները կանոնավոր ձևի են՝ հինգ սերտաճած բաժակաթերթերից բաղկացած բաժակով և սերտաճած հինգ պսակաթերթերից պսակով, հինգ առէջներ շրջապատում են միակ վարսանդը։

Պտուղ խմբագրել

Որոշ ներկայացուցիչների պտուղները հյութալի են՝ հատապտուղներ՝ կարտոֆիլի Solanum tuberozum, լոլիկի Lycopersicum, մյուսները՝ չոր – տուփիկներ՝ ծխախոտի Nicotiana, ծխածաղկի Petunia Juss, բանգիի Hyoscyamus մոտ։ Երկու տիպի պտուղներն էլ պարունակում են շատ սերմեր։ Ծաղկի բանաձևն է՝ * Ca(5) Co(5)A5 G1։

Տնտեսական նշանակությունը խմբագրել

Կարտոֆիլ խմբագրել

Մորմազգիների ընտանիքի ամենահայտնի և արժեքավոր բույսը կարտոֆիլն է։ Նրա հայրենիքը Հարավային Ամերիկան է Չիլի, Պերու։ Եվրոպայում կարտոֆիլը հայտնի դարձավ 16-րդ դարում, իսկ որպես սննդի բույս և կերաբույս նրա մշակումը սկսվել է 18-րդ դարի վերջից։ Կարտոֆիլը Ռուսաստան է բերվել Պետրոս առաջինի կողմից, 1700 թ.։ Սկզբում այն տարածվել է դանդաղ՝ մշակումը և կիրառումը չիմանալու պատճառով։ Ռուսաստանում կարտոֆիլի լայն մշակումը սկսվել է անցյալ դարի կեսերից։

Կարտոֆիլը մշակում են որպես միամյա բույս, չնայած այն բազմացնում են պալարներով՝ ձևափոխված, կարճացած ստորգետնյա ընձյուղներով։ Դրանք աճում և հարստանում են սննդանյութերի՝ առավելապես օսլայի պաշարի կուտակման հաշվին։ Պալարի հատուկ փոսիկներում եղած բողբոջներից աճում են փետրաձև կտրտված հերթադիր տերևներով վերգետնյա ընձյուղներ։

Կարտոֆիլի ծաղիկները բավական խոշոր են, հավաքված են ծաղկաբույլով։ Պսակաթերթերի գույնը տարբեր է՝ սպիտակ, մանուշակագույն նայած սորտի։ Կարտոֆիլի ծաղիկներում կատարվում է ինքնափոշոտում։ Աշնանը երբեմն առաջանում են պտուղներ՝ կանաչ հատապտուղներ, որոնց ներսում գտնվում են սերմերը։ Դրանք սննդի մեջ չեն օգտագործվում, որովհետև պարունակում են մարդու համար վնասակար նյութեր։ Սովորաբար կարտոֆիլը սերմերով չեն բազմացնում, քանի որ դրանցից աճում են շատ մանր պալարներով բույսեր։ Սերմերով բազմացումը կիրառում են միայն նոր սորտեր ստանալիս։

Ներկայումս հայտնի են կարտոֆիլի մոտ 2 հազար սորտեր, որոնք օգտագործվում են սննդի, կերի տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլից կարելի է պատրաստել մոտ 200 տարբեր կերակրատեսակներ։ Կարտոֆիլը մեծ նշանակություն ունի որպես կերաբույս, ընդ որում օգտագործվում են ոչ միայն պալարները, այլև տերևները սիլոսացման համար։ Կարտոֆիլից ստանում են օսլա, մաթ, սպիրտ և այլն։

Այլ արժեքավոր բույսեր խմբագրել

Մորմազգիներից արժեքավոր սննդաբույսեր են լոլիկը, սմբուկը (Solanum melongena), կարմիր կամ պատիճավոր պղպեղը (Piper R.)։ Ծխածաղիկը և բուրավետ ծխախոտը դեկորատիվ բույսեր են։

Մորմազգիների ընտանիքի մոջ են մտնում նաև ծխախոտը և մախորկան Nicotiana rustica։ Այս բույսի մեջ եղած նիկոտինը վնասակար է ազդում մարդու օրգանիզմի՝ հատկապես նյարդային համակարգի վրա։ Այն կիրառում են վնասակար որոշ միջատների և տզերի դեմ մղվող պայքարում։ Նիկոտինից օքսիդացմամբ ստանում են նիկոտինաթթու, որը վիտամին է և օգտագործվում է որպես դեղամիջոց։

Այս ընտանիքի շատ ներկայացուցիչներ՝ բանգին Hyoscyamus, արջընկույզը Datura, մահամորմը Atropa belladonna, սկոպոլիան Scopolia, թունավոր բույսեր են։ Սրանք օգտագործվում են նաև որպես դեղաբուսեր։ Բելառուսիայում հաճախ հանդիպում է սև բանգին H. Niger, որն աճում է աղտոտված վայրերում։ Նրա ծաղիկներն ունեն կեղտոտ սպիտակ պսակ, թերթիկները պատված են մանուշակագույն ջղերի ցանցով։ Պտուղը տուփիկ է։ Ցողունը ծածկված է գեղձային մազիկներով, այդ պատճառով այն կպչուն է։ Բույսն ունի անդուր հոտ։ Քանի որ բանգիի սերմերը փոքր-ինչ նման են կակաչի սերմերին, նկատվել են բանգիից երեխաների թունավորման՝ երբեմն մահացության դեպքեր։

Վայրի մյուս մորմազգիներից կարելի է թվել խոնավ թփուտներում ու գետափերին աճող քաղցրադառն մորմը և բանջարանոցային մոլախոտ սև մորմը Solanum nigrum։ Քաղցրադառը մորմի Solanum dulcamara հատապտուղները թունավոր են, իսկ սև մորմի հասած հատապտուղները կարելի է օգտագործել սննդի մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծաղիկներ խմբագրել

մրգեր խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Armando T. Hunziker: The Genera of Solanaceae A.R.G. Gantner Verlag K.G., Ruggell, Liechtenstein 2001. ISBN 3-904144-77-4
  • Hawkes, J. G.; Lester, R. N.; Skelding, A. D. (1979). The biology and taxonomy of the Solanaceae. Academic Press, London. ISBN 0-12-333150-1.
  • D'Arcy, William G. (1986). Solanacea. Columbia University Press. ISBN 0-231-05780-6.
  • Radford, Albert E. (1986). Fundamentals of Plant Systematics. Harper & Row, Publishers, Inc. ISBN 0-06-045305-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 54