Մորդվական լեզուներ (ռուս.՝ мордовские языки), մոկշամորդվերեն (մոկշաներեն) և էրզյա-մորդվերեն (էրզյաներեն), պատկանում են ուգրա-ֆիննական լեզվաընտանիքի վոլգա-մերձբալթյան խմբին։ Խոսվում են ՌԴ Մորդովիայի, Բաշկորտոստանի, Թաթարստանի, Չուվաշիայի հանրապետություններում, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի և այլ մարզերում։ Խոսողների թիվը՝ մոտ 432 հազար (2010)։ Ձևաբանական համակարգը կցական է։ Գոյականն ունի 3 հոլովում, 10 հոլով, բայը՝ 2 խոնարհում, 7 եղանակ։ Բառակազմության մեջ մեծ դեր ունեն ածանցումն ու բառաբարդումը։ Բառապաշարի մեջ շատ են թուրքաբանություններն ու ռուսաբանությունները։ Գրական մորդվական լեզուները ձևավորվել են 20-րդ դարի 30-ական թվականներին։ Այբուբենը՝ նախ լատինագիր, ապա՝ ռուսագիր (18-րդ դարի կեսերից)։

Մորդվական լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
ԵնթադասFinno-Volgaic?


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 52