Մոտկան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, որոշ նշումներով Սասունի գավառում։ Վարչական կենտրոնը Դատվան գյուղն էր[2]։

Գավառակ
Մոտկան
Վարչական տարածքԹուրքիա
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներՄոդգան, Մոտըգի, Մոտիկան, Մոտկի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն22 612[1] մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունմոտկանցի
Ժամային գոտիUTC+3

Մոտկանի տարածքը մոտավորապես համապատասխանում էր Աղձնիք աշխարհի Գզեզ գավառին։

Աշխարհագրություն խմբագրել

Մոտկանի գավառակը գտնվում էր Մուշ քաղաքից հարավ՝ Հայկական Տավրոսի փեշերին։ Այն լի է բարձրաբերձ լեռներով, անդնդախոր ձորերով։ Գլխավոր լեռնագագաթերն են Արծվիքը (Արծիվ), Մեղվաքարը (Մեղքար), Շնազը, Փորակը, արևմտյան սահմանագլխին՝ Մարութասարը (Մարաթուկ, 2967մ)։ Հարավային՝ Խարզանին հարող հատվածն ավելի հարթ է և պատված է ընկուզենու ու կաղնու կուսական անտառներով, մշտադալար թփուտներով։

Մոտկանի տարածքով հոսում է Արևմտյան Տիգրիսի ձախափնյա Սալնագետ կամ Արզան (այժմ՝ Խարզանասու), վտակը (այդ թվում՝ Արփի, քրդական Ռո, նաև՝ Մեյդանի գետ)[2]։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Մոտկանի գավառակն ուներ 22 612 բնակիչ, որից 8000-ը հայեր էին[1]։

Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մոտ 2000 փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Նրանց սերունդներն ապրում են Արագածոտնի մարզի տարածքում[2]։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ (հայտնի էր Մոտկանի մեղրը) և արհեստագործությամբ[2]։

Վարչական բաժանում խմբագրել

XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 69[1]։

Հայկական հուշարձաններ խմբագրել

Մոտկանի տարածքում, այդ թվում և քրդաբնակ գյուղերում, պահպանվել էին հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ՝ Սբ. Լուսավորիչ, Նչի, Գզեխի, Մցուի վանքերը և XX դարի սկզբին լքված ու կիսավեր Բողնուտի (Բողնարդ), Կալհոկա, Կարբի (Քերփու), Մեղվաքարի (Մեղքարի) բերդերը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 868
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՄՈՏԿԱՆ. գավառակ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել