Մորբիան (ֆրանսերեն՝ Morbihan), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմուտքում։

Մորբիան
Morbihan
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էԲրետան
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԲրետոն
ՎարչկենտրոնՎան
Ամենաբարձր կետQ26838787?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
702 487 (32րդ տեղ)
Խտություն100
Տարածք6823
Հիմնադրված է1790 թ. մարտի 4 թ.
Սահմանակցում էՖինիստեր, Ատլանտյան Լուար, Իլ և Վիլեն և Կոտ դ'Արմոր
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-56
Անվանված էGulf of Morbihan?
cg56.fr/conseil-general/fonctionnement/index.html

Վարչական կենտրոնը Վանն քաղաքն է։ Բնակչությունը՝ 744 663 մարդ (2010 թվականի տվյալներով 32-րդը՝ դեպարտամենտների շարքում)։

  • Մորբիան դեպարտամենտի կարգային թիվն է՝ 56։

Պատմական տեղեկություններ խմբագրել

 
Մորբիանի պրեֆեկտուրայի շենքը Վանում

Մորբիան դեպարտամենտն ստեղծվել է 1790 թ. մարտի 4-ին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Կազմավորվել է Բրետանի դքսության տարածքից։ Ֆրանսիայի միակ դեպարտամենտն է, որի անունը գալիս է բրետոներենից։
Բնակչությունը 702.5 հազար մարդ է, ունի 261 համայնք։

Աշխարհագրական տվյալներ խմբագրել

 
Մորբիան դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը

Երեք կողմերից շրջապատված է Ֆինիստեր, Կոտ դ'Արմոր, Իլ և Վիլեն և Ատլանտյան Լուար դեպարտամենտներով, հարավ-արևմուտքում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին։
Մորբիանի ծոցում կան բազմաթիվ կղզիներ. համաձայն լեգենդի դրանք 365 հատ են, սակայն, իրականում՝ երեսունից քառասուն։ Այստեղ կան նաև շատ մանր կղզիներ, որոնց վրա կառուցելն անհնար է։ Այս կղզիներից երկուսը՝ Իլ-օ-Մուանը և Իլ-դ'Արը մասնավոր են։ Մյուսները մասնավոր սեփականություն են և պատկանում են կինոյի աստղերի կամ նորաձևության դիզայներների։

Տարածքը 6823 կմ² է, ունի 261 համայնք։

Կառավարում խմբագրել

2014 թվականի տվյալներով Մորբիանի պրեֆեկտն է Ժան Ֆրանսուա Սավին, ով նախկինում Արդեններ և Վերին Ալպեր դեպարտամենտների ղեկավարն էր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Le préfet du Morbihan». Morbihan Prefecture website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորբիան» հոդվածին։