Մորեայի բռնապետություն (հուն․՝ Δεσποτάτο του Μυστρά), Բյուզանդական կայսրության մարզ։ Գոյություն է ունեցել 14-րդ դարի կեսերից մինչև 15-րդ դարի կեսերը։

Մորեայի բռնապետություն
Δεσποτάτο του Μυστρά
 Բյուզանդական կայսրություն 1349 - 1460 Օսմանյան կայսրություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Միստրա
Լեզու Հունարեն
Կրոն Ուղղափառություն
Իշխանություն
Պետական կարգ Բռնապետություն

Ավելի քանի 150 տարի բռնապետության սահմանները փոփոխվել են, և իր գոյատևման վերջին տարիներին այն պրակտիկ զբաղեցնում էր ամբողջ Պելոպոնես թերակղզին (այժմ՝ Մորեա)։ Սովորաբար պետությանը ղեկավարում էին բյուզանդական կայսրի ժառանգները, որոնց անվանում էին բռնակալներ (դեսպոտներ)։ Բռնապետության մայրաքաղաքն էր լավ զինված Միստրա հունական քաղաքը, որը տեղակայված էր պատմական Սպարտա քաղաքի հարևանությամբ և Բյուզանդական մշակույթի և իշխանության կենտրոն էր։

Պատմություն խմբագրել

Բռնապետությունը ձևավորվել է ֆրանսիական Աքայան իշխանության տարածքում։ Վերջինս առաջացել է 1204 թվականին՝ Բյուզանդական կայսրության՝ խաչակիրների կողմից բաժանման ժամանակ Խաչակրաց չորրորդ արշավանքի ընթացքում։ 1259 թվականին իշխանության ղեկավար Վիլլիամ II Վիլլարդենը պարտություն կրեց Պալեոլոգոսի ճակատամարտում ապագա Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսին։ Արդյունքում Վիլլիամ II Վիլլարդենը ստիված եղավ հանձնել արևելյան Մորեայի մեծ մասը, ինչպես նաև նոր կառուցած բերդը։ Այս տարածաշրջանը դարձավ Մորեայի բռնապետության կենտրոնը։

Զարգացումը խմբագրել

Ավելի ուշ՝ 14-րդ դարի կեսերին, Հովհաննես VI Կանտակուզին կայսրը վերակազմավորեց տարածաշրջանն այնպես, որպեսզի ստեղծի ապանաժ իր որդու Մանուել Կանտակուզինի համար։ Հակառակորդ Պալեոլոգոսների հարստությունը Մանուելի մահից հետո գրավեց Մորեայի իշխանությունը և 1383 թվականին բռնակալ դարձավ Թեոդոր I Պալեոլոգոսը։ Ֆեոդորը կառավարել է մինչև 1407 թվականը և իր կառավարման տարիներին իշխանությունում շատ բաներ է փոխել. լուծեց Բյուզանդական կայսրության վեճը, կարողանում էր բանակցել ավելի հզոր հարևանների հետ, ամեն առաջ Օսմանյան կայսրության հետ, որոնց վասսալներրը դարձել էին բռնապետներ։ Իշխանության ներսում վերականգնեց տնտեսությունը` խրախուսելով ալբանացիներին բնակվել Մորեայում։

Մայրաքաղաք Միստրան դարձավ բյուզանդական վերածննդի հայտնի քաղաքներից մեկը։

Մորեայի բռնապետներ խմբագրել

Կառավարության տարիներ Անուն
1339-1341 Հովհաննես VI Կանտակուզին
1341-1349 ?
1349-1380 Մանուել Կանտակուզին
1380-1383 Մատթեոս Կանտակուզին
1383 Դեմետրիոս I Կանտակուզին
1383-1407 Թեոդոր I Պալեոլոգ
1407-1443 Թեոդոր II Պալեոլոգ

1428 թվականից կառավարել է Կոստանտին XI Պալեոլոգի հետ համատեղ)

1443-1449 Կոսստանտին XI Պալեոլոգ
1449-1460 Թովմաս Պալեոլոգ

(1449 թվականից կառավարել է Դմիտրի II Պալեոլոգի հետ մասին) [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. Эрлихман. Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. Византия и Закавказье

Գրականություն խմբագրել